Միայն ժողովրդավար Թուրքիան կարող է բացել հայ-թուրքական սահմանը. Գարո Փայլան

19/09/2017 schedule13:37

«Մենք վերք ունենք, որը դեռ անբուժելի է, եւ գիտենք, որ այդ վերքը միայն այս երկրի մեջ է բուժվելու՝ Թուրքիայի, Անատոլիայի մեջ: Միայն ժողովրդավար Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, միայն ժողովրդավար Թուրքիան կարող է բացել հայ-թուրքական սահմանը: Եթե Թուրքիան ժողովրդավար չդառնա, կարող ենք տասնամյակներ սպասել: Իրավունք ունե՞նք մեր սերունդներին փոխանցել այս հարցը, ո՛չ իրավունք չունենք: Մենք լավ գիտենք եւ չորս սերունդ ի վեր պայքարում ենք, որպեսզի մեր պապերի եւ հայրերի ապրած անարդարությունն արդար լուծում ունենա»,- այսպես սկսեց իր ելույթը Թուրքիայի Մեջլիսի պատգամավոր Գարո Փայլանը Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ:

Փայլանի խոսքով, 102 տարի առաջ Օսմանյան Կայսրությունում մեծ ոճիր է տեղի ունեցել, եւ այդ ոճիրը հիմա էլ է շարունակվում, որովհետեւ, երբ ցանկացած ոճիր անպատիժ է մնում, դրան նորերն են հետեւում: «Ես հավատում եմ, որ մենք մի օր հասնելու ենք արդարության, երբ կճանաչվի Հայոց ցեղասպանությունը եւ շարունակելու եմ պայքարել դրա համար»,- նշեց Գարո Փայլանը:

Անդրադառնալով Թուրքիայում իր գործունեությանը, նա նշեց, որ ինքը քրդական Ժողովրդադեմոկրատական կուսակցության իր ընկերների հետ տասնամյակներ շարունակ պայքարել է Թուրքիայում ժողովրդավարություն հաստատելու համար: «Իրականում ժողովրդավարության համար պայքարը շատ դժվար է: Եվ վերջին երկու տարիներին մենք տեսանք, որ ավելի հեշտ է հաղթում ազգայնականությունը: Դա տեսավ նաեւ Էրդողանը, եւ, ցավոք, Էրդողանը գնաց հենց այդ ճանապարհով»,- շեշտեց նա:

Գարո Փայլանը խոսեց նաեւ Թուրքիայի նոր Սահմանադրության մասին, որով երկիրն անցել է կառավարման նախագահական համակարգի: «Ես Թուրքիայի խորհրդարանում ասել եմ, որ մեծ սխալ է տեղի ունեցել: Ես դեմ եմ արտահայտվել: 104 տարի առաջ էլ Օսմանյան Կայսրությունում նույն բանը տեղի ունեցավ: Թալեաթ եւ Էնվեր փաշաները հեղափոխությունից հետո նոր Սահմանադրություն բերեցին, եւ այն մարդիկ, ովքեր համաձայն չէին դրա հետ երկու տարբերակ ունեին՝ լռել կամ պայքարել: Սկսվեց Հայոց ցեղասպանությունը եւ ընդամենը 1 տասնամյակի ընթացքում 4 ժողովուրդ կոտորվեց՝ հայերը, հույները, ասորիները, հրեաները: Հիմա Թուրքիայի նոր Սահմանադրության պայմաններում կրկին կարող ենք նույն աղետն ապրել: Նույնիսկ այսօր, դժբախտաբար ապրում ենք»,- հավելեց հայազգի պատգամավորը:

Տպել
1977 դիտում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել