2018 թ.-ին ՀՀ 18 խոշորացված համայնքները կստանան շուրջ 11 մլն դոլարի աջակցություն

20/09/2017 schedule15:20

ՀՀ տարածքային կառավարման և զարգացան նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը սեպտեմբերի 19-ին մասնակցել է Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքի Մարց և Ահնիձոր բնակավայրերում այլընտրանքային նախադպրոցական կրթական ծառայությունների բացման հանդիսավոր արարողությանը:

Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի Հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Տանյա Ռադոչայը և մի խումբ այլ պաշտոնատար անձինք: Հյուրերը շրջել են  հաստատություններում, ծանոթացել ստեղծված պայմաններին: Ահնիձոր բնակավայրում այլընտրանքային նախադպրոցական կրթական հաստատություն է  հաճախում՝ 8 և Մարցում՝ 16 փոքրիկ:

Այս մոդելը մշակվել է ՀՀ կառավարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջև կնքված 2016-2020 թ.թ համագործակցության պայմանագրի շրջանակներում: Այս նախաձեռնությունն ավելի է կարևորվում ՀՀ-ում համայնքների խոշորացման և հանրային կառավարման ոլորտում ընթացիկ բարեփոխումների համատեքստում: Սա ծախսաարդյունավետ մոդել է, որը նախատեսված է հոգալու այն երեխաների կրթական կարիքները, ովքեր բնակվում են հեռավոր գյուղական վայրերում, որտեղ առկա կամ հասանելի չեն պետական նախադպրոցական կրթական հաստատությունները:

2017 թվականի մայիսին ՅՈՒՆԻՍԵՖ-ը Համայնքների ֆինանսիստների միավորման <<Քայլ առ քայլ>> բարեգործական հիմնադրամի և Թումանյանի բազմաբնակավայր խոշորացված համայնքի հետ ստորագրեց Փոխըմբռման հուշագիր՝ հեռավոր բնակավայրերում այլընտրանքային նախադպրոցական կրթական ծառայությունների մշակման և իրականացման վերաբերյալ:  Հուշագրի շրջանակներում համայնքի ևս երկու բնակավայրերում՝  Շամուտ և Աթան, նախադպրոցական կրթական ծառայություններ կբացվեն մոտ օրերս: 

Մարզպետ Արթուր Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ին Թումանյան խոշորացված համայնքում նման կարևոր ծրագիր իրականացնելու համար: Վստահեցնելով` որ խոշորացված համայնքում կառավարության և միջազգային կառույցների աջակցության ծրագրերը պարբերական բնույթ են կրելու:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացան նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը նույնպես կարևորել է խոշորացված համայնքներում նման ծրագրերի իրականացումը: Ա. Գիլոյանը կարևորել է նաև  ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (USAID) <<Աջակցություն տեղական ինքնակառավարման բարեփոխումներին>> ծրագրի շրջանակներում և ՀՀ-ում Շվեյցարական համագործակցության գրասենյակի աջակցությամբ, մի շարք խոշորացված համայնքներում տեխնիկական միջոցների և սարքավորումների տրամադրումը:  Նման աջակցություն է ստացել նաև Թումանյան համայնքը, իսկ ընդհանուր առմամբ, տեղական ինքնակառավարման բարեփոխումների ծրագրի շրջանակներում 2018 թվականի ընթացքում 18 խոշորացված համայնքները կստանան ավելի քան 11 մլն ԱՄՆ դոլար արժողության (ԱՄՆ-ՄԶԳ՝ 8 մլն 600 հազար դոլար և ՀՀ-ում Շվեյցարական համագործակցության գրասենյակ՝ 2 մլն 500 հազար ԱՄՆ դոլար) առաջին անհրաժեշտության մեքենաներն ու տեխնիկական միջոցները:

Ներդրումային ծրագրերն իրականացվում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից, իսկ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը համարվում է վերը նշված ծրագրերի իրականացման համակարգողը:

Տպել
3718 դիտում

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն