Ինչպե՞ս է Հրանտ Բագրատյանն ընտրում իր սկանդալային գրառումների ժամանակացույցը

13/09/2017 schedule21:19

Նախկին վարչապետ, հարգարժան Հրանտ Բագրատյանը վերջին շրջանում ժամանակ առ ժամանակ ֆեյսբուքյան հանրությանը ցնցում է տարբեր զգայուն թեմաների վերաբերյալ իր հեղափոխական գրառումներով:

Բոլորն են հիշում հայոց լեզվի աղքատության մասին սկանդալային գրառումը, որը բուռն քննարկումների առիթ դարձավ՝ ֆեյսբուքյան մեմերից մինչեւ գիտական բանավեճեր, վիրավորանքներից մինչեւ հիացական բացականչություններ:

Երեկ էլ Հրանտ Բագրատյանը հերթական գրառումն է արել՝  ոչ պակաս սկանդալային: Այս անգամ թիրախում եկեղեցին է: «Հայ առաքելական եկեղեցին երկու անգամ քանդել է մեր պետությունը»,-պնդել է նախկին վարչապետը: Ու կրկին ֆեյսբուքում թեժ է. բացվել են պատմական արխիվները եւ փնտրվում են ասվածի ապացուցները կամ ժխտումները:

ՀՀԿ-ական պաշտոնյաներն էլ չեն հապաղում կրակի վրա յուղ լցնել: Էդվադ Շարմազանովն, օրինակ, այսօր ի պատասխան Բագրատյանի սկանդալային հայտարարության, մեկ այլ սկանդալային հայտարարություն արեց, ասելով, որ նա չպետք է սեպ խրի պետության եւ եկեղեցու մեջ, որ շատ ճիշտ են անում, որ աղոթում են զորամասերում եւ դպրոցներում, եւ որ եկեղեցաշինության մեջ ներդրումը ամենաճիշտ ներդրումն է Հայաստանում: Եվ ֆեյսբուքում է՛լ ավելի թեժացավ: Բագրատյանի հայտարարության շուրջ լուրջ քննարկումները փոխարինվեցին Շարմազանովի անձին եւ ասածին նվիրված գրառումներով՝ հասկանալի է ինչ բովանդակությամբ:

Բագրատյանի թեման, սակայն, ակտիվ պահեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը, որը օրվա վերջում կրկին ֆեյսբուքյան գրառում արեց. «Քննարկվող թեմային լավագույն անդրադարձը, ըստ իս, կատարել է Լեոն՝ իր «Հայ կղերական դիվանագիտության պատմությունը» աշխատության մեջ, որը երկար տարիներ արգելված էր հրատարակել: Անշուշտ, եկեղեցին եւս վերափոխման կարիք ունի, ինչպես յուրաքանչյուր կենդանի օրգանիզմ: Իսկ արդյունավետ վերափոխման, զարգացման հիմքում անհրաժեշտաբար պետք է լինեն հիմնավոր ու տրամաբանական փաստարկներ, ինչպես օրինակ այն, որ շարունակում է մտահոգիչ մնալ ամենատարբեր օտարածին, շատ հաճախ վտանգավոր, կրոնական հոսանքների ընդլայնվող առկայությունը Հայաստանում, նամանավանդ մարզերում եւ այլն(...)»:

Տպավորիչ է, իհարկե, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարարը Լեոյից մեջբերումներ է անում, եւ ընդհանրապես այս բոլոր թեմաներն ու քննարկումները գայթակղիչ զբաղմունք են, սակայն կա շատ տարօրինակ մի զուգադիպություն:

Բանն այն է, որ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի սկանդալային գրառումները ի հայտ են գալիս ամեն անգամ, երբ ֆեյսբուքյան հանրությունը դաժան քննադատության է ենթարկում իշխանության մի որեւէ գործողություն:

Լեզվի մասին Բագրատյանի գրառումը Խոսրովի անտառի հրդեհի օրերին էր: Իսկ թե ինչ թափով էր ֆեյսբուքյան հանրությունը քննադատում իշխանությանը հրդեհը մարելուն անպատրաստ լինելու համար, ավելորդ է հիշեցնել:

Այս օրերին մեծ աղմուկ է բարձրացրել Թումանյանի տուն-թանգարանում ստալինյան ռեպրեսիաների մասին հայտնի ցուցահանդեսի արգելումը: Ֆեյսբուքում կրկին քննադատությամ մեծ ալիք էր, հիմնական գնահատականն էլ՝ այն, որ Հայաստանի գործող իշխանությունը բոլշեւիկների արժանի ժառանգն է, եթե 37 թվականի մեթոդներով այդ նույն մեթոդները մերկացնող ցուցահանդես է փակում: Բանն այն է, որ Թումանյանի տուն- թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը պատմում է, որ իրեն զանգահարել է ԱԱԾ ոմն գնդապետ կամ փոխգնդապետ, սպառնացել է, շանտաժ արել, որից հետո նաեւ մշակույթի նախարարությունն է հրահանգել ցուցահանդեսը փակել:

Իշխանության տարբեր ներկայացուցիչներ արդեն մի քանի օր է՝  չեն կարողանում հոդաբաշխ բացատրություն ներկայացնել, թե ինչու է փակվել ցուցահանդեսը:

Մշակույթի փոխնախարարը երեկ ասաց, որ այն քաղաքական էր, դրա համար է փակվել: Այսօր ԱԺ ամբիոնից Արդարադատւթյան նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ խնդիրը վարչարարական հարաբերությունների մեջ է եղել, հնարավոր է՝ ՊՈԱԿ-ը չի պահպանել վերադասի սահմանած կարգը: Ընդ որում, Դավիթ Հարությունյանն այնպիսի դրամատիզմով էր խոսում 37 թվի եւ ռեպրեսիաների մասին, որ փշաքաղվում էիր: Սակայն իրեն հարց ուղղած պատգամավոր Արարատ Միրզոյանի կոնկրետ  առաջարկին՝ շատ արագ ցուցահանդեսը վերաբացել եւ կառավարության շենքում տեղ հատկացնել դրա համար, այդպես էլ չանդրադարձավ:

Ֆեյսբուքյան հանրության ուշադրությունից, սակայն, այս զարգացումներն արդեն վրիպեցին: Ուշադրության կենտրոնում այժմ Բագրատյանը, Շարմազանովն ու սպորտի փոխնախարարն են:

Հրանտ Բագրատյանը խոստացել է հայ կնոջ եւ ընտանիքի դերին նույնպես անդրադառնալ ֆեյսբուքյան գրառման միջոցով: Չենք կասկածում, որ գրառումը նույնքան սկանդալային կլինի: Եվ այնուամենայնիվ արժե, որ նախկին վարչապետը հատուկ ընտրի գրառման ժամանակահատվածը: Շատ են լինում օրեր, երբ ֆեյսբուքյան հանրությունը ահռելի ձանձրույթ է ապրում, իսկ հասարակական-քաղաքական կյանքում ոչ մի հիշարժան իրադարձություն չի կատարվում: Կարճ ասած՝ գաղջ օրեր: Այսպիսի օրերին իր ֆունդամենտալ գրառումներով հանդես գալով՝ Հրանտ Բագրատյանը էապես կբարձրացնի դրանց էֆեկտիվությունը՝ ոչ այդ գրառումները կխանգարեն այլ թեմաներին, ոչ էլ այլ թեմաները կխանգարեն իր բարձրացրած հարցերի ամենայն խորքային եւ լայնածավալ ուսումնասիրմանը: 

Տպել
4520 դիտում

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ

The Daily Mail-ը կոչ է անում վերականգնել «Զվաթնոցի» հին շենքը

ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանն ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի պատվիրակությանը

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ջին Բլոքին եւ Էրիկ Էսրաիլյանին. առաջին այցից հյուրերը տպավորված են

ՀՀ-ում է «օրենքով գող» Պզոն (Արմեն Ղազարյանը)

Ես և մեր թիմը հույս ենք դնում ձեզ վրա, այս ընտրություններով պետք է լուծենք համապետական խնդիր. վարչապետ

Քրեական հեղինակություն Դոն Պիպոն ազատ է արձակվել 50 միլիոն դրամ գրավի դիմաց