Գորիսեցիները կասկածում են, որ ընտրություններից հետո տրանսպորտը էլի անվճար կլինի

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում քաղաքական աշունը լարված է լինելու: Այստեղ նոյեմբերի 5-ին կայանալու է քաղաքապետի արտահերթ ընտրություն: Տեղեկացրել ենք, որ արդեն նախկին քաղաքապետ Վաչագան Ադունցը հրաժարական է տվել, իսկ վարչապետի որոշմամբ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվել է գործարար Գագիկ Առուշանյանի ՀՀԿ-ական որդուն`26-ամյա Առուշ Առուշանյանին:

Վերջինս փորձում է Գորիսում «աչոկներ» հավաքել իր հաշվին: Մեր զրույցում Առուշանյանն ասել էր, որ հազար ու մի խնդիր է լուծում: Կանաչապատում է իրականացնում, միջքաղաքային տրանսպորտն է անվճար դարձրել եւ այլն:

Armtimes.com-ը գորիսեցիների շրջանում հետաքրքրվեց, թե ինչ կարծիք ունեն քաղաքապետի նոր ժամանակավոր պաշտոնակատարի մասին, արդյո՞ք Առուշանյանը մտադրված է դրական փոփոխություններ կատարելու:

«Ես ուզում եմ, որ Գորիսի քաղաքապետը մարդամոտ լինի, ժողովրդի համար աշխատի: Նախկին քաղաքապետը քիչ թե շատ անում էր, հիմա չգիտեմ, թե ի՞նչ է լինելու»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց Գորիսի մանկավարժներից մեկը:

Առուշանյանի անվճար հասարակական տրանսպորտի հետ կապված, գորիսեցիները գոհ են, բայց մտավախություն են հայտնում, որ քաղաքապետի ընտրություններից հետո այն կրկին վճարովի է դառնալու:

«Ես չեմ օգտվում, բայց ժողովրդի համար լավ է էլի, որ անվճար է», «Ճիշտն ասած, չգիտեմ ընտրություններից հետո էլ անվճար կլինի, թե`ոչ», «Ասում են, որ անվճար է ու կան ուղղություններ, որ ավտոբուսը գնում է: Ֆեյսբուքում կա դրված, թե քանիսին ուր է գնում, բայց ես տեղեկություն չունեմ...»,- armtimes.com-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեցին Գորիսի բնակիչները:

Մեր այն հարցին, թե քաղաքում ղեկավարի պաշտոններում կամ Առուշանյանից բացի այլ թեկնածուներ կա՞ն, որ ցանկանում են առաջադրվել, բնակիչները հրաժարվեցին պատասխանել, այս թեմայով, կարծես թե, արգելված է արդեն համարվում:

«Ես չեմ ուզում ձեր հարցերին պատասխանել, հիմա, որ ասեմ՝ ում եմ ուզում քաղաքապետ լինի, իմ ուզածով է լինելու՞... Դե խոստումնալից երիտասարդ է Առուշանյանը, բայց բոլորն էլ միայն սկզբնական շրջանում են խոստումնալից, հետո չգիտեմ ինչ է լինելու»,- ասաց մեր զրուցակիցներից մեկը:

Նշենք, որ գորիսեցիները քաղաքապետի պաշտոնի եւ ընտրությունների մասին շատ զգուշությամբ էին խոսում, խուսափում էին նշել նաեւ իրենց անունները:

Տպել
6911 դիտում

Չեմ կարող բառեր գտնել զգացմուքներս նկարագրելու համար. Ժիրուի մեկնաբանությունը ՀԺ-ին

Հաղթեցինք ուժեղ թիմի. Պոգբան ֆուտբոլի ԱԱ եզրափակչի մասին

Կարող ենք գլուխներս բարձր հեռանալ. Մոդրիչը ֆուտբոլի ԱԱ 2018-ի եզրափակչում պարտվելու մասին

Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի ատենապետը շնորհավորել է Էրդողանին, ապա դիմել նրան

Դիլիջանում կայացել է Դիմակայունության մարզային ֆորումը

Համաշխարհային բանկը պատրաստ է աջակցել ՀՀ կառավարության ծրագրերի իրականացմանը

Այժմ գնդակը Ձեր դաշտում է. Պուտինը Թրամփին

Կարպիս Փաշոյանը վաղն առավոտյան ազատման դիմում կներկայացնի

Ոստիկանության պետը հերթական սպայական կոչումներն է հանձնել մի խումբ ոստիկանների (տեսանյութ)

Ամբողջովին ստի եւ կեղծիքների վրա հիմնված հայտարարություն. ՀՖՖ-ն պատասխանում է «Փյունիկ»-ին

Դասընթացներ՝ ՔԿ զինվորական քննիչների համար. ՔԿ նախագահն ընդունել է ԱՄՆ-ի փորձագետներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է Վրաց Ուղղափառ Եկեղեցու պետին

Հայ զինծառայողները կմասնակցեն «Միջազգային բանակային խաղեր-2018» մրցումներին

Կարենի Ադրբեջանում հայտնվելը հանելուկային է, դաշտը ականապատված է. բարեկամը մանրամասնում է

Հայ-ռուսական բիզնես շրջանակների միջև փոխգործակցության հանձնաժողովի ստեղծումը կարևորվում է

Շնորհավորական ուղերձ՝  ՀՀ լեռնամետաղագործական ճյուղի աշխատակիցներին

Ա. Սարգսյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենին

Ինչպես է գործելու «Հայաստան» համահայկական հիմնադրամը. քննարկել են վարչապետն ու նոր տնօրենը

Երկիրը փոխվել է, նայենք Փաշինյանն ինչ բդի էնե. ավերածություններ Նահապետավանում

Գործել է բժիշկ-զինկոմ կոռուպցիոն սխեմա. 14000 դոլարով ազատել են ծառայությունից (տեսանյութ)