ԼՂ հարցում Ռուսաստանը փաստաբան կամ դատախազ չէ. Անդրեյ Կլիմով

Լեռնային Ղարաբաղի շուրջ կարգավորման գործընթացում «Ռուսաստանը փաստաբան կամ դատախազ չէ, մենք հույս ունենք, որ կողմերը փոխզիջումային լուծում կգտնեն», հայտարարել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Անդրեյ Կլիմովը: 

Ռուս խորհրդարանականը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանն անդրադարձել է «Մոսկվա-Բաքու առանցք. Դեպի նոր կովկասյան աշխարհաքաղաքականություն» միջազգային խորհրդաժողովի ժամանակ: 

Կլիմովը նաև նշել է` Ռուսաստանի համար կարևոր է, որ գործընկեր երկրներն իրենց արտաքին և ներքին քաղաքականությունները ձևավորեն առանց այլ երկրների ազդեցության և միջամտության, հայտարարել է: 

Ավելի վաղ կանադական հետազոտական Geopolitical monitor կենտրոնը, ղարաբաղյան հակամարտությունում ստատուս–քվոյի փոփոխություն կանխատեսելով, նշել էր, որ Մոսկվան մեծ աշխարհաքաղաքական «մասնաբաժին» ունի ղարաբաղյան հակամարտությունում`զենքեր է առաքում Երեւանին ու Բաքվին, պահպանում է ռազմական բալանսն ու ստատուս–քվոն`թույլ չտալով այլ երկրների, օրինակ՝ Թուրքիայի ու Իրանի ազդեցությունն այդ հակամարտության վրա։

Տպել
2559 դիտում

Արմեն Սարգսյանը հանդիպել է Սերժ Սարգսյանին

Յուրաքանչյուրը պետք է զիջումների գնա, որպեսզի պահպանի ազգի միասնությունը. Շառլ Ազնավուր

ԹԻՀԿ-ի հայտարարությունը` Լեւոն Բարսեղյանի և Արմեն Գրիգորյանի բերման ենթարկվելու մասին

Վանաձորում ցույցերը շարունակվում են. դարձյալ բերման ենթարկվածներ կան

ՀՀ ԱԻՆ-ի կոչը քաղաքացիներին` լինել զգոն, խուսափել հանրային անվտանգության խաթարումից

Ոստիկա՛ն, քո արյունը ժողովրդի մեջ է, ոչ թե պագոնների. մեկնարկեց մեծ հանրահավաք. թարմացվող

Արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի կողմից խախտվել է հրադադարի ռեժիմը. ԱՀ ՊՆ

Ոստիկանները Վանաձորում փորձեցին ցրել ցույցը, սակայն չհաջողվեց

Բացառել ցանկացած տեսակի բռնություն, ատելության ու բռնության կոչերի տարածում. ՄԻՊ

Արմեն Սարգսյանը հեռացավ՝ չպատասխանելով Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին հարցին

Ոսոխի հետ այսքան տարի կարողացանք խոսել, ինքներս մեզ հետ էլ կկարողանանք. Տիգրան Մանսուրյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հանրապետության հրապարակում է, ընդունել է Փաշինյանի պայմանը

Հոլիվուդյան դերասան Մարկո Խանը՝ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին

Բերման են ենթարկել Լեւոն Բարսեղյանին

Երևանում ավտոերթերով արարքներ կատարելու փաստի առթիվ քրգործ է հարուցվել. ՀՀ դատախազություն

Ես պատրաստ եմ 19:00-ին հանդիպել Արմեն Սարգսյանին այս հրապարակում. Նիկոլ Փաշինյան

Վանաձորում ցուցարարներ են բերման ենթարկվել (լուսանկարներ)

Դիմում եմ ձեզ որպես ծնող, որպես բարեկամ եւ որպես հայ մարդ. Արմեն Սարգսյանը՝ քաղաքացիներին

«Քայլը» արեց իր քայլը. հերթը առայժմ գործող իշխանությանն է

Որեւէ զարգացում պետք չի բացառել. ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչն՝ ԱԺ արտահերթ ընտրությունների մասին