Նրանք խենթացել են. Էրդողանը պատասխանել է Ռուսաստանից C-400-ներ գելու արձագանքներին

14/09/2017 schedule10:05

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում իշխող Արդարություն և զարգացում կուսակցության հավաքի ժամանակ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է Թուրքիայի և Ռուսաստանի միջև C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման մասին պայմանագրի կնքման առնչությամբ ՆԱՏՕ-ի գործընկերների արձագանքին: 

«Նրանք խենթացել են միայն այն պատճառով, որ մենք C-400-ների գործարքն ենք կնքել: Ի՞նչ պետք է անեինք: Ձ՞եզ սպասեինք: Մենք հոգ ենք տանում մեր մասին: Անվտանգության միջոցներ ենք ձեռնարկում և կշարունակենք դա անել», ասել է Էրդողանը, գրում է diken.com.tr-ն: 

Հյուսիսատլանտյան դաշինքում ՏԱՍՍ-ի աղբյուրն ավելի վաղ հայտնել էր, որ Թուրքիան ՆԱՏՕ-ին մանրամասներ չի ներկայացրել Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ  C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման մասին պայմանագրի կնքման մասին:  

«Այս պահին ՆԱՏՕ-ի ոչ մի անդամ  C-400-ներ չի օգտագործում: ՆԱՏՕ-ին որեւէ նոր գնումների մասին չեն տեղեկացրել»,- հայտնել է գործակալության աղբյուրը` մեկնաբանելով նոր պայմանագիրը, որի մասին տեղեկություններն ավելի վաղ հաստատել են ռուսական եւ թուրքական կողմերը: 

Ընդ որում, դաշինքի ներկայացուցիչն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի անդամները ռազմատեխնիկական ձեռքբերումների մասին որոշումներն ինքնուրույն են կայացնում:

«Թե ինչ զինատեսակ գնել, որոշում են անդամները: ՆԱՏՕ-ի համար կարեւոր է, որ դաշնակիցների ձեռք բերած զինատեսակները հնարավոր լինի համատեղ օգտագործել: Մեր զինված ուժերի գործակցության հնարավորությունը ֆունդամենտալ կարեւոր է` մեր գործողություններն իրականացնելու համար»,- հավելել է դաշինքի ներկայացուցիչը: 

Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Թուրքիան արդեն փոխանցել է ՌԴ-ին C-400 համակարգերի մատակարարման համար անհրաժեշտ կանխավճարը: ԱՄՆ-ի ռազմական ղեկավարությունը թուրքական կողմին արդեն մտահոգություն է հայտնել նոր պայմանագրի վերաբերյալ: Պենտագոնից նշել են, որ իրենց մտահոգությունն արդեն փոխանցել են Թուրքիային եւ խնդրի շուրջ զրույց ունեցել թուրք գործընկերների հետ: «Թուրքիայի անվտանգությունն ապահովելու լավագույն տարբերակն այնպիսի զենիթահրթիռային համակարգ գնելն է, որով թուրքական կողմը կկարողանա հեշտությամբ համատեղ աշխատել ՆԱՏՕ-ի հետ»,- կարծում են Պենտագոնում:

Ռուսաստանի եւ Թուրքիայի ﬕջեւ C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման պարտավորագրի գումարը կազմում Է ավելի քան 2 ﬕլիարդ դոլար: Այդ մասին սեպտեմբերի 13-ին հայտնել Է «Կոﬔրսանտ» թերթը՝ վկայակոչելով ռազմադիվանագիտական շրջանների ﬕ աղբյուր:

Տպել
1820 դիտում

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան