Հայաստանի կոռուպցիան մեկ-երկու հանդիպումով չի լուծվի. ԱՄՆ կոնգրեսականներն ԱԺ-ում էին

Սեպտեմբերի 17-ին՝ կիրակի օրը, Հայաստան ժամանած ԱՄՆ կոնգրեսականների խումբն այսօր հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի խմբակցության ղեկավարների հետ, այնուհետ կոնգրեսականները քննարկում են ունեցել ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանի հետ:

Հանդիպման ավարտից հետո armtimes.com-ի հետ զրույցում կոնգրեսականները մանրամասնել են քննարկվող թեմաները:

«Կարեւոր հարցերից էր, որ քննարկենք Երեւանից դեպի Նյու Յորք եւ հակառակ ուղղություններով թռիչքների ազատ իրականացումը, ինչպես եղել է նախկինում: Շատ կարեւոր է, որ Սիրիայի ներգաղթյալներին ընդունելու հետ կապված Հայաստանը եւս ստանա դրամական օգնություն՝ ինչպես ստացել է Թուրքիան: Հայաստանը Թուրքիայի համեմատ շատ մեծ գումար չի ստացել: Կոնգրեսականներն որոշեցին, որ երբ վերադառնան այդ հարցը կոնգրեսում քննարկելու են: Հանդիպումը շատ դրական անցավ, եղան ինչպես դեմ, այնպես էլ կողմ կարծիքներ»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց Մարիա Մեհրանյանը:

Կոնգրեսականները հայ պատգամավորների հետ քննարկել են նաեւ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը:

«Անդրադարձանք նաեւ Արցախի հարցին: Այս հարցը պետք է համաշխարհային մակարդակով լուծվի»,- նշեց մեր զրուցակիցը:

Վերջինս խոսելով Հայաստանում առկա կոռուպցիայի մասին, ասաց, որ այս հիմնախնդիրը մեկ-երկու հանդիպումներով լուծել հնարավոր չէ:

«Այդ հարցերը միանգամից չեն լուծվում, դրա համար պետք է երկար ժամանակ, տարբեր կողմերի հետ քննարկումներ: Այսպիսի հանդիպումներով չեն կարող կոռուպցիայի վերաբերյալ հարցերն արագորեն լուծել»,- եզրափակեց Մարիա Մեհրաբյանը:

Տպել
2249 դիտում

Ղրղզստանի նախագահ Ատամբաեւը 4 օրից կլքի իր պաշտոնը

Երեւանում ու 4 մարզերում այսօր հոսանքազրկումներ են լինելու

Հադրութում ականի վրա պայթել է 23-ամյա նախրապանը

Զիմբաբվեի պաշտոնանկ արված 93-ամյա նախագահը հացադուլ է հայտարարել

Վանաձորի սպանության մեջ մեղադրվողը ձերբակալվել է

Այսօր սպասվում է ՌԴ Արտգործ նախարար Սերգեյ Լավրովի այցը` Հայաստան

Խաղաղ օվկիանոսի հատակին ուժգին երկրաշարժ է գրանցվել, կա ցունամիի վտանգ

Ներթափանցող սառը ցիկլոնը կբերի ձնախառն անձրեւ, ձյուն, ջերմաստիճանի անկում, բուք

Վանաձորում 36-ամյա տղամարդու են սպանել

Ավագանու արտահերթ նիստ. Փելեշյանին առաջին տեղակալ նշանակելու մասին

«Միսս աշխարհ»-2017 մրցույթում հաղթել է Հնդկաստանի ներկայացուցիչը

ՌԴ-ում կատակում են, թե հայերն են առաջ տանում հոկեյի Մ20 տարեկանների հավաքականը. Փոլոդյան

Ֆրանսիական հեռուստաալիքը ցուցադրել է «Հայաստան. Նոյի խաղողի այգիները» փաստագրականը

Ամերիկյան հայտնի հագուստի բրենդը նոր հուդիներ է թողարկել` Արցախի դրոշով

ՀՎԿ-ն ու ՀՀԿ-ն հուշագիր ստորագրեցին`Վանաձորի միասնական կառավարման մասին. Փելեշյանը`տեղակալ

Ադրբեջանցի 20 դիպուկահար մարզվում է Թուրքիայի ոստիկանությունում (տեսանյութ)

Էրդողանը քիչ է համարում Նորվեգիայի ՊՆ-ի ներողությունը`իրեն եւ Աթաթուրքին վիրավորելու համար

ՌԴ-ն Սիրիայում հրադադարի ռեժիմի խախտման հինգ դեպք է արձանագրել, Թուրքիան՝ չորս

Այսօր «Միսս աշխարհ»-2017-ի եզրափակիչ փուլն է. Լիլի Սարգսյանը չի հասել եզրափակչին

Ջորջ Քլունին սերիալ է նկարահանում ԱՄՆ օդուժի հայ զինծառայողի մասին