Վարչապետի մերձավորների գազալցակայաններն անձեռնմխելի են. ոչ ստուգվում են, ոչ վերահսկվում

Վարչապետ Կարեն Կարապետյանի՝ գազալցակայանների անվտանգության վերաբերյալ արված հանձնարարկանից հետո իր ընտանիք հետ կապ ունեցող գազալցակայանները չեն ստուգվել ու չեն էլ ստուգվի: Սա է վկայում արտակարգ իրավիճակների նախարարության տեսչական ստուգումների ցանկում ներառված ընկերությունների մեջ վարչապետի մերձավորների հետ կապ ունեցող ընկերությունների անունների բացակայությունը: ԱԻՆ-ը ամեն տարի նախապես պլանավորում է, թե որ ընկերություններում պետք է ստուգումներ իրականացնի: Վարչապետի հանձնարարականից հետո այդ ցանկում փոփոխություններ չեն արվել:

Գործող գազալցակայաններից մեկը, որ հիմնվել է «Պավել եւ ընկերներ» ՍՊԸ-ի կողմից հետագայում վաճառվել է վարչապետի եղբորը՝ Վլադիմիր Կարապետյանին: Բազմիցս է հայտարրավել, որ այդ գազալցակայանը գործում է հակահրդեհային անվտանգության կանոների կոպիտ խախտումներով: ԱԻՆ-ն այստեղ նախկինում ստուգումներ իրականացրել է, տուգանքներ էլ կիրառել, բայց փոքր, սակայն խնդիրը չի վերացվել: Այս տարի «Պավել եւ ընկերներ» ՍՊԸ-ում ստուգումներ չեն իրականացվելու:

«Արտսոլեի» ՍՊԸ-ում վարչապետի որդին՝ Տիգրան Կարապետյանը 50 տոկոս բաժնեմաս ունի: Ընկերությունը գազալցման կայաններում ավտոմեքենաների համար հեղուկ գազի և գազօլինի մանրածախ առևտրով է զբաղվում: Այս ընկերությունեւ եւս ներառված չի ստուգման ենթակա ընկերություննրի ցանկում:

Դեռեւս 2016 թվականին Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում բողոքի ակցիա էր անցկացվել, վարորդները ճանապարհ էին փակել՝ պահանջելով քաղաքում գործող գազալցակայաններին վերանայել 200 դրամ/1խմ մետեր սակագինը: Այս գազալցակայանները նույնպես  «Պավել եւ ընկերներ» ՍՊԸ-ինն են:

Մեկ տարի է անցել, բայց այսօր էլ գազալցակայանները նույն սակագնով են աշխատում: Սա իհարկե գազալցակայանների շահագործման կանոներին չի վերաբերվում, բայց տնտեսական մրցակցության դաշտում հաստատ մեծ անելիք կա, քանի որ նման սակագին Հայաստանում գրեթե չկա:

Տպել
1182 դիտում

Արա Բաբլոյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի անդամ Ալբերտ Վայլերին

Ու ոչ մի ստորագրահավաք «չի փրկելու» սաբոտաժներ հրահրողներին. Արսեն Թորոսյան

Հասանովն ու Կասպրշիկը քննարկել են սահմանային իրադրությունը՝ ադրբեջանական տեսակյունից

Հետաքննություն է սկսվել թուրք ընդդիմադիր կուսակցապետի դեմ՝ Էրդողանի ծաղրանկարի պատճառով

Իրանն Ամերիկայի դեմ միջազգային դատ է բացում է. Թեհրանը դիմել է ՄԱԿ-ի դատարան

Եթե մեր հայրը մահանա, քո մեղքը կլինի. Մեգան Մարքլի քույրը մեղադրում է նրան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արցախի նախկին ու ներկա պետնախարարներին

Ներառական կրթություն ապահովելու համար անհրաժեշտ է ներառական հասարակություն․ քննարկում

Վարչապետին է հյուրընկալվել անվանի լողորդ Շավարշ Կարապետյանը

Հիվանդություններ, որոնց առկայության դեպքում ծնողները կզրկվեն ծնողական իրավունքներից

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորին խոշտանգելու համար մեղադրանք է առաջադրվել

1 տարեկան երեխայի մահվան պատճառը պատվաստումը չէ, թոքերի խնդիր է եղել. ԱՆ-ն պարզաբանում է

Աղանդավորների հավաքատեղի, աղյուսի արտադրամաս, տաքսի սերվիս. ինչերի է ծառայեցվել «Կանազ»-ը

ՊՆ-ում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-լեհական համագործակցության հեռանկարները

Ի՞նչ «հստակ գաղափարներ» է ակնկալում ԵՄ-ն Հայաստանի կառավարությունից

Զինվորները պարապում են +45 աստիճան շոգին, բայց լողանում շաբաթը 1 անգամ. ահազանգ ծնողներից

Նիդերլանդներից ուղարկված ծրարի մեջ թմրանյութի նմանվող զանգված է հայտնաբերվել

Օրբելյանին պաշտոնից ազատելու լուրը Մակունցը չի մեկնաբանում, Օրբելյանը ասուլիսով հանդես կգա

Գուցե անցած խաղում մրցակիցը մեզ թերագնահատեց. Աշոտ Բարսեղյան

Թեղուտ ու Հաղարծին գյուղերի բնակիչները հարձակվել են անտառը հսկող բնապահպանների խմբի վրա