Հայեր, պինդ եղեք, այս մարդիկ ուզում են ձեզ մեռած տեսնել ու վերջ. Լապշինը` Բաքվից հետո

Ալիևի ներումից հետո ադրբեջանական բանտից ազատ արձակված բլոգեր ու ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինը, որը Բաքվում եղած ժամանակ ներողություններով, շնորհակալություններով և Արցախն Ադրբեջանի տարածք ճանաչող տեքստով նամակ էր գրել Ալիևին, Բաքվից հեռանալուց հետո նորից անդրադարձել է Արցախին։

«Ամոթ է խոստովանել, բայց մինչ ադրբեջանական բանտում հայտնվելը ես ազնվորեն կարծում էի, որ ղարաբաղյան հարցը վիճելի է ու պիտի լուծվի Ադրբեջանի սահմանները հարգելով։ Ինչ ապուշն էի ես։ Ադրբեջանը դեռ 1988-ին սկսեց ահաբեկել հայերին Սումգաիթում, Բաքվում, Ղարաբաղում՝ նացիստական juden frei (հրեաներից մաքրած) սխեմայով, սակայն ոչ թե հրեաների, այլ հայերի հանդեպ կիրառմամբ։ Այնուամենայնիվ, հրեաների 95 տոկոսը փախավ Ադրբեջանից նույն ժամանակ, փորձանքից հեռու՝ կավարտեն հայերի հետ, կսկսեն ազատվել հրեաներից։ Գենետիկ հիշողություն է։ Իսկ այսօր հրեաներին Ադրբեջանում շատ սիրում են՝ իհարկե, որովհետև այնտեղ հրեաներ չկան, մի քանի հազար, նախկին մոտ 100 հազարից», նշել է Լապշինը: 

Նա ընդգծել է, որ մեղադրական եզրակացությունում նշվում էր, թե նա Ղարաբաղն Արցախ է անվանել։ «Օրուցերեկ հանդուրժողականության մասին հայտարարող Ադրբեջանը Ղարաբաղի հայկական անունն ապօրինի է համարում։ Այսինքն` հայերենն օրենքից դուրս է, հայերենով խոսել հայերին չի կարելի, սեփական կրոն ունենալ չի կարելի ու ընդհանրապես, ըստ քննիչ Թալիբովի, ցեղասպանություն չի եղել: Ասում էր` եթե թուրքերը մորթեին նրանց, քիչ գլխացավ կունենայինք»։

«Հայեր, պինդ եղեք։ Այս մարդիկ ուզում են ձեզ մեռած տեսնել ու վերջ։ Ու եթե Հայաստանի թուլացման կամ բանակցությունների հետևանքով դուք Ղարաբաղը կորցնեք, իմացեք՝ նրանք կգան ձեզ մորթելու, այնպես, ինչպես վարվել են թուրքերը 100 տարի առաջ», եզրափակել է Լապշինը։

Տպել
2120 դիտում

Ռուսական կողմում կուտակված 279 բեռնատարներ դեռ սպասում են Լարսի ճանապարհի բացմանը

Սահմանամերձ Ջիլիզայի դպրոցում ընդամենը 12 աշակերտ է սովորում

Երազանք էր, որն իրականացավ. Մխիթարյանի 1-ին հարցազրույցը որպես «Արսենալի» խաղացող

Թուրքիայի պատերազմական գործողությունները չեն սահմանափակվելու միայն սիրիական Աֆրինով

Լեւոն Արոնյանը Հայաստանը կներկայացնի Ջիբրալթարի շախմատային փառատոնում

Հայաստանը 3 օլիմպիական ուղեգիր ունի դահուկասպորտից. ֆեդերացիայում կորոշեն՝ ում ուղարկել

Մխիթարյանը պաշտոնապես «Արսենալի» խաղացող է. (լուսանկարներ)

Բաթումիում տեղի է ունեցել Բաքվի ջարդերի 28-րդ տարելիցին նվիրված միջոցառում

Թեհրանի հարաբերությունները Եվրոպայի հետ զարգանում են՝ անկախ ԱՄՆ-ի դիրքորոշումից. Քասեմի

Թումանյանում ակտիվացել է սողանքը. ԱԻ նախարարությունում առաջարկում են բնակիչներին տարհանել

Խոսում ենք Ս. Սարգսյանի և նրա թիմի կողմից կազմակերպված հանցավոր խմբավորման մասին.Փաշինյան

Հարկադիր ծառայությունում ոմանց պարգեւատրել են, ոմանց՝ խրախուսել ու ամփոփել անցած տարին

Կիեւում հայկական Եկեղեցու ներկայացուցիչները մասնակցել են քրիստոնյաների միասնության աղոթքին

Շուկայում հայտնաբերվել է սուրճ առանց պիտանելիության ժամկետի

«ՄՏՍ Հայաստան» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը կվաճառվեն

«Ուժերի զարթոնք». «ՀԺ»-ն կտպագրի հատվածներ Միխեիլ Սահակաշվիլու ինքնակենսագրականից

Եկեք բիզնեսով զբաղվեք Հայաստանում. վարչապետը՝ շվեյցարացի գործարարներին (լուսանկարներ)

Իտալիայի երիտասարդական հավաքականի մասնագետն աշխատել է «Փյունիկի» հետ

Սերժ Սարգսյանը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ (լուսանկարներ)

Հունվարի 23-ից փետրվարի 4-ը Երևանի կենդանաբանական այգին փակ կլինի այցելուների համար