Եթե ԱՄՆ-ն ստիպված լինի պաշտպանվել, Հյուսիսային Կորեան կոչնչացվի. ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան

18/09/2017 schedule12:43

Վաշինգտոնը սպառել է հյուսիսկորեական խնդրի կարգավորման դիվանագիտական միջոցները, հետևաբար, եթե Փհենյանը շարունակի անխոհեմ քաղաքականություն վարել, Միացյալ Նահանգները ստիպված կլինի պաշտպանվել և պաշտպանել դաշնակիցներին, հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին CNN-ի եթերում: 

«Եթե Հյուսիսային Կորեան շարունակի իրեն անխոհեմ դրսևորել, և եթե Միացյալ Նահանգները ստիպված լինի պաշտպանել իրեն և իր դաշնակիցներին, ապա ԿԺԴՀ-ն կոչնչացվի: Սակայն ոչ ոք պատերազմ չի ուզում»,- ընդգծել է Նիկի Հեյլին:

Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որ Հյուսիսային Կորեան ռիսկի է գնում և կարող է «կրակի ու բարկության» հետ բախվել, դատարկ խոսքեր չէին: 

«Մենք փորձել ենք պատասխանատու վարքագիծ դրսևորել, մինչդեռ Փհենյանը բոլորովին հակառակն է անում»,- ասել է ԱՄՆ դիվանագետը և հավելել, որ Վաշինգտոնը ներկա պահին բոլոր հնարավոր դիվանագիտական ջանքերը գործադրում է իրավիճակը կարգավորելու համար, սակայն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ձևաչափում լուծում գտնելու հնարավորությունները սպառված են: 

«Ես միայն ուրախ կլինեմ այս հարցը Պենտագոնի ղեկավար գեներալ Մատիսին փոխանցել, քանի որ նա վստահաբար լուծումների և ռազմական պատասխանի բազմաթիվ տարբերակներ ունի»,- ասել է Հեյլին: 

Տպել
741 դիտում

Ընտրացուցակներ մաքրելուց մինչեւ օրենքով գողեր. Վալերի Օսիպյանի 100 օրը

ԲԴԽ-ն մշակել է արդարադատության արդյունավետության բարելավման հայեցակարգ

Արցախում ծնունդների թիվն ավելացել է, նորածին տղաների թիվը գերակշռում է աղջիկներին

Անդրիաս Ղուկասյանը ԿԸՀ-ի դիմաց պահանջում է Տիգրան Մուկուչյանի հրաժարականը (տեսանյութ)

Ինչ կապ ունի Ֆելիքս Ցոլակյանը քաղաքացու բնակարանը խլելու հետ. փողոցում են հայտնվել

Վարչապետն ընդունել է ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինվորների ընտանիքների անդամներին

Շարունակվում է ՀՀ պաշտպանության նախարարի աշխատանքային այցը ՌԴ

Մերկելը Բաքվում քննադատելու է Ալիեւին. Աշոտյան

Փաշինյանն ընտրությունից հետո կստանա ժողովրդի ճնշող մեծամասնության աջակցությունը. փաստաբան

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը փոխել է տարբերանշանը

Հայրենադարձներին ավելի շատ հուզում է ՀՀ-ում աշխատատեղերի բացակայությունը. Մ. Հայրապետյան

Ադրբեջանի դիրքորոշումը չի նպաստում Լեռնային Ղարաբաղի շուրջ երկխոսությանը. Բեռլին

Գազի մատակարարման դադարեցումներ կլինեն Քանաքեռ -Զեյթունում եւ Ֆիոլետովո համայնքում

Ակտաուի կոնվենցիան՝ արտաքին քաղաքականության ցուցիչ

Պատրաստվել տեւական պայքարի. Իրանի նախագահը կոչ է անում դիմակայել ԱՄՆ-ին

Մեգանը ու Հարին կհետեւեն խիստ կանոնների, եթե որոշեն երեխա ունենալ

ՀՀ-ն ու ՌԴ-ն քննարկելու են ռազմական ոլորտում համագործակցության իրավական հարցերը

ԱՄՆ-ը, Իսրայելն ու ՌԴ-ն համամիտ են Սիրիայից ու Իրաքից Իրանի զորքերի դուրս բերման հարցում

Նռնակ են նետել Զովասարի մշակույթի տան տնօրենի տան ուղղությամբ. կասկածյալը ՊՆ աշխատակից է

Չենք խառնվում ՀՀ ներքաղաքական իրադարձություններին. Դավիթ Բաբայան