Մենք չպետք է նեղանանք իրարից եւ երկրից. Վարչապետը «թասիբի» է գցում Սփյուռքին

19/09/2017 schedule11:35

«Իմ համոզմունքն է, որ Հայաստանն ունի հսկայական պոտենցիալ: Ես համոզված եմ, որ մենք ունենք բոլոր շանսերը՝ դառնալու ժամանակակից եւ առաջադեմ երկիր, եւ ադեկվատ արձագանքելու մեր բոլոր ներքին եւ արտաքին մարտահրավերներին: Ես համոզված եմ, որ մենք ունենք բոլոր շանսերը, դառնալու ժամանակակից երկիր»,- սեպտեմբերի 19-ին՝ Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովում իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Վարչապետը նշեց, թե այսօրվա աշխարհը, այդ թվում եւ Հայաստանը, անցնում է կառուցվածքային բարեփոխումների, եւ որ ՀՀ կառավարությունը սկսել է բարեփոխումներ, ապահովելու Հայաստանի արժանի տեղն աշխարհում:

Մրցունակ դառնալու եւ զարգանալու համար, շեշտեց Կարեն Կարապետյանը, Հայաստանին անհրաժեշտ է կայուն ու երկարաժամկետ աճ՝ մեր երկրի կենսունակությունն ապահովող բոլոր ոլորտներում, իսկ դրա համար, ընդգծեց նա, պետք է մտածելակերպ ու կենսակերպ փոխող ֆունդամենտալ փոփոխություններ:

«Այս ամենին է ուղղված մեր թիմի աշխատանքները, եւ մենք պատճառ չեն տեսնում, թե ինչու չենք կարող հասնել այս ամենին»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Այնուհետեւ պատմական ակնարկ կատարելով ու հիշեցնելով, թե դարերի ընթացքում ինչ փորձությունների ու արհավիրքների միջով է անցել մեր ազգը, Կարեն Կարապետյանը շեշտեց՝ այսօրվա դժվարություններն անհամեմատ ավելի թեթեւ են, քան մեր պապերի տեսած դժվարությունները: Իսկ փորձությունների արդյունքում մեր ամենամեծ ձեռքբերումը անկախ պետությունն է, որը պետք է զարգացնենք ու կատարելագործենք, ու հռետորական հարց տվեց. «Մենք պետք է ինքներս մեզ հարց տանք, թե ինչպես կարող ենք մասնակցել ու ծառայել այդ նպատակին, մենք ինքներս մեզ պետք է հարց տանք, թե ինչո՞ւ ուրիշները կարող են, իսկ մենք՝ ոչ, ու մեզ թասիբի գցենք»:

Այսօր մենք ունենք ավելի քան 7 միլիոնանոց սփյուռք, ասաց վարչապետը, որից շատերը կանգնած են Հայաստանի կողքին, շատերը աշխարհի տարբեր ծայրերում ներկայացնում են Հայաստանը: Կարեն Կարապետյանը արձանագրեց նաեւ փաստը, որ սփյուռքի ներկայացուցիչներից ոմանց մոտ եղել են օբյեկտիվ ու սուբյեկտիվ հիասթափություններ, ու այս առումով հորդորեց ոչ թե նեղանալ իրարից ու երկրից, ամեն ինչ դնել մի կողմ ու միասին՝ համատեղ ուժերով ստեղծել մեր երազած երկիրը. «Երկիր, որ ամեն օր արթնանում է մի բան կառուցելու, զարգացնելու իր գերագույն արժեքի՝ մարդու համար: Մեզ պետք է առաջադեմ ու զարգացած երկիր, որ միգրացիոն ուժերը կդնի նորմալ հունի մեջ, իսկ Հայաստանից դուրս ապրող մեր հայրենակիցները կվերադառան իրենց հայրենի երկիր: Այս ճանապարհին պետք է լինենք ռեալիստ եւ իրատեսական, իրականությունը զատենք իլյուզաներից, պետք է պայմանավորվենք մեր հետագա քայլերի ու պատկերացումների վերաբերյալ, լավատեսորեն տրամադրվենք ու գործենք»,- հայտարարեց Կարեն Կարապետյանը:

Տպել
1678 դիտում

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում