Գյումրու թատրոնում ներկայացումների եւ հանդիսատեսի թիվն աճել է շեշտակի՝ 100 եւ ավելի %-ով

20/09/2017 schedule21:30

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում 152-րդ թատերաշրջանը բացվելու է սեպտեմբերի 23-ին՝ Մ.Վեբերի «Առնետները» ներկայացումով, իսկ սեպտեմբերի 24-ին կկայանա Հ.Թումանյանի համանուն հեքիաթի հենքով բենադրված «Տերն ու ծառան» երաժշտական հեքիաթ-ներկայացման պրեմիերան:

Այս մասին այսօր նշել են թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը եւ տնօրեն Տիգրան Վիրաբյանը՝ հրավիրված ասուլիսի ընթացքում:

« 2017թ. փետրվարին թատրոնն իր սիրելի հանդիսատեսի դատին հանձնեց Զ.Խալափյանի «Տարբեր նվագներ» լիրիկական կատակերգությունը: Հաջորդ ներկայացումը Գագիկ Բարսեղյանի «Jag, BAMBIR, Teatron» համերգ-ներկայացումն էր՝ նվիրված Թատրոնի միջազգային օրվան: Մայիսին թատրոնն իր հանդիսատեսին պարգեւեց թատերական հրավառություն՝ բեմ հանելով Հ.Պարոնյանի «Շողոքորթը» կատակերգությունը»,- պատմել է թատրոնի գլխավոր ռեժիսորը:

Իսկ տնօրենը տեղեկացրել է Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի աջակցման հիմնադրամում ներդրողների շարքերը համալրածների, ինչպես նաեւ ներկայացումների եւ հանդիսատեսի թվի շեշտակի աճի մասին:

Ի տարբերություն նախորդ տարվա առաջին կիսամյակի 35 ներկայացումների, այս տարի նույն ժամանակահատվածում եղել է 70-ը։ Հանդիսատեսի ընդհանուր թվաքանակը նախորդ տարվա առաջին կիսամյակում կազմել է 10 հազար 377 մարդ, 2017թ. նույն ժամանակահատվածում դարձել 22 հազար 983՝ գրանցելով ավելի քան հարյուր տոկոսով աճ:

Մինչեւ տարեվերջ թատրոնի խաղացանկը կհամալրվի եւս երեք առաջնախաղերով, իսկ նոյեմբեր ամսին աճեմյանցիները պատրաստվում են հոբելյանական ներկայացումներով հանդես գալ մայրաքաղաքի թատրոններում:

 
Տպել
1397 դիտում

Մենք սատարել ենք ՀՀԿ-ին, չի բացառվում առաջիկայում այլ ուժի սատարենք. ԵԿՄ հայտարարությունը

«Երկրապահներ»-ը այլևս ղեկավար չեն ուզում ունենալ, խորհուրդ կստեղծվի. ԵԿՄ վարչության նիստ է

Գեղարքունիքում բախվել են Վիլիսն ու Նիվան, գլխիվայր շրջվել, հայտնվել դաշտում, 5 վիրավոր կա

Նախորդ շաբաթ հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձ է կանխվել, զինտեխնիկայի տեղաշարժ եղել

600 դոլար հուշանվեր թղթադրամներով փորձել են բջջային հեռախոս գնել. մի քանի անգամ ստացվել է

4 օրյա զորավարժություններ՝ Արցախում. հարձակում, հակագրոհ, պաշտպանողական մարտ եւ այլն

Վիճաբանություն, դանակահարություն, կրակոցներ ու վիրավորներ՝ «Դիվա» գիշերային ակումբի մոտ

Հայտնի թուրք ցեղասպանագետ Թաներ Աքչամն այցելել է Հայաստան, հանդիպել ԱԳ նախարարին

«ԱրթՄեդ» 6 հարկանի ԲԿ-ի շենքից քաղաքացին սպառնում էր նետվել. ԱԻՆ-ը կանխել է

ԱԻ նախարար այցելել է Արթիկի ՀՓՋ, խոստացել լուծել շենքային պայմանների ու տեխնիկայի խնդիրը

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի (լուսանկարներ)

Վարչապետը շնորհավորել է նախագահին՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ

Վարչապետը ժողովրդի ուժն է. 25 տարվա բացակայությունից հետո Գյումրիում էր Մարթեն Յորգանցը

Ասկերանում հայտնաբերվել է ԵԿՄ-ի կողմից յուրացված մեծ քանակությամբ քառօրյայի օգնություն

Ծռերի մեթոդը հուրն է, Փաշինյանինը՝ ջուրը, հուրն ու ջուրը փորձում են միանալ. Վ. Ավետիսյան

Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

«ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի»-ն պետությանը պատճառել է 300 մլն-ի վնաս. սեփականատերը Լ. Սարգսյանն է

Գերմանիան 10 հոգով վերջին վայրկյաններին փրկվեց ԱԱ 2018-ում տապալվելուց

Գնում ենք արեւմուտք. ՆԱՏՕ-ի հետ` անհատապես

Սահմանադրական փոփոխություններ. շարունակեք մնալ աբորիգեն