Թուրքիայում հայ պատգամավորը բանտերում «Ակօսն» արգելելու հարցը բարձրացրել է մեջլիսում

15/09/2017 schedule16:39

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) պոլսահայ պատգամավոր Սելինա Դողանը երկլեզու «Ակօս» շաբաթաթերթը կալանավայրերում արգելելու հարցը բարձրացերել է Թուրքիայի մեջլիսում, գրում է ermenihaber.am-ը: 

Սելինա Դողանը Արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլին ուղղված հարցապնդում է ներկայացրել՝ պահանջելով պարզաբանել ձերբակալված իրավապաշտպանների սահմանադրական իրավունքների խախտումները, որոնք կատարվում են Թուրքիայում շարունակվող արտակարգ դրության պատրվակով:
Դողանը հարցապնդման մեջ հետեւյալ հարցերն է ներկայացրել.

1. Ի՞նչ հիմնավորմամբ «Ակօս» թերթը չեն տվել Սիլիվրի բանտում պատիժ կրող Օզլեմ Դալքըրանին:
2. Ո՞ր լրատվամիջոցներն են արգելված կալանավորների համար:
3. Կա՞ն գործնականում կիրառվող չափորոշիչներ, որոնք կարգավորված չեն իրավական սահմանափակումով, եւ որոնց մասին հասարակությունը տեղյակ չէ:

Հիշեցնենք, որ ԺՀԿ պատգամավորներ Շենալ Սարըհանն ու Ջանդան Յուջեերն այցելել էին կալանավորված իրավապաշտպանների: Նրանք պատգամավորներին հայտնել էին, որ Թուրքիայում շարունակվող արտակարգ դրության պատրվակով կալանավայրում ոտնահարվում են իրենց մի շարք իրավունքներ (տեղեկատվություն ստանալու, սոցիալական միջոցառումներին մասնակցելու, փաստաբանների հետ հանդիպելու եւ այլն):

Թուրքիայում գործող «Հայրենակցություն» միության հիմնադիր անդամ, իրավապաշտպան Օզլեմ Դալքըրանն էլ հայտնել է, որ կալանավայրի ղեկավարությունն իրեն թույլ չի տալիս կարդալ «Ակօս» պարբերականը՝ որոշումը պատճառաբանով «Ակօս»-ում հայերեն էջերի առկայությամբ:

Տպել
30581 դիտում

Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Արարատ Միրզոյանը ուժով հեռացվել են հավաքի վայրից

Գյումրիում ծայրահեղ լարված իրավիճակ է, ցույցին են միացել շուկաների առեւտրականները

Նիկոլ Փաշինյանին ուժայինները տարան, ցույցը ցրելու հատուկ միջոցներ են կիրառում. թարմացվող

Հայաստանի նոր նախագահը հանդիպել է ցուցարարների հետ. BBC-ի անդրադարձը

Եթե Սարգսյանը հրաժարական չտա՝ ժողովուրդը չի դադարեցնի գործողությունները. Սերժ Թանկյան

Վանաձորում բերման ենթարկվածներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց (լուսանկարներ)

«Դուք մարտի 1-ից դասեր չեք քաղել, ժողովրդի անունից մի խոսեք». ասաց Ս. Սարգսյանն ու հեռացավ

Ձերբակալել են ՄերժիրՍերժին նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանին

Գյումրի.«Նիկոլ, դուխով, հավեսով». պայքարը նոր թափ է հավաքում, ոտքի է կանգնել ողջ Գյումրին

Գյումրիում լարված իրավիճակ է, ցույցերի մասնակիցներին բերման են ենթարկում, տանում Երեւան

Հրատապ. Վաղը Նիկոլ Փաշինյանն ու Սերժ Սարգյանը բանակցելու են վարչապետի հրաժարականի շուրջ

Արմեն Սարգսյանը հանդիպել է Սերժ Սարգսյանին

Յուրաքանչյուրը պետք է զիջումների գնա, որպեսզի պահպանի ազգի միասնությունը. Շառլ Ազնավուր

ԹԻՀԿ-ի հայտարարությունը` Լեւոն Բարսեղյանի և Արմեն Գրիգորյանի բերման ենթարկվելու մասին

Վանաձորում ցույցերը շարունակվում են. դարձյալ բերման ենթարկվածներ կան

ՀՀ ԱԻՆ-ի կոչը քաղաքացիներին` լինել զգոն, խուսափել հանրային անվտանգության խաթարումից

Փաշինյանը կբանակցի Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, բայց ոչ կառավարական շենքերում

Արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի կողմից խախտվել է հրադադարի ռեժիմը. ԱՀ ՊՆ

Ոստիկանները Վանաձորում փորձեցին ցրել ցույցը, սակայն չհաջողվեց

Բացառել ցանկացած տեսակի բռնություն, ատելության ու բռնության կոչերի տարածում. ՄԻՊ