Ձյուդոիստ Հովհաննես Դավթյանն ավարտել է կարիերան. կենտրոնանում է միայն մարզչի աշխատանքի վրա

19/09/2017 schedule17:26

Աշխարհի բրոնզե, Եվրոպայի կրկնակի բրոնզե եւ արծաթե մեդալակիր, միջազգային մի շարք մրցաշարերի մրցանակակիր ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը (60 կգ), որը 3 անգամ մասնակցել է օլիմպիական խաղերին, որոշել է թողնել մեծ սպորտը: 2016 թվականից նա մարզում է ՀՀ երիտասարդական հավաքականը: Մի քանի ամիս համատեղեց մարզչի ու մարզիկի աշխատանքը, սակայն այժմ որոշել է միայն 1 գործ անել: Armtimes.com-ի հետ զրույցում նա բացատրեց պատճառը:

«Չեմ կարող համատեղել: Եթե մի գործ ես անում, պետք է դրանով լրջորեն զբաղվես, որ կարողանաս արդյունքներ գրանցել: Եթե 2 բան ես անում, մեկը մյուսին խանգարում է: Բայց ինքս ինձ համար շարունակում եմ մարզվել, երբ ժամանակ եմ գտնում մարզվում եմ»,- ասաց նա:

Վերջին մրցաշարը, որին Հովհաննես Դավթյանը մասնակցել է, Եվրոպայի 2017 թ. առաջնությունն է, որը կայացավ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ապրիլի 20-22-ը: Լեհաստանում Դավթյանը պայքարից դուրս մնաց 1-ին փուլից:

Վերջերս նրա գլխավորությամբ երիտասարդական հավաքականը հերթական մրցաշարին մասնակցեց: Էրիկ Հարությունյանը (55 կգ), Գասպար Հայրապետյանը (55 կգ), Վահագն Չալյանը (81 կգ) եւ Գրիգոր Սահակյանը (90 կգ) հանդես եկան Սլովենիայի Մարիբոր քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունում եւ վերադարձան 1 մեդալով: Բրոնզե մեդալ նվաճեց Գրիգոր Սահակյանը:

«Առաջնությունից առաջ մեդալի ակնկալիքներ կային: Մեդալը եղավ, դա նշանակում է, որ գոհ ենք, բայց ամեն դեպքում ակնկալիքներն ավելի մեծ էին, քանի որ 4 մարզիկով էինք մասնակցում. 2-3 մեդալի ակնկալիք կար, թեեւ կոնկրետ նպատակ չէինք դրել, թե ինչ մեդալ: Գրիգորի բրոնզը կարող էր նաեւ ոսկի լինել, քանի որ լիարժեք պատրաստ էր: 1/4 եզրափակչում պարտվեց ուկրաինացի մարզիկին ավելացված ժամանակում: Հետո սփոփիչ գոտեմարտերում հաղթեց եւ նվաճեց բրոնզե մեդալ»,- ասաց նա:

Մյուս մասնակիցներից Դավթյանը, ինչպես Սահակյանից, գոհ է: Ընդգծում է, որ նրանք պատրաստ են եղել, սակայն պարտվել են որոշ թերությունների պատճառով, որոնց վրա առաջիկա մրցումներից առաջ, անպայման, կաշխատեն:

«Ասեմ, որ մյուսները վատ չեն մասնակցել: Ինչ-որ թերություններ կային: Կաշխատենք շտկել դրանք, որպեսզի մյուս մրցումներում ավելի պատրաստ լինեն եւ կարողանան իրենց հնարավորություններն օգտագործել ու մեդալ նվաճել»,- ասաց նա:

Եվրոպայի առաջնությունից հետո Հովհաննես Դավթյանը թիմը պատրաստելու է աշխարհի առաջնությանը: Այն կայանալու է Խորվաթիայում հոկտեմբերի 18-22-ը: Ինչպես Դավթյանը նշեց, Հայաստանը ներկայացնելու է 1-2 հոգի: Մինչեւ այդ հավաքականն արտասահմանյան 1 ուսումնամարզական հավաք է անցկացնելու, որի վայրն ու օրերը դեռ հստակ չեն:

Տպել
1505 դիտում

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին