Աբրահամյանները կոմպրոմիսի՞ կգնան Արտաշատի քաղաքապետի թեկնածուի հարցում

Արարատի մարզի կռվախնձոր դարձած Արտաշատի քաղաքապետի ընտրություններում որոշակիություն է մտնում: Հանրապատական կուսակցությունն արդեն սկսել է քննարկումները: «Քննարկվել է, քննարկվում է եւ շարունակվում է քննարկվել: Ժամանակին ձեզ կտեղեկացնենք»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը, պատասխանելով հարցին՝ կուսակցությունում քննարկվե՞լ է Արտաշատի քաղաքապետի ընտրությունների հարցը: Հարցին էլ, թե ՀՀԿ-ի Արարատի տարածքային կազմակերպության երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Բենիամինյանի թեկնածությունը քննարկվե՞լ է, Ռուբեն Թադեւոսյանը պատասխանեց. «Ոչ, բերեք չանդրադառնանք որեւէ թեկնածուի, պարզապես ժամանակ ունենք, կառույցները կքննարկեն եւ սահմանված ժամկետներում ձեզ կտեղեկացնենք: 17 քաղաքում ընտրություն է լինելու, ինչու՞ եք միայն Արտաշատն առանձնացնում: Երբ որ մեր կառույցները համապատասխան որոշում կընդունեն, ձեզ կտեղեկացնենք»: Եթե կառույցների որոշմամբ լինի, ապա չի բացառվում, որ հենց Կարեն Բենիամինյանի թեկնածությունն էլ ՀՀԿ-ն առաջադրի:

Արտաշատում քաղաքական հավակնություններ ունեցող Աբրահամյանները դեռ իրենց ձեռքում են պահում քաղաքի կառավարումը: Չնայած նրան, որ քաղաքապետի պարտականություններն այժմ դրված են փոխքաղաքապետ Իսահակ Գրիգորյանի վրա, Արտաշատը փաստացի շարունակում է ղեկավարել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի  ազգականը՝ փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանը: Armtimes.com-ի հարցին՝ Արտաշատի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու հարցը քննարկե՞լ եք ձեր համախոհների հետ, Գագիկ Պողոսյանը պատասխանեց. «Ոչ, ժամանակը կգա, բոլորդ էլ կիմանաք, շատ եք շտապում դուք»: Հիշեցրինք, որ մամուլում հրապարակումներ կան, որ Աբրահամյանները դուրս են գալիս պայքարից. «Չկա էդպիսի բան, համբերեք, ժամանակը կգա եւ կիմանաք, ինչի՞ եք շտապում»: Հարցին՝ դուք քաղաքապետ դառնալու հավակնություն ունե՞ք, Պողոսյանը կցկտուր պատասխան տվեց. «Ժամանակից շուտ ես ոչ մի բան չեմ կարող ասել»: Գագիկ Պողոսյանը նշեց նաեւ, որ իր որոշումը ինչ-որ բանի հետ է պայմանավորված, սակայն այլ բան չասաց:

Նայեմբերի 5-ին նշանակված ընտրությունին մնացել է ընդամենը 2 ամիս, իսկ առաջադրումներին՝ ավելի քիչ ժամանակ: ՀՀԿ-ի երիտասարդական կազմակերպության թեկնածուն կարող է կոմպրոմիսային թեկնածու լինել նաեւ Աբրահամյանների համար, որոնք Արարատի մարզում ժամանակին մեծ հեղինակություն ունեին: Կարեն Բենիամինյանն այժմ Արտաշատի ավագանու անդամ է, սակայն վերջին նիստերին չի մասնակցում: Վերջինս եղել է նաեւ ԱԺ պատգամավորի թեկնածու ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով Արարատի մարզում, սակայն մեծ արդյունք չի գրանցել, քան որ Արամայիս Գրիգորյանը, Մուրադ Մուրադյանը եւ Ալիկ Սարգսյանն էին ՀՀԿ-ի համար հիմնականում ձայն ապահովողները: Բենիամինյանն այդ ժամանակ ստացել էր ընդամենը 1239 ձայն:

Ստացած ձայները, հնարավոր վարկանիշը առ ոչինչ են քաղաքական հավակնություն ունենալու համար, երբ առաջ են քաշվում քավորսանիկական, բարեկամական, խնամիական կապերը: Պարզվում է, որ Կարեն Բենիամինյանը Արարատում ՀՀԿ-ի հենարաններից մեկի՝ Հովհաննես Ղազարյանի (հայտնի է Գազի Հովո անունով) սանիկն է, իսկ Հովհաննես Ղազարյանն էլ Արայիկ եւ Արամայիս Գրիգորյանների ազդեցության տակ է գտնվում: Ավելին, որոշ տեղեկություններով էլ Բենիամինյանը Հովիկ Աբրահամյանի որդու՝ ԱԺ պատգամավոր Արգամ Աբրահամյանի հետ ընկերական փոխհարաբերություններ ունի:

Չի բացառվում, որ Աբրահամյանները գնան փոխզիջման եւ հենց Կարեն Բենիամինյանն էլ լինի Արտաշատի քաղաքապետի թեկնածուն:

Տպել
4753 դիտում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները