Սերժ Սարգսյանը չկանգնեց եւ չասաց՝ «Կներեք, ես սխալ վերլուծություն եմ կատարել»

Արտագաղթի թեման վերջին օրերին կրկին դարձել է քննարկումների թիվ մեկ թեման: Այսօր արդեն արտագաղթը «խիստ մտահոգիչ է» իշխանության համար:

Բայց կային ժամանակներ, երբ արտագաղթ «չկար»: Այսինքն՝ կար ու ահավոր մասշտաբներով, բայց իշխանությունը դա չէր նկատում կամ չէր ուզում նկատել, իսկ այդ մասին բարձրաձայնողներն էլ գամվում էին անարգանքի սյունին:

«Օրինակ, ոչ ոք չհայտարարեց, որ եթե առաջին չորս ամիսներին Հայաստանից մեկնողների եւ Հայաստան վերադարձողների թվաքանակի տարբերությունը կազմել է անընդհատ կրկնվող 45 հազարը, կամ ինչպես ոմանք են ասում` Հայաստանը լքել է 45 հազար մարդ, ապա եթե որեւէ մեկը նեղություն կրեր դիտարկել այս ցուցանիշի դինամիկան ամսական կամ եռամսյակային կտրվածքներով, ապա կարող էր հեշտությամբ նկատել, որ այս տարի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին արդեն հակառակ պատկերը կլինի, եւ Հայաստան վերադարձողների ու Հայաստանից մեկնածների տարբերությունը կգերազանցի 40 հազարը, կամ, այսպես ասած, Հայաստանը լքածներից 40 հազարը կվերադառնա: Չեմ կարծում, թե այն ժամանակ որեւէ մեկը կանգնելու է եւ ասելու. «Կներեք, տարեսկզբին ես սխալ վերլուծություն եմ կատարել»:

Ահա այսպես է արտահայտվել Սերժ Սարգսյանը ընդամենը 6 տարի առաջ՝ 2011 թվականի հուլիսի 20-ին ժողովրդագրական հարցերով իր մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ, ավելացնելով, որ Հայաստանը դատարկվելու մասին պնդումը «անհեթեթ թեզ է»:

Պարզ թվաբանական գործողություն կատարելով, եւ լուծելով Սերժ Սարգսյանի առաջադրած մեկ անհայտով հավասարումը կստանանք, որ ըստ նրա, 2011 թվականին Հայաստանից մեկնածների թիվը պետք է ընդամենը 5 հազարով գերազանցեր վերադարձողների թվին: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը համոզված էր, որ արտագաղթի ցուցանիշը այդ տարի կկազմեր 5 հազար: Կռահեք, թե որքան կազմեց անվերադարձ հեռացածների թիվը այդ տարի: 10 հազա՞ր: 20 հազա՞ր....: Չկռահեցիք: Այդ տարի անվերադարձ հեռացավ 49 հազար հայաստանցի: Այսինքն՝ 10 անգամ ավելի, քան Սերժ Սարգսյանի կանխատեսումն էր: Իհարկե, Սերժ Սարգսյանը դրանից հետո չկանգնեց եւ չասաց. «Կներեք, տարեսկզբին ես սխալ վերլուծություն եմ կատարել», բայց դա էական չէ:

«Մենք արձանագրում ենք, որ ժողովրդագրական միտումները մեր երկրում խիստ մտահոգիչ են եւ հետեւանք են քառորդդարյա օբյեկտիվ եւ սուբյեկտիվ բազմաթիվ գործոնների։ Առաջիկա բոլոր տարիների մեր քայլերն ուղղվելու են Հայաստանում բնակչության բնական աճի տեմպերի ավելացմանը, արտագաղթի եւ ներգաղթի հարաբերակցության էապես վերափոխմանը։ ...Ակնհայտ է, որ միայն ծնելիության մակարդակի ավելացման, մարդկանց կյանքի տեւողության երկարացման եւ ժողովրդագրական պատկերը բարելավող մյուս քայլերով մենք այդ նպատակին դժվարությամբ կհասնենք ՝ չնայած այդ ուղղություններով հաստատակամորեն առաջ ենք գնալու։ Հետեւաբար, նպատակադրումը ենթադրում է գալիք 25 տարիների ընթացքում դեպի Հայաստան ներգաղթի լուրջ ցուցանիշների ձեռքբերում»:

Իսկ սա մի հատված է նախօրեին «Հայաստան-Սփյուռք» համաժողովի ժամանակ Սերժ Սարգսյանի ունեցած ելույթից։ Այստեղ են ասել՝ լավ է ուշ, քան երբեք:

Փաստորեն՝ արտագաղթը «անհեթեթ թեզից», ընդամենը 6 տարի անց դարձավ «խիստ մտահոգիչ» միտում: Բայց դա միակ «անհեթեթ թեզը» չէ: Ներկայումս անհեթեթ կամ գրեթե անհեթեթ թեզ է համարվում օրինակ այն, որ տնտեսության օլիգոպոլացումը թույլ չի տալիս մեր տնտեսությանը զարգանալ: Նույնքան «անհեթեթ թեզ» է այն, որ բիզնեսի ու իշխանության սերտաճումը կործանարար է տնտեսության համար: Պակաս «անհեթեթ թեզ» չէ այն, որ կոռուպցիան ներսից խժռում է մեր երկիրը....Մի խոսքով «անհեթեթ թեզերի» պակաս չկա: Ու եթե թվարկած «անհեթեթ թեզերից» յուրաքանչյուրը «խիստ մտահոգիչ» միտման վերածվելու համար պահանջվի 5-6 տարի, ապա մի 100 տարի կպահանջվի: Ու ամենեւին էլ երաշխիք չկա, որ «անհեթեթ թեզը» «խիստ մտահոգիչ» միտման վերածվելուց հետո խնդիրը կլուծվի: Օրինակ՝ արտագաղթի տեմպերը վերջին 6 տարվա ընթացքում համառորեն չեն նվազում: Չնայած 6 տարի առաջ, դա «անհեթեթ թեզ էր», իսկ ներկայումս՝ «խիստ մտահոգիչ միտում»:

Տպել
5528 դիտում

«Հայկական գնդակից» սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, ԶԼՄ-ները հայտնում են եւս մեկ սպանվածի ու վիրավորի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արցախի պաշտպանական դիրքեր

Լուսանկարների միջոցով ցուցադրվեց աղետալի հրդեհի պատճառով վերացած Սարյանի գործերը

Մենք պատրաստ ենք խաղաղ բանակցային գործընթացի, սակայն պատրաստ ենք նաեւ պատերազմի. վարչապետ (տեսանյութ)

Հետաձգել եմ Նյու-Յորք այցս՝ քվեարկելու, նոր մեկնելու համար. վարչապետը կքվեարկի ու կմեկնի ԱՄՆ

Քրեական հեղինակություն Չարբախցի Գեղամի մոտ լուրջ հիվանդություն է հայտնաբերվել. վիրահատությունը հետաձգվել է

Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնին, զորահանդես չի լինելու, ծախսվելու է մոտ 100 մլն դրամ

Emmy 2018-ի հաղթողներն ու կարմիր գորգի աստղերը

Բակո Սահակյանը, Նիկոլ Փաշինյանն ու զինվորականները՝ արջերի ընկերակցությամբ Արցախում (տեսանյութ)

Երեւանում կբացվի սիրիահայերի ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք

Օլիգարխ ընտանիքից երիտասարդներ են ամուսնանում եւ որոշել են, որ իրենց նվերների` զարդերի գումարը փոխանցեն մեր հիմնադրամին

Մեր ֆուտբոլը ընդհանուր է հետ գնացել. Ռոբերտ Արզումանյան

Դաշնակցությունը չի պատրաստվում լքել համաձայնության կառավարությունը, դա ապատեղեկատվություն է. ՀՅԴ

Գործադիրը պետք է ԵՄ-Հայաստան համաձայնագրի վավերացման գործընթացը պահի ուշադրության կենտրոնում. Աշոտյան

Հայաստան կժամանեն Քըրք Քըրքորյանի ազգական Էրիկ Էսրաիլյանը եւ Կալիֆորնիայի համալսարանի ռեկտոր Ջին Բլոքը

Armenia! ցուցահանդեսը կկայանա Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում

Թմրանյութ են հայտնաբերել. Ադրբեջանցի ընդդիմադիր Օրհան Բախըշլըն դատապարտվել է 6 տարվա ազատազրկման

Օբաման Մերձավոր Արեւելքի երկրները ներքաշել է քաղաքացիական պատերազմի մեջ. փորձագետ

Նշանառու կրակոցներ են արձակել. Մարտի 1-ին «Չերյոմուխա-7»-ից վիրավորված քաղաքացին մանրամասներ է պատմում

Ադրբեջանը գնդակոծում է ՀՀ բնակավայրերը. Հովհաննիսյանը խնդիրը ներկայացրել է ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովին