Դժվար է ֆավորիտների նշել. Գոհար Հարությունյանը համահայկական գեղեցկության մրցույթի մասին

15/09/2017 schedule20:45

Pan-Armenian Beauty Contest 2017 համահայկական գեղեցկության մրցույթի ղեկավար Գոհար Հարությունյանը չի կարողանում ֆավորիտների անուններ նշել: Armtimes.com-ի հետ զրույցում նա ընդգծեց, որ բոլոր 24 մասնակիցներն էլ յուրահատուկ են: Նրանց վերաբերյալ տարբեր մարդիկ տարբեր կարծիքներ են հայտնում, ինչի պատճառով դժվար է որեւէ մեկին առանձնացնել:

«Այնքան դժվար է: Չկա միանշանակ ֆավորիտ, որ ասեմ՝ մեկը տարբերվում է: Կան ֆավորիտներ, բնականաբար, բայց առանձնացնել ինչ-որ մեկին անհնար է: Հարցնում ենք տարբեր մարդկանց, ամեն մեկը մեկին է հավանում, շատ դժվար է լինելու»,- ասաց նա:

Մրցույթին մասնակցում են ինչպես Հայաստանից, այնպես էլ սփյուռքից, այդ թվում ԱՄՆ-ից, Լիբանանից, Ռուսաստանից, Լատվիայից, Վրաստանից ժամանած աղջիկներ: Սեպտեմբերի 11-ից նրանք հավաքվել են եւ միասին բնակվում են Հայկական բարեգործական ընդհանուր միության շենքում: Մասնակցում են տարբեր միջոցառումների, այցելություններ են կատարում:

«1-ին ճանապարհորդությունը եղել է Գյումրի: Նրանց ընդունեց քաղաքապետը, հետո այցելեցին թանգարաններ, «Ընտանիք» կենտրոնում հանդիպեցին երեխաների հետ: Այցելել ենք նաեւ Մատենադարան, քաղաքապետարանը տուր էր տրամադրել, եւ քանի որ ունենք սփյուռքից աղջիկներ, նրանց համար էլ է շատ հետաքրքիր: Եղել ենք նաեւ Նորավանքում»,- պատմեց նա:

Միաժամանակ աղջիկները պատրաստվում են եզրափակչին: Զբաղվում են խորեոգրաֆիայով, նկարահանումներ են անցկացնում մրցույթի տարբեր փուլերի համար: Օրինակ, այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ամեն մեկը ներկայացրել է իր տաղանդը՝ երգ, պար, ասմունք, երաժշտական գործիքի վրա նվագել եւ այլն: Այդ ամենը նկարահանվել է, ցուցադրվելու է եզրափակչի ժամանակ, եւ ժյուրին ընտրելու է տաղանդի փուլի հաղթողին:

«Այս օրը տրամադրել ենք տաղանդի շոուին: Յուրաքանչյուրն ինչ-որ տաղանդ ներկայացրեց, եւ շատ գեղեցիկ էր: Զարմացա, որ այսքան տաղանդավոր են մեր մասնակիցները»,- ասաց Գոհար Հարությունյանը:

Առաջիկա հանգստյան օրերին մասնակիցները կգնան տուն, կհանգստանան եւ հաջորդ շաբաթվանից ինտենսիվ կշարունակեն խորեոգրաֆիայի դասերը: Եզրափակիչը կայանալու է սեպտեմբերի 24-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Աղջիկներին կգնահատի 10-12 անդամից բաղկացած ժյուրին, որի անդամների անունները կազմակերպիչները դեռեւս չեն բարձրաձայնում, որպեսզի բացառեն նրանց վրա ազդեցություն ունենալու հավանականությունը: Հայտնի է, որ որոշ անդամներ լինելու են մոդելային բնագավառի մասնագետներ, լինելու են նաեւ հայտնիներ եւ գլխավոր հովանավորներից 1-2 ներկայացուցիչ:

Տպել
2263 դիտում

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան