15 հազար հոգու մուտքի իրավունքը վերականգնելու համար միգրացիոն ծառայությունը դիմել է ՌԴ-ին

14/09/2017 schedule12:33

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 14-ին ՀՀ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանից հետաքրքվեց Ռուսաստանից «դեպորտի» ենթարկված քաղաքացիների խնդիրներից: Մասնավորապես՝ պատգամավորին հետաքրքրում էր, թե ի՞նչ մասշտաբի խնդրի հետ գործ ունենք, որքանո՞վ է այդ պրոցեսը համապատասխանում ԵԱՏՄ իրավակարգավորումներին:

«Խոսքն այն մասին է, որ երկար տարիներ ՌԴ-ում բնակվող ՀՀ քաղաքացիները գալիս են Հայաստան, ընտանիքներին թողնելով այնտեղ, պարզապես այց են կատարում, ու արդեն հետ գնալիս պարզվում է, որ նրանց մուտքը ՌԴ փակ է ու քաղաքացիների ընտանիքների մի մասն այստեղ է, մյուս մասն՝ այնտեղ, ու նրանք պարզապես տարիներով տեսնվելու հնարավորություն չեն ունենում»,- մասնավորեցրեց Նիկոլ Փաշինյանը:

Միգրացիոն ծառայության պետը պարզաբանեց, թե այս դեպքում խոսքը ոչ թե դեպորտի մասին է, այլ մուտքի արգելանք դնելու եւ խոսքը վերաբերում է այն անձանց, ովքեր կամա թե ակամա, փոքր կամ մեծ խախտումներ են թույլ տվել ՌԴ տարածքում: ՌԴ-ն պրակտիկայում շատ խիստ պատժամիջոցներ է սահմանել, որը գործում է, երբ անձը դուրս է գալիս ՌԴ տարածքից եւ որը վերաբերում է ոչ միայն ՀՀ քաղաքացիենրին, այլ բոլոր օտարերկրացիներին:

«Երբ 2014 թվականին սկսվեց այս գործընթացը, ՌԴ-ում 3 միլիոն այդպիսի օտարերկրացի կային, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներ, որոնք հայտնվել էին սեւ ցուցակներում: Մենք նախկին ֆեդերալ միգրացիոն ծառայության հետ ունեցած համագործակցության շրջանակներում մեխանիզմ սահմանեցինք, որով քաղաքացին դիմում  մեր  ծառայությանը, եւ մենք, հավաքելով այդ դիմումները, միջնորդագրով դիմում ենք ներայացնում ֆեդերալ ծառայությանը՝ խնդրելով, որ այդ պատժամիջոցները մեղմեն կամ վերացնեն: Մինչ օրս մենք 15 հազարի հասնող դիմումներ ենք ուղարկել, որից շուրջ 6 հազարի դեպքում մեր խնդրանքը բավարարվել է: Ընդ որում՝ դիմել ենք, որ ՌԴ-ում գտնվող քաղաքացիները, ովքեր դեռ գտնվում են ՌԴ-ում ու վախենում են դուրս գալ, նրանց նկատմամբ էլ մեղմ վերաբերվել, ու մեր այս խնդրանքն էլ է հարգվել. շուրջ 22 հազար նման քաղաքացիների պատժաչափի արգելանքը»,- պատասխանեց Գագիկ Եգանյանը եւ ավելացրեց, որ ԵԱՏՄ-ն անկանոն միգրացիայի հարցերի հետ կապված կարգավորումներ չունի, այլ օրինական աշխատանքային միգրացիային են վերաբերվում ԵԱՏՄ-ի կարգավորումները:

Նիկոլ Փաշինյանը նաեւ հետարքրքվեց այս խնդրի մասշտաբներից ու թե ինչպես կարող են օգնել նման հարցերով պատգամավորներին դիմող քաղաքացիներին: Գագիկ Եգանյանը նշեց, թե բոլոր այն անձանց, ովքեր դիմում են պատգամավորներին, պետք է ուղղորդել դեպի միգրացիոն ծառայություն: Ինչ վերաբերում է ծավալներին, ապա Գագիկ Եգանյանը տեղեկացրեց, որ 2015 թվականը ծավալների պիկն էր, որտեղ միգրացիոն ծառայությանը նման խնդրով օրական մինչեւ 150 հոգի դիմում էին: Ներկայումս՝ խնդիրն իր սրությունը կորցրել է:

«Ելք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն էլ դիմեց Գագիկ Եգանյանին, թե արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում ՄԻԵԴ-ին այս հարցով դիմել, քանի որ մարդու անձնական կյանքի խաթարում է տեղի ունենում ու ազատ տեղաշարժվելու իրավունքի ոտնահարում այն պարագայում, երբ ԵԱՏՄ-ում առնվազն աշխատուժի ազատ տեղաշարժի իրավունքը պետք է երաշխավորված լիներ:

Գագիկ Եգանյանն ասաց, թե սա յուրաքանչյուր պետության ինքնուրույն ընդունած քաղաքականություն ու պրակտիկա է, եւ ամեն երկիր, ելնելով իր խնդիրներից ու առաջնահերթություններից, ինքնուրույն է որոշում, թե ինչ քաղաքականություն իրականացնի իր երկիր օտարերկրացիների մուտքի, իր երկրում գտնվելու, բնակվելու հարցերում:

«ՌԴ-ում վերջին տարիներին բավականին աղմկոտ քրեական պատմություններ եղան օտարերկրացիների, այդ թվում հայերի մասնակցությամբ, որը հիմք տվեց այդ երկրում հակամիգրացիոն հռետորաբանության աճի, որի արդյունքում նաեւ նմանատիպ կոշտ քայլեր ձեռնարկվեցին: Սա ամբողջությամբ տեղավորվում է երկրի սուվերենության իրավունքի շրջանակներում»,- շեշտեց միգրացիոն պետական ծառայության պետը:

Գեւորգ Գորգիսյանն էլ հիեցրեց, որ Ռուսաստանը ՄԻԵԴ-ի անդամ է, ու սա կարող է նաեւ լավ նախադեպ լինել, որ հետագայում նման դեպքեր չլինեն:

«Սա կհեշտացնի նաեւ ձեր գործունեությունը, որպեսզի հետագայում ստիպված չլինեք հազարավոր դիմումներ գրել: Դուք դիմում եք գրում, որը հարգում են, ուրեմն կան հիմքեր, որ մարդկանց փոքրիկ խախտումները ներում են, դիմելուց հետո նոր ընդառաջում են: Այս պրակտիկան արդեն իսկ նվաստացուցիչ է երկրի համար, որ դուք յուրաքանչյուր քաղաքացու համար ստիպված եք խնդրելու»,- նշեց Գեւորգ Գորգիսյանը:

Տպել
2291 դիտում

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա