Փառքը չի կարող փոխարինել սիրելի մարդկանց. Հենրիխ Մխիթարյան

14/09/2017 schedule11:00

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Մանչեստեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգծել է, որ մարզական կարիերայում ունեցած հաջողությունների հետեւանքով ձեռք բերած փառքը չի փոխել իրեն: Նա այդ մասին նշել է hayzinvor.am-ին տված հարցազրույցում: Նա խոսել է ֆուտբոլիստ դառնալու նախադրյալների, իր հաջողությունների, փառքի ու չիրականացած երազանքների մասին:

- Մեծ ժամանակահատված է բաժանում երիտասարդ սերնդին հայ ֆուտբոլի աստղային տարիներից, բայց պարզվում է՝ նրանք ճանաչում ու սիրում են հայ ֆուտբոլի փառքը մարմնավորող լեգենդար մարզիկներին, նույնիսկ այնպիսի մանրամասներ են հիշում, ինչպես, ասենք, Համլետ Մխիթարյանի՝ 1 խաղում Մոսկվայի «Դինամոյին» խփած 4 գոլերը, ու ցանկանում են իմանալ՝ արդյո՞ք Ձեր հայրն է ներշնչել ֆուտբոլիստ դառնալու երազանքը: Ի՞նչ մասնագիտական խորհուրդներ է նա տվել Ձեզ, եւ, առհասարակ, ի՞նչ հիշողություններ ունեք Համլետ Մխիթարյանից:

– Ես, այսպես ասած, ֆուտբոլային ընտանիքում եմ ծնվել, եւ առանձնակի ներշնչանք պետք չէր, որ ես սիրեի ֆուտբոլն ու ցանկանայի ֆուտբոլիստ դառնալ: Ամեն ինչ եղավ ինքնաբերաբար: 7 տարեկան էի, երբ հայրս մահացավ, նրա հետ կապված իմ հիշողությունները ամփոփված են մանկության 7 տարիների ժամանակահատվածում ու որքան թանկ են ու սիրելի, նույնքան առօրեական են: Հայրս, ցավոք, չհասցրեց մասնագիտական խորհուրդներ տալ ինձ, բայց իմ հոգում մնացել է այն մանկական հրճվանքը, որի պատճառը հորս գովասանքներն էին՝ ֆուտբոլի ասպարեզում իմ առաջին փոքրիկ հաջողությունների կապակցությամբ:

- Դուք միակ հայն եք, որ նման բարձունքների է հասել որպես ֆուտբոլիստ: Հատկապես ի՞նչն է Ձեզ մղել առաջ, տաղա՞նդը, աշխատասիրությո՞ւնը… գուցե նշանակալի լինելու ցանկությո՞ւնը:

-Ես համոզված եմ, որ բոլոր մարդիկ էլ տաղանդավոր են, պարզապես ոչ բոլորն են հասկացել, թե ինչ շնորհ է իրենց տրված ի վերուստ, եւ ինչ մասնագիտություն պետք է ընտրեն, որ հաջողություն ունենան: Բայց միայն տաղանդին ապավինելով չես կարող լուրջ բարձունքների հասնել, շատ մեծ է աշխատասիրության նշանակությունը: Պետք է համառել, պետք է ապավինել սեփական կամքին, չնահանջել… Ու ամենաանհավանական երազանքները իրականություն կդառնան: Չի կարելի հուսահատվել ձախողումներից, չի կարելի ընկրկել դժվարությունների առաջ: Չի կարելի մնալ կեսճանապարհին:

– Դուք այն մարզիկներից եք, որոնք սիրում են կարդալ, տիրապետում են օտար լեզուների….

– Ես ֆուտբոլիստ եմ, Դուք լրագրող եք, մեկ ուրիշը հաց է թխում… Ամեն մեկս մեր նախասիրություններին համապատասխան՝ տարբեր գործեր ենք անում, ու մեր գործը ոչ մի կապ չունի մեր ինտելեկտի ու զարգացածության հետ: Մենք զարգացած ենք, թե՝ ո՛չ, մեր ընտրությունն է, մեր որոշումը: Չի կարելի մարդու աշխատանքից ելնելով դատողություն անել նրա ինտելեկտի մասին: Իսկ ո՞վ է ասել, որ հացթուխը չպետք է կարդա կամ օտար լեզուներ իմանա: Բոլոր մասնագիտություններն էլ արժանի են հարգանքի, եւ անկախ այն բանից՝ լրագրող ես, մարզիկ, թե դերձակ, մարդը պետք է զբաղվի ինքնակրթությամբ, զարգանա: Դա հարգանք է սեփական անձի հանդեպ: Ինչ վերաբերում է ինձ, տարբեր երկրներում ապրելով օտար լեզուների իմացությունը անհրաժեշտ է եղել, ու հաճույքով եմ սովորել: Ես առհասարակ սիրում եմ սովորել: Դուք մի արտահայտություն արեցիք՝ սովորական մարդիկ: Մենք բոլորս սովորական ենք… Եթե ես հաջողությունների եմ հասել ֆուտբոլի ասպարեզում, Դուք՝ լրագրության, չի նշանակում, որ կյանքում, մարդկային փոխհարաբերությունների մեջ մենք առավելություն ունենք մյուսներից: Եվ շրջապատի վերաբերմունքը պետք է լինի այնպիսին, որ ոչ ոք իրեն չզգա սովորական կամ արտասովոր: Մարդը՝ յուրաքանչյուր մարդ, բացառիկ է ու եզակի: Եվ հարգանքի է արժանի:

-Փառքը ինչ-որ բան փոխե՞լ է Ձեր կյանքում՝ լավ կամ վատ: Կարողանո՞ւմ եք ժամանակ գտնել այն մարդկանց համար, ովքեր ունեն Ձեր կարիքը:

-Փառքը չի կարող փոխարինել սիրելի մարդկանց: Հարազատներիս, ընկերներիս տրամադրած ժամանակը հաճույք է, որ նվիրում եմ ինքս ինձ: Ես ավելի շատ ունեմ նրանց կարիքը աշխատանքի, լարված ռեժիմի, չթուլացող ռիթմի մեջ: Առհասարակ ես շատ բարձր եմ գնահատում մարդու սերը իմ հանդեպ՝ յուրաքանչյուր մարդու, ով էլ՝ նա լինի, ու աշխատում եմ հուսախաբ չանել: Սերը շատ թանկ ու պարտավորեցնող նվեր է:

-Ունե՞ք չիրականացած երազանքներ:

-Ես միշտ չիրականացած երազանքներ ունեմ, որովհետեւ հենց երազանքս իրականանում է, նույն պահին ծնվում է մեկ ուրիշը: Ես դրանց նպատակներ եմ կոչում, որովհետեւ ես պասիվ երազող չեմ, քո երազանքները ինքդ պիտի իրականացնես: Նպատակները մարդուն առաջ մղող ամենամեծ ուժն են: Եթե նպատակները չլինեն, մենք կանգ կառնենք:

-Որո՞նք են Ձեր կյանքի փոքրիկ ուրախությունները:

– Ընտանիքիս, ընկերներիս հետ շփումը: Ես շատ ժամանակ եմ խլել նրանցից ու նվիրել ֆուտբոլին: Ավելի ճիշտ՝ ինքս ինձնից եմ խլել: Ու դա մեծ զոհողություն է:

– Եվրոպայի լիգայի եզրափակչից հետո Դուք բարձրացրիք Հայաստանի դրոշը: Ի՞նչ էր Ձեր ասելիքը:

– Ասելիքս այն էր, որ ես հայ եմ ու հպարտանում են դրանով:

–Համոզված եմ, որ սահմանին կանգնած զինվորներին ասելիք ունեք:

– Անշուշտ: Ես ուզում եմ, որ նրանք առողջ եւ անփորձանք ավարտեն իրենց ծառայությունը, բարձր տրամադրությամբ վերադառնան իրենց օջախները:

Ամբողջական հարցազրույցը՝ այստեղ:

Տպել
823 դիտում

Մխիթարյանը 4 տարվա պայմանագիր կկնքի. «Արսենալն» ու «Յունայթեդը» համաձայնության են եկել

Առողջապահության նախարարությունը հիվանդապահությամբ է զբաղվում, ինչու այն չփակել. բժիշկ

Այսուհետ ովքեր կարող են տարկետում ստանալ. հրապարակվել է որպես զիջման քայլ մշակված նախագիծը

Մահացել է հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանի հայրը՝ Երեւանի կրկեսի հատակագծի հեղինակը

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը մտադիր է վերադառնալ հայրենիք

ԶՈՒ շահագործումից հանված մեքենաները վաճառվում են աճուրդով՝ սկսած 150 հազար դրամից

Թան, քյուֆթա, թել պանիր, թթի օղի. մի քանի ազգեր փորձում են հայկական խոհանոցը (տեսանյութ)

Գարունը չի կողմնորոշվում կամ շտապում է. ի՞նչ է լինելու գյուղատնտեսության եւ բերքի հետ

Մեծ Բրիտանիայում նոր պաշտոն կա. առաջին անգամ նշանակվել է միայնության հարցերով նախարար

Սլավիկ Հայրապետյանը գեղասահքի Եվրոպայի առաջնության եզրափակչում է

Լեւոն Ալթունյանը վարչապետին զեկուցել է 2017-ի աշխատանքների ու այս տարվա անելիքների մասին

Գազալցակայանները խիստ տուգանքի կենթարկվեն, եթե չգրանցված գազաբալոն լիցքավորեն. նոր նախագիծ

Սուր շնչառական վարակների թիվը նվազում է, կազմակերպվել է «համաճարակաբանական ֆիլտր». ԱՆ

Երեւանում նախորդ տարի հանցագործությունների ընդհանուր թվաքանակի աճ է գրանցվել (տեսանյութ)

Արմեն Սարգսյանը վերջին 6 տարում ՀՀ-ում մշտապես չի բնակվել. ով է նախագահի աթոռի հավակնորդը

Տարոն Մարգարյանը փորձում է զինծառայությունից ազատե՞լ իր եւ իր աներորդու տղաներին

Մոտիկ խոսքեր հեռավորին (Վանո Սիրադեղյանին). Մերուժանի նոր բանաստեղծությունը

Բասկետբոլի Եվրոպայի առաջնությունները կլինեն Սան Մարինոյում, Կոսովոյում ու Բուլղարիայում

Ապրիլյան պատերազմում նահատակված Մերուժան Ստեփանյանն այսօր կդառնար 25 տարեկան

Մգեր Արմենիայի եվրատեսիլյան երգը կրկնօրինակված է աշխարհահռչակ խմբից. համացանցում աղմուկ է