Երևան
16 °C
Դեռ կտեսնեք քննարկումներ, մտքերի ու գաղափարների բախումներ, դեռ խորհրդարանը լիարժեք կսկսի գործել 2018 թվականի ապրիլից. սեպտեմբերի 15-ին, անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, թե ներկայիս ԱԺ-ն կարծես այնքան էլ ակտիվ չէ, որակապես լավ չի աշխատում, հատկապես ՀՅԴ-ն՝ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը եւ ավելացրեց, թե հիմա բոլոր ուժերը դեռ սպասողական մարտավարություն են վարում, եւ վաղ է այդպիսի հետեւություններ անելը:
Ռուստամյանը շեշտեց, թե դեռ 2018 թվականի ապրիլից հետո են քաղաքական ուժերը ստանալու նոր գործիքներ, նոր հնարավորություններ, ինչը էապես կփոխի քաղաքական գործընթացների բովանդակությունը:
«Հարաբերական անդորրը կամ պասիվությունը հատուկ է հենց այդ փոփոխական շրջաններին, երբ բոլորը սպասում են, թե ինչ սպասումներ կառաջանան, ինչ վերադասավորումներ, ու այդ առումով բուն գործընթացը կսկսի: Ամբողջ ինտրիգն այն է, թե եկող տարի ինչ կառավարություն կլինի, սա՞ կմնա, թե՞ կփոխվի, ու հետեւաբար հեռուն գնացող կարծիքներ չենք ուզում հայտնել»,- նշեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը՝ հավելելով, թե ինչքան ապրիլը մոտենա, աժիոտաժն այնքան կմեծանա:
Լրագրողները Ռուստամյանին հարց ուղղեցին, թե Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 10 տարիներին ՀՅԴ-ն եղել է իշխանություն, այնուհետեւ՝ ընդդիմություն, հիմա նորից իշխանություն. այս առումով, նախ՝ կա արդյո՞ք Սերժ Սարգսյանի տված մի խոստում, որ իրականացել է, եւ ՀՅԴ-ն առկա վիճակի կապակցությամբ իր պատասխանատվությունը չի՞ զգում: Արմեն Ռուստամյանը պատասխանեց, թե նախ՝ անլուրջ են այն բոլոր քաղաքական ուժերը, որոնք իրենց մեղքի բաժինը կամ պատասխանատվությունը չեն տեսնում, նշանակում է իրենք չկան: Եթե քաղաքական ուժը կա, ընդգծեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը, ուրեմն ինչ-որ չափով պետք է ինքն իրեն պատասխանատու զգա ու պատասխանատվություն կրի: Հենց այդ պատասխանատվությունից ելնելն էլ, ըստ Ռուստամյանի, ՀՅԴ-ին բերեց նոր կոալիցիոն գործընկերության:
«Սերժ Սարգսյանն, ըստ էության, ընդունեց մեր առաջարկած 7 կետը: Հայաստանի ընթացքի մեջ տեղի է ունեցել բեկում, մենք նոր ընթացք ենք որդեգրել, դա պայմանավորված էր հենց Սերժ Սարգսյանով: Ղարաբաղի խնդրի հետ կապված, Ցեղասպանության խնդրի հետ կապված կտրուկ փոփոխություններ են տեղի ունեցել այս ընթացքում, կառավարության գործունեությունը շատ ավելի թափանցիկ է դարձել, էլի բավականին փոփոխություններ են տեղի ունեցել, որի արդյունքները դեռ երեւալու է»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
Նրա դիտարկմամբ, խնդիրներ կան, բայց ոչ մի ուրիշ ուժ այդ խնդիրների լուծման այլ եղանակ չի առաջարկում եւ արձանագրեց, որ Հայաստանի այս իրավիճակում՝ ծանր ու շրջափակված, կամաց-կամաց փոփոխություններ են կատարվում, ինչը կարեւոր է: Նոր կոալիցիայի անհրաժեշտության ու ԲՀԿ-ի կոալիցիա մտնելու հավանականության համատեքստում էլ ՀՅԴ խմբակցության ղեկավարը նշեց, թե միակ տարբերակը, որ քաղաքական ներկա գործակցությունը փոփոխության ենթարկվի, կամ այդ համագործակցությունը վերանա, պետք է վերանա այն առարկան, որի շուրջ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն պայմանավորվել են համագործակցել:
«Մենք որեւէ մեկի հետ չունենք հարաբերվելու տաբու, մեր երկրում որեւէ թշնամի չունենք, մենք ունենք գործընկերներ, կարող ենք ունենալ նաեւ գաղափարական հակառակորդներ եւ ոչ այլ կարգի հակառակորդներ: Եթե մենք այսօր որեւէ ուժի հետ ունենք համընկնող տեսակետներ, մենք այսօր էլ կարող ենք համագործակցել: Այդ համագործակցությունը այսօր էլ կա: Մենք միշտ էլ պատրաստ ենք որեւէ քաղաքական ուժի հետ համագործակցել. հիմա դա կոալիցիոն, թե ինչ ձեւաչափով կլինի, ես հիմա չեմ կարող ասել, երբ կգա ժամանակն ու նման հայցով կդիմի Ծառուկյան դաշինքը, մենք կոալիցիայով կքննարկենք»,- ասաց Արմեն Ռուստամյանը, իսկ հարցին՝ իսկ դուք երրորդ գործընկերոջ կարիքն ունե՞ք, Ռուստամյանը պատասխանեց՝ մենք ողջ ժողովրդի կարիքն ունենք:
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավարն անդրադարձավ նաեւ սեպտեմբերի 14-ին Թուֆենկյան հյուրանոցի մոտ տեղի ունեցած կրակոցներին ու սպանությանը, այս առումով նշելով, թե չի կարծում, թե երկրում կրիմինալը զարգացման գագաթնակետին է հասել, դա սովորական ռազբորկա էր, որը բոլոր երկրներում էլ լինում է, այլ ոչ համակարգային խնդիր, բայց նշեց, թե կարեւոր է, որ իրավապահ մարմինները ճիշտ ու ժամանակին արձագանքեն: Իսկ այս հարցի համատեքստում սկիզբ առած քննարկումների վերաբերյալ, թե պետք է Վանոն վերադառնա, եւ որ իշխանություններն են պատասխանատու, քանի որ անհրաժեշտ ջանքեր չեն գործադրում կրիմինալն արմատախիլ անելու ուղղությամբ, Ռուստամյանը նշեց, թե ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն իր չափով պետք է պատասխանատվություն զգա ու ստանձնի, եւ վստահություն հայտնեց, որ դա հենց այդպես է, բայց նաեւ հավելեց. «Ես չեմ ուզում վերադառնան Վանոյի ժամանակները, այնպես չէ, որ այն ժամանակ կրիմինալիզացիա չկար, թեկուզ հիշենք, այն հայտնի սպանությունները: Եթե այն ժամանակ ամեն ինչ ճիշտ լիներ, այսօր այս վիճակը չէր լինի. ամեն մեկը պետք է իր գործերը ճիշտ կատարի»:
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
Նոր նշանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում
Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին վիճահարույց օրենքը. ինչ է այն
Ժողովրդավարությունը մեր միակ անվտանգային համակարգն է. Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի Սեյմի նախագահին
© 2024 Հայկական ժամանակ