Հանրապետականի գլադիատորները

Նախօրեին Երեւանի կենտրոնում տեղի ունեցած կրակոցները, որոնց հետեւանքով սպանվեց մի հոգի եւ եւս մեկը վիրավորվեց, թերեւս շուտով կմոռացվի ու կդառնա ԶԼՄ-ների արխիվներում պահվող տեղեկատվություն: Դրանք արխիվներից կհանվեն մեկ էլ կրակոցներով հաջորդ միջադեպից հետո, որը նույնպես հետագայում կմոռացվի ու կրկին կդառնա արխիվներում պահվող թղթապանակ: Եվ այսպես՝ տարիներ շարունակ...:

Նախօրեի սպանությունը, շատերի պնդմամբ, ունի «քաղաքական» ենթատեքստ: Այն կապված է Ալավերդու քաղաքապետի գալիք ընտրությունների հետ, իսկ երկու խմբավորումների թշնամանքը սկիզբ է առել Ալավերդու քաղաքապետի անցած ընտրությունների ժամանակներից: Այդ ի՞նչ կա Ալավերդիում, որ երկու խմբավորումներ ձգտում են իշխանության ու դրա համար պատրաստ են կրակել ու սպանել:

Ալավերդին Լոռու մարզի մեծությամբ երկրորդ քաղաքն է: Դա, իհարկե, տպավորիչ է հնչում, բայց իրականում այդ քաղաքի բնակչությունը նույնիսկ 13 հազարի չի հասնում: Այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ Ալավերդու մշտական բնակչությունը 12 հազար 900 է: Սա՝ մշտականը: Թե որքան է առկա բնակչությունը, այսինքն, որքան մարդ է այս պահին գործնականում ապրում Ալավերդիում, վիճակագրություն չկա: Ակնհայտորեն՝ շատ ավելի քիչ: 2015 թվականի հունիսին տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններից հետո անցած երկու տարիների ընթացքում, պաշտոնական վիճակագրության համաձայն, Ալավերդու բնակչությունը նվազել է ավելի քան 5 տոկոսով: Իսկ 2011 թվականի համեմատ Ալավերդու առկա բնակչությունը նվազել է մոտ 21 տոկոսով՝ 16 հազար 500-ից հասնելով 12 հազար 900-ի:

Լոռին Շիրակի մարզից հետո ամենաաղքատ մարզն է Հայաստանում: Ըստ պաշտոնական տվյալների, մարզի բնակչության 36.2 տոկոսը աղքատ է: Եթե սա տարածենք Ալավերդու վրա, ապա կստացվի, որ մոտ 13 հազար բնակչից մոտ 5 հազարը աղքատ է: Սա՝ պաշտոնական տվյալներով: Իրականությունը թերեւս ավելի տխուր է:

Եվ ուրեմն, ի՞նչն է ստիպում մարդկանց վերցնել իշխանությունը այս քաղաքում: Գուցե գործ ունենք գաղափարների, կամ այսպես ասած՝ աշխարհայացքների բախման հետ: Գուցե հակամարտող խմբավորումներից մեկը ունի քաղաքի կառավարման իր մոդելը եւ սկզբունքային է տրամադրված քաղաքի կառավարումը ստանձնելու եւ այդ կերպ քաղաքի զարգացման իր մոդելի արդյունավետությունը հասարակությանն ու աշխարհին ապացուցելու համար: Իհարկե ոչ: Հակամարտող երկու խմբավորումն էլ նույն ուժի՝ ՀՀԿ-ի «դրոշի» տակ են գործում, ոչ մի գաղափար, ոչ մի սկզբունք...: 

Իսկ գուցե բյուջետային փողե՞րը: Ալավերդու քաղաքային բյուջեն չի հասնում նույնիսկ մեկ միլիոն դոլարի տարեկան: Այդ գումարները ծախսվում են ուսուցիչների, մանկապարտեզների դաստիարակների, բյուջետային մյուս աշխատողների աշխատավարձի, քաղաքի բարեկարգման, փողոցների լուսավորման եւ բազմաթիվ այլ նպատակներով: Ի՞նչ խոսք, բյուջետային գումարների մի զգալի մասը տարբեր սխեմաներով գրպանվում է, բայց դա շատ քիչ է կրակելու ու սպանելու համար:

Քաղաքում իշխանություն ունենալու նպատակը երկու խմբավորումների համար էլ նույնն է՝ փողը: Բայց ամենեւին ոչ լեգալ՝ այսինքն բյուջետային փողերը: Շատ ավելի մեծ փողեր կարելի է «վաստակել» նույնիսկ բյուջեին չկպչելով: Դրա համար պետք է ունենալ ազդեցություն: Իսկ այդ ազդեցությունը որեւէ խմբավորման կարող է տալ միայն իշխանությունը: Եվ ահա նրանք պայքարում են տվյալ բնակավայրում իշխանության սիրելի խաները դառնալու համար: Իսկ ով դառնում է այդպիսին, ստանում է հստակ ինդուլգենցիա իր համար «բեսպրեդել» իրավիճակ ստեղծելու: Նման ինդուլգենցիա ստանալուց հետո փող «վաստակելը» դառնում է տեխնիկական հարց: Ինդուլգենցիա ստացածները կարող են փայ մտնել ցանկացած բիզնեսի մեջ, տնօրինել ստվերային շրջանառությունները, հողակտորներ ծախել, քրեական աշխարհի հետ հարցեր լուծել եւ այլն:

Դրա դիմաց նրանք ստանձնում են ըստ էության մի գլխավոր պարտականություն՝ ՀՀԿ-ի համար ընտրություններին «ձայն բերել»: Դա էլ, իհարկե, եկամտի մի լրացուցիչ աղբյուր է: «Կենտրոնից» մեծ փողեր են «իջեցվում» տեղերում ընտրակաշառք բաժանելու համար, դրա մի մասը չի բաժանվում, այլ վերածվում է տեղական խաների համար թանկարժեք տների ու մեքենաների: Բայց ընտրություններում ձայն բերելու հիմնական մոտիվացիան, բնականաբար, իշխանության սիրելի խանի կարգավիճակի պահպանումն է:

Ալավերդին ամենեւին էլ յուրահատուկ չէ: Ամենեւին: Նույն այս մոդելը գործում է Հայաստանում ամենուր՝ սկսած մեծ ու փոքր քաղաքներից մինչեւ ամենափոքր բնակավայրերը: Բնակավայրերն էլ իրենց հերթին բաժանվում են թաղերի, թաղերը՝ փողոցների, փողոցները՝ բակերի, ու դրանցից յուրաքանչյուրում տարբեր խմբավորումներ, խմբեր կամ անհատներ ձգտում են դառնալ ՀՀԿ-ի սիրելիները, որպեսզի ունենան ինդուլգենցիա, հաստատեն «բեսպրեդել» իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքի մասշտաբներում ու դա ընդամենը փոխհատուցեն ընտրություններից ընտրություններ ՀՀԿ-ի օգտին հավաքած ձայներով:

Իշխանության սիրելիների «կոչմանը» արժանանալու համար կոկորդ կրծելու պատրաստակամ անձինք արդեն նմանվում են գլադիատորների, որոնց միակ նպատակը կենդանի մնալն է եւ «կայսեր» բարեհաճությունը շահելը: Սակայն այդ բարեհաճությունը շահելուց հետո չկա ոչ մի երաշխիք, որ հետագայում կհայտնվի ավելի «մարտունակ» գլադիատոր, որը կտապալի նախկինին, իսկ «կայսրը» հասարակության օվացիաների ներքո կիջեցնի բութ մատը: 

Իհարկե, ամեն տեղ չէ, որ տեղական «ներիշխանական ռազբորկաները» զուգակցվում են պարբերական կրակոցներով ու սպանություններով: Բայց դա արդեն էական չէ, վաղ թե ուշ կրակոցները լինելու են անխուսափելի, եւ դա իշխանության այսպիսի կառուցվածքի տրամաբանությունն է:

Տպել
1651 դիտում

Emmy 2018-ի հաղթողներն ու կարմիր գորգի աստղերը

Բակո Սահակյանը, Նիկոլ Փաշինյանն ու զինվորականները՝ արջերի ընկերակցությամբ Արցախում (տեսանյութ)

Երեւանում կբացվի սիրիահայերի ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք

Օլիգարխ ընտանիքից երիտասարդներ են ամուսնանում եւ որոշել են, որ իրենց նվերների` զարդերի գումարը փոխանցեն մեր հիմնադրամին

Մեր ֆուտբոլը ընդհանուր է հետ գնացել. Ռոբերտ Արզումանյան

Դաշնակցությունը չի պատրաստվում լքել համաձայնության կառավարությունը, դա ապատեղեկատվություն է. ՀՅԴ

Գործադիրը պետք է ԵՄ-Հայաստան համաձայնագրի վավերացման գործընթացը պահի ուշադրության կենտրոնում. Աշոտյան

Հայաստան կժամանեն Քըրք Քըրքորյանի ազգական Էրիկ Էսրաիլյանը եւ Կալիֆորնիայի համալսարանի ռեկտոր Ջին Բլոքը

Armenia! ցուցահանդեսը կկայանա Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում

Թմրանյութ են հայտնաբերել. Ադրբեջանցի ընդդիմադիր Օրհան Բախըշլըն դատապարտվել է 6 տարվա ազատազրկման

Օբաման Մերձավոր Արեւելքի երկրները ներքաշել է քաղաքացիական պատերազմի մեջ. փորձագետ

Նշանառու կրակոցներ են արձակել. Մարտի 1-ին «Չերյոմուխա-7»-ից վիրավորված քաղաքացին մանրամասներ է պատմում

Ադրբեջանը գնդակոծում է ՀՀ բնակավայրերը. Հովհաննիսյանը խնդիրը ներկայացրել է ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովին

Ովքեր կողմ են քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, դա չեն արել ՔՊ-ի համար, եղել է ժողովրդի պահանջը

Կրթական համակարգն առաջին հերթին պետք է ծառայի երիտասարդների կարողությունների բացահայտմանը. Սարգսյան

Հեղափոխությունը գայլերի կեր չդարձնել. Սեպտեմբերի 23-ին ձայն տալ «Նոր Հայաստանի» օգտին. կոչ Եվրոպայից

Ucom-ը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծավալը

Yerevan.today-ում կատարված խուզարկությունից առաջ կայքը հարձակման է ենթարկվել. խմբագիր

Նոր Հայաստանում միակուսակցականության վերադառնալու վտանգ չկա, ինչը վկայում է Փաշինյանի անցած ուղին. Վ. Գերավետյան

ՀՀ-ում մեկնարկել են զորամասերի հետախուզության ծառայության պետերի հրամանատարական հավաքներ