Սահակաշվիլին մտադիր է հանրահավաք անցկացնել Կիեւում սեպտեմբերի 19-ին

14/09/2017 schedule11:45

Ուկրաինական քաղաքացիությունից զրկված Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին սեպտեմբերի 13-ին Չերնովցիում կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ մտադիր է հանրահավաք կազմակերպել Կիեւում սեպտեմբերի 19-ին:

Ինչպես հայտնում է ТСН-ը, իր ելույթում Սահակաշվիլին նաեւ նշել է, որ շարունակելու է պտտվել Ուկրաինայի բնակավայրերով: Այնուհետեւ նա հեռացել է Չերնովցիից դեպի Ռումինիայի հետ սահմանամերձ հատված: Նա ելույթ է ունեցել խստացված անվտանգության պայմաներում:

Լեհաստան-Ուկրաինա սահմանին ուկրաինացի սահմանապահների արգելապատնեշը ճեղքելով Ուկրաինա անցած Սահակաշվիլիին սեպտեմբերի 12-ին ուժայիները հանձնել են Ուկրաինայի պետական սահմանն ապօրինի հատելու մասին արձանագրություն: Արձանագրությունը հանձնվել է Միխայիլ Սահակաշվիլիի փաստաբանին՝ Ուկրաինայի քաղաքացիությունից զրկված քաղաքական գործչի ներկայությամբ: Փաստաբանը եւ Սահակաշվիլին պնդել են, որ արձանագրությունն ապօրինի է հանձնվել, քանի որ այն, իբր, պետք է հանձնվեր երկիր մտնելուց հետո 3 ժամվա ընթացքում: Սահակաշվիլու դեմ քրեական գործ է հարուցվել ապօրինի սահմանահատման հոդվածով:

Կիեւը պնդում է, որ սահմանն անցնելիս, սահմանապահների հետ բախումների ժամանակ 11 ուկրաինացի սահմանապահ է տուժել:

Տպել
1410 դիտում

Մխիթարյանը 4 տարվա պայմանագիր կկնքի. «Արսենալն» ու «Յունայթեդը» համաձայնության են եկել

Առողջապահության նախարարությունը հիվանդապահությամբ է զբաղվում, ինչու այն չփակել. բժիշկ

Այսուհետ ովքեր կարող են տարկետում ստանալ. հրապարակվել է որպես զիջման քայլ մշակված նախագիծը

Մահացել է հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանի հայրը՝ Երեւանի կրկեսի հատակագծի հեղինակը

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը մտադիր է վերադառնալ հայրենիք

ԶՈՒ շահագործումից հանված մեքենաները վաճառվում են աճուրդով՝ սկսած 150 հազար դրամից

Թան, քյուֆթա, թել պանիր, թթի օղի. մի քանի ազգեր փորձում են հայկական խոհանոցը (տեսանյութ)

Գարունը չի կողմնորոշվում կամ շտապում է. ի՞նչ է լինելու գյուղատնտեսության եւ բերքի հետ

Մեծ Բրիտանիայում նոր պաշտոն կա. առաջին անգամ նշանակվել է միայնության հարցերով նախարար

Սլավիկ Հայրապետյանը գեղասահքի Եվրոպայի առաջնության եզրափակչում է

Լեւոն Ալթունյանը վարչապետին զեկուցել է 2017-ի աշխատանքների ու այս տարվա անելիքների մասին

Գազալցակայանները խիստ տուգանքի կենթարկվեն, եթե չգրանցված գազաբալոն լիցքավորեն. նոր նախագիծ

Սուր շնչառական վարակների թիվը նվազում է, կազմակերպվել է «համաճարակաբանական ֆիլտր». ԱՆ

Երեւանում նախորդ տարի հանցագործությունների ընդհանուր թվաքանակի աճ է գրանցվել (տեսանյութ)

Արմեն Սարգսյանը վերջին 6 տարում ՀՀ-ում մշտապես չի բնակվել. ով է նախագահի աթոռի հավակնորդը

Տարոն Մարգարյանը փորձում է զինծառայությունից ազատե՞լ իր եւ իր աներորդու տղաներին

Մոտիկ խոսքեր հեռավորին (Վանո Սիրադեղյանին). Մերուժանի նոր բանաստեղծությունը

Բասկետբոլի Եվրոպայի առաջնությունները կլինեն Սան Մարինոյում, Կոսովոյում ու Բուլղարիայում

Ապրիլյան պատերազմում նահատակված Մերուժան Ստեփանյանն այսօր կդառնար 25 տարեկան

Մգեր Արմենիայի եվրատեսիլյան երգը կրկնօրինակված է աշխարհահռչակ խմբից. համացանցում աղմուկ է