Ադրբեջանի պահվածքը պայմանավորված է բանակցային սեղանից Արցախի բացակայությամբ. ԼՂՀ ԱԳՆ

18/09/2017 schedule14:05

Ապրիլյան ագրեսիային հաջորդած ժամանակաշրջանում Ադրբեջանը լարվածությունը հակամարտության գործում մեծացնում է, տապալում ցանկացած խաղաղարար նախաձեռնություն. սեպտեմբերի 18-ին՝ Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովում հայտարարեց արտգործնախարար Կարեն Միրզոյանը:

Արցախի արտգործնախարարը ավելացրեց, որ Ադրբեջանը հետեւողական քայլեր է ձեռնարկում՝ ուղղված Արցախի մեկուսացմանը, իր հասարակության մեջ տարածում է այլատյացություն եւ ռազմամոլություն՝ դրանով իսկ խորացնելով անվստահությունը հակամարտող կողմերի միջեւ եւ վտանգելով ադրբեջանաղարաբաղյան հակամարտության  վերջնական կարգավորման ողջ գործընթացը:

Այն, որ Ադրբեջանը ագրեսիվ վարք է դրսեւորում, եւ նման պահվածք է որդեգրել, ըստ Արցախի արտգործնախարարի, այդ պահվածքը 99 տոկոսով պայմանավորված է բանակցային սեղանից Արցախի  բացակայությամբ:

«Հիշեցնեմ, որ երբ Արցախը մասնակցել է բանակցային գործընթացին՝ որպես լիարժեք անդամ, կիրարկվել են ամենակարեւոր փաստաթղթերը: Մենք համոզված ենք, որ Արցախի վերադարձով բանակցային սեղան՝ որպես լիարժեք մասնակից, մենք կկարողանանք նոր լիցք եւ բովանդակություն հաղորդել բանակցային գործընթացին, եւ այն տանել դեպի տրամաբանական ավարտ: Այդ տեսակետը կիսում են նաեւ համանախագահները, միջազգային հանրությունը, միակ խոչընդոտն Ադրբեջանն է: Ես համոզված եմ, որ վաղ թե ուշ հասնելու ենք այդ նպատակին»,- ընդգծեց Կարեն Միրզոյանը:

Անդրադառնալով շփման գծում իրավիճակին, Կարեն Միրզոյանն ասաց, որ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ քայլերն ու միջոցները՝ շփման գծում կայուն իրավիճակ ապահովելու եւ մարդկային կորուստները նվազագույնի հասցնելու համար: Նա ընդգծեց նաեւ, թե ցավոք, մենք չենք կարող բացառել մարդկային զոհեր, դա մեզանից կախված չէ, քանի որ ունենք նման հակառակորդ: Կարեն Միրզոյանը նշեց, որ իրավիճակը սահմանին վերահսկվում է եւ լիովին գտնվում է հայկական ստորաբաժանումների հսկողության տակ, այդպիսին էլ շարունակելու է մնալ։

Իր մտահոգությունը հայտնելով, որ Ադրբեջանը սպառազինությունների մրցավազք է սկսել, Կարեն Միրզոյանը նշեց, թե հակառակորդի ռազմատենչ ձգտումները, ախորժակը զսպելու համար պետք է մեծ ուշադրություն դարձնենք պաշտպանական համակարգի եւ բանակի կատարելագործման ու արդիականացման վրա:

Տպել
1781 դիտում

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան