Մինչ արտագաղթը չկասեցվի, ներգաղթ կամ հայրենադարձություն չի լինի. Ահարոն Շխրտմյան

21/09/2017 schedule17:52

«Հայաստանում կա արտագաղթ եւ այն մտահոգիչ ցուցանիշների է հասել. ու ոչ թե պետք է դրժել այդ փաստը, այլ համարձակ եւ թափանցիկ կերպով քննարկել ու գտնել այդ արտագաղթի դարմանը»,- մեզ հետ զրույցում նշեց Հայ երիտասարդաց  ընկերակցութան ներկայացուցիչ Ահարոն Շխրտմյանն՝ անդրադառնալով Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ հնչած հայրենադարձության կոչերին: Նրա կարծիքով, եթե Հայաստանից արտագաղթի պատճառները չվերանան, չի կարելի խոսել ներգաղթի ու առավել եւս՝ հայրենադարձության մասին:

Armtimes.com-ի հարցին՝ Հայաստանում ծավալվող հասարակական-քաղաքական իրադարձություններն ինչպե՞ս են անդրադառնում սփյուռքահայերի տրամադրվածության վրա, ինչպե՞ս է ընդունվում հայաստանյան մի որեւէ զարգացում սփյուռքում, Ահարոն Շխրտմյանը պատասխանեց, որ հայաստանյան հասարակական-քաղաքական կյանքում քննադատելի շատ կետեր կան: Բայց նաեւ նրա համար անընդունելի է, որ որոշ սփյուռքահայ գործիչներ կամ կառույցներ պոպուլիստական ոճի քննադատություններ են հնչեցնում ու բացի քննադատությունից այլ բան չեն անում:

«Ես հարց պետք է տամ սփյուռքի այն կառույցներն ու կազմակերպությունները, որոնք ամեն անգամ քննադատում են Հայաստանի քաղաքական, հասարակական, տնտեսական, սոցիալական վիճակը, իրենց համայնքի, իրենց առօրյայի ու առօրյա գործելաոճի մեջ իրենք որքանո՞վ են ժողովրդավար, թափանցիկ, իրենք որքանո՞վ իրենց կառույցները չեն կառավարել մենատիրական հոգեբանությամբ: Այնպես որ այս ամբիոններն օգտագործելով ելնել ու ամբոխավարական քննադատություն ուղղել Հայաստանի իշխանություններին, առանց սահմանների ամեն ինչ քննադատել, ես այդպես ճիշտ չեմ համարում: Ես գտնում եմ, որ քննադատությունը պետք է լինի կառուցողական եւ արդար, այլ ոչ ամբոխավարական, պոպուլիստական: Թերություններ կա՞ն, իհարկե կան՝ ոչ ոք չի կարող ժխտել եւ ուրանալ դրանք, քննադատություններ պե՞տք է լինեն, անշուշտ պետք է լինեն, այս բոլորին համաձայն ենք: Բայց անգամ քննադատությունն էլ իր ձեւն ունի, որպեսզի կարողանանք ճիշտ քննարկել ու լուրջ մոտենալ մեզ հուզող հարցերին ու խնդիրներին»,- ասաց Ահարոն Շխրտմյանը:

Նա ուշագրավ դիտարկում արեց՝ նշելով, թե այսօր հայը Հայաստանից է գաղթում, բայց սփյուռքահայն էլ իր հայկական դիմագծից է դուրս գալիս, կորցնում է իր ինքնությունը, այսինքն՝ ինքն էլ է «արտագաղթում» իր հայկական ինքնությունից. իսկ այդ «արտագաղթը» կասեցնելու հարցում դեր ունեն հենց սփյուռքյան այդ քննադատող գործիչները: Ահարոն Շխրտմյանը հայտնեց, որ հայկական վարժարաններ ու դպրոցներ հաճախողների, առավել եւս՝ հայերեն խոսողների թիվը զգալի նվազել է: Վերջում նա նշեց՝ խնդիրները, հարցերը շատ են, լուծումները՝ դժվարին, եւ մեծ իմաստնություն է պետք, որպեսզի մատներս ճիշտ վերքի վրա դնենք, ու նաեւ շեշտեց՝ հայրենիքը հզորացնել պարտավոր ենք բոլորս:

Տպել
2323 դիտում

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ