ՈՒԵՖԱ-ն հաստատել է նոր մրցաշարի՝ Եվրոպայի Ազգերի լիգայի ձեւաչափն ու կանոնները

21/09/2017 schedule19:26

ՈՒԵՖԱ-ն հաստատել է Ազգերի լիգայի ձեւաչափն ու կանոնները, որով մրցելու են Եվրոպայի 55 ասոցիացիաների հավաքականները: Նոր մրցաշարի վերաբերյալ որոշումը ներկայացվել է սեպտեմբերի 20-ին: Սա ընկերական խաղերի մեծամասնությունը կփոխարինի պաշտոնականներով եւ թիմերին իրենց հավասար մրցակիցների դեմ խաղալու հնարավորություն կտա:

55 թիմերը բաժանվելու են 4 լիգաների (A, B, C, D)՝ ըստ աշխարհի 2018 թ. առաջնության որակավորման փուլից հետո ՈՒԵՖԱ-ի ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակում իրենց զբաղեցրած դիրքի: 2017 թ. հոկտեմբերի 11-ից հետո նրանց անցկացրած հանդիպումների՝ այդ թվում աշխարհի առաջնության որակավորման փուլի անցումային խաղերի արդյունքները, հաշվի չեն առնվելու:

Աղյուսակի առաջին 12 թիմերը կընդգրկվեն A լիգայում, հաջորդ 12 թիմերը՝ B լիգայում, հաջորդ 15 թիմերը՝ C լիգայում, վերջին 16 թիմերը՝ D լիգայում:

A եւ B լիգաները կազմված կլինեն 3 թիմ ունեցող 4 խմբերից: C լիգայում կլինի 1 խումբ՝ 3 թիմով, եւ 3 խումբ՝ 4 թիմով: D լիգան կունենա 4 թիմ ունեցող 4 խումբ: Խաղերը կանցկացվեն 2018 թ. սեպտեմբերից նոյեմբեր: Յուրաքանչյուր հավաքական կանցկացնի 4-6 հանդիպում՝ կախված խմբում թիմերի քանակից:

A լիգայի 4 խմբերի հաղթողները կորակավորվեն եզրափակիչ փուլի համար, որը կկայանա 2019 թ. հունիսին: Նրանց միջեւ կանցկացվեն 2 կիսաեզրափակիչները, 3-րդ տեղի եւ չեմպիոնի կոչման համար խաղերը: Այս եզրափակիչ հատվածը կանցկացվի 4 մասնակից երկրներից մեկում, որը կընտրվի ՈՒԵՖԱ-ի կողմից 2018 թ. դեկտեմբերին:

B, C եւ D լիգաների հաղթողները կտեղափոխվեն ավելի բարձր լիգա: A, B եւ C լիգաներում վերջին տեղերը զբաղեցրածները կիջնեն ավելի ցածր լիգա:

Խմբային փուլի վիճակահանությունը տեղի կունենա 2018 թ. հունվարի 24-ին Լոզանում: Այդ օրը կներկայացվի նաեւ գավաթը, որի համար հավաքականները պայքարելու են:

Տպել
1265 դիտում

Սահմանազատման մասին պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհի մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ

Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի ինքնությունը կամ պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Փաշինյան

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը

Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան