Թուրքիայում ապամոնտաժել են էրդողանի արձանը

14/09/2017 schedule09:22

Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի Հառան շրջանում ապամոնտաժել են  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արձանը, գրում է ermenihaber.am-ը: 

Հուշարձանը, որը բաղկացած էր տանկից, և այն ձեռքի նշանով կանգնեցնող Էրդողանի արձանից, նվիրված էր 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին:  Մինչև Էրդողանի արձանն ապամոնտաժելն այն հասցրել էին մեկ անգամ փոխել, քանի որ շատերն այն նմանացրել էին Սիրիայի նախկին նախագահ Հաֆեզ Ասադին:

Փոխելուց հետո էլ արձանը տեղում երկար չի մնացել, այն հեռացրել են սեպտեմբերի 13-ի առավոտյան, իսկ տեղում տեղադրել են ցուցանակ՝ վրան գրված. «Հուլիսի 15-ը չենք մոռացել, չենք մոռանա»: Ինչպես նշվում է, հեռացվել է միայն Էրդողանի արձանը, իսկ տանկը դեռ տեղում է:

Թուրքիայի նախագահը մեկնաբանել է արձանի ապամոնտաժումը: Նա ընդգծել է, որ որոշ համայնքների ղեկավարությունների՝ իր արձանը կանգնեցնելու որոշումներն իրեն մտահոգում են:

«Այդ մասին լսելով ես շատ տխրեցի: Դա դեմ է մեր արժեքներին: Ես չեմ ուզում ո՛չ իմ արձանը կանգնեցնեն, ո՛չ էլ իմ նկարները տեղադրեն: Այդ ամենը ապամոնտաժեցինք», ասել է Էրդողանը՝ համայնքային ղեկավարներին խնդրելով, որ այլևս նման սխալներ թույլ չտան:

Տպել
569 դիտում

Գերմանիայում 92 թուրք թեկնածուներից Բունդեսթագ են անցել 14-ը

«Ժամանակ». Նոր զարգացում. Սամվել Բաբայանն ազատ կարձակվի, բայց նրա առջեւ պայման են դրել

Հայերից մնացած իրերի որակից կարելի է գուշակել, որ հայի են պատկանել. Թուրք հնավաճառ

Վթարի պատճառով 8 ժամ ջուր չի լինելու Երեւանի կենտրոնում

«Խավարումը» եւ ՌԴ-ում Ստալինի պաշտամունքի վերածնունդը. Հայկ Դեմոյանի հոդվածը

Մեդվեդևը Հայաստանում կմասնակցի ԵԱՏՄ–ի կառավարությունների ղեկավարների հանդիպմանը

Տեղի է ունեցել «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի բացումը

Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեին մասնակցել է ընտրողների 76 տոկոսը

Կրակոցներ Մամիկոնյանց փողոցում. միջադեպի մասնակիցների ինքնությունը պարզվում է

Ի՞նչ կապ ունի գործարանի պայթյունը Շշի Մելոյին առնչվող միջադեպի հետ

Հրդեհ Սարչապետ գյուղում

Արցախի Ճարտար և Ֆրանսիայի Դեսին-Շարպիո քաղաքների միջև ստորագրվել է Բարեկամության հռչակագիր

Թուրքիայում դադարեցվել է քրդական Rudaw ալիքի հեռարձակումը

Ռեկտորը դասախոսին ազատել է առանց իրավական հիմքերի. ՇՊՀ-ում ուսանողները դասադուլ են սկսում

Թուրք հաքերները կոտրել են Ֆրանսիայում Հայաստանի զբոսաշրջության գրասենյակի կայքէջը

Բաքվի 26 կոմիսարների փողոցը վերանվանել են Ապրիլի 2-ի փողոց. ո՞րն է պատճառը (ֆոտո)

Եվս 2 մեդալ՝ բանակայինների Աշխարհի առաջնությունից

Քննարկվում է ուսուցչի նվազագույն աշխատավարձը 110 հազար դրամ դարձնելու հնարավորությունը

Chessify ստարտափը կներկայացնի Հայաստանը Seedstars World-ում

«Արտյոմս» ընկերությունից թագը «Միսս Արմենիա 2017»-ից վերցնելու փաստը չեն մեկնաբանում