Բոլոր հնարավոր միջոցներով պայքարելու ենք, որ ռուսերեն լեզվի հայեցակարգը տապալվի

«Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» նախաձեռնող խմբի հայտարարությունը
 
Շնորհակալություն ենք հայտնում ԿԳ նախարարությանը մեզ նորից ի մի ժողովելու և կիսատ թողած բազմաթիվ ծրագրերի մասին հիշեցնելու համար։
 
ՀՀ ԿԳՆ-ն շրջանառության մեջ է դրել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՌՈՒՍԱՑ ԼԵԶՎԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ»-ը, որի առիթով «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցներին» նախաձեռնության աշխատանքային խմբի առաջին հավաքով ու հակիրճ քննարկմամբ արձանագրվեց.
 
1. նման հայեցակարգի ստեղծման համար չի եղել հանրային պահանջարկ և հանրային քննարկում.
 
2. ռուսերենը օտար լեզու է և ռուսաց լեզվի համար մյուս օտար լեզուներից առանձնացված հայեցակարգի մշակումը հիմնավորված չէ. այն ոչ այլ ինչ է, քան աշխարհաքաղաքական որոշակի ուժային կենտրոնից ստացված հրահանգ, որի կուրորեն ի կատար ածումը հղի է Հայաստանում հակառուսական տրամադրությունների ուժգնացմամբ.
 
3. հայեցակարգ կոչվածը ռուսերենին պետական լեզվի գործառույթներ տալու և ռուսերենը ՀՀ-ում պաշտոնականացնելու համար ՀՀ օրենքների մեջ սողանցքներ ստեղծելու փորձ է։
 
Ուստի հայտարարում ենք, որ մենք բոլոր հնարավոր միջոցներով պայքարելու ենք, որ այս հայեցակարգը տապալվի (նման փորձ մենք արդեն ունենք)։ Իսկ որպեսզի մեկընդմիշտ դադարեն լեզվական շահարկումները ցանկացած ուժային կենտրոններից, մենք առաջիկայում հանդես կգանք հստակ առաջարկություններով՝ նախաձեռնելով հանրային կառուցողական քննարկումներ։
 
Այսօր ստիպված ենք ևս մեկ անգամ արձանագրել, որ Անկախության օրվան ընդառաջ նման հայեցակարգով հանդես գալով՝ ՀՀ իշխանությունը ի ցույց է դնում, որ իրական անկախությունը ՀՀ պետական գերատեսչություններ դեռ չի մտել, հակառակ դեպքում ՀՀ ԿԳՆ-ն հանդես կգար հայոց լեզվի ընդլայնված հայեցակարգով և դրանից հետո միայն ձեռնամուխ կլիներ օտար լեզուների (այդ թվում՝ ռուսաց լեզվի) ուսուցման հայեցակարգի մշակմանը։
 
Մենք շնորհավորում ենք անկախությունն իբրև բովանդակություն և ոչ իբրև լոկ հայտարարություն ընկալող ողջ հայության տոնը և փաստում, որ Իրական Անկախության համար պայքարը շարունակվում է և իրականություն է դառնալու համայն գիտակից հայության տքնաջան եռանդով։
 
ք.Երևան, 21/09/2017
Տպել
3047 դիտում

Ինչ էր կատարվում կուլիսներում ֆուտբոլի ԱԱ 2018-ի եզրափակչից րոպեներ առաջ (լուսանկարներ)

Փանիկի դեպքը Նիկոլ Փաշինյանի ուշադրության կենտրոնում է. Արման Եղոյան

ԵԼՔ դաշինքի պահպանման հարցով քննարկումներ կա՞ն. ՔՊ-ականները իրարամերժ պատասխաններ են տալիս

120-150 մլն կՎտ·ժամ էլեկտրաէներգիա. ստորագրվեց «Մասրիկ-1» էլեկտրակայանի համաձայնագիրը

Դիվիզիայի հրամանատարն իր եղբորը ներքաշել է կոռուպցիոն գործարքի մեջ. նոր բացահայտում

Մեծ վնասներ. ԴԱՀԿ-ի անգործության պատճառով շատ վարորդներ խուսափել են տուգանքներ վճարելուց

Վանաձորի քաղաքապետի որդին մեկնեց ծառայության. ծառայության վայրը հայտնի է (լուսանկարներ)

Ֆուտբոլի ԱԱ 2018-ի չեմպիոնական գավաթը ֆրանսիացիների ավագը չէ, որ դուրս բերեց հանդերձարանից

Անբարո հաշվարկ եք կատարել. ՊՆ խոսնակը՝ Փաշինյանի եւ Տոնոյանի որդիների՝ տուն վարձելու մասին

Երեւանի ավագանու ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 20-30-ն ընկած ժամանակահատվածում

Կա՛մ լավը, կա՛մ ոչինչ. աբսուրդային իրավիճակ

Բանջարաբոստանային. ժողովրդին չդնել կաղամբի տեղ 

Առիթ լինի. հաղթիլ տեն, համա ուշացնում են

Երեւան-Բաթումի եւ Բաթումի-Երեւան գնացքները վրացական կողմի մեղքով 2 ժամից ավելի ուշացել են

Փոքր երկիր ենք, բայց մեծ հաջողության հասանք. խորվաթները ԱԱ եզրափակչից հետո տոնում էին

Ռեադմիսիայի դեպքում որոշակի մեխանիզմներ ու ընթացակարգեր ներդնելու կարիք կա. Ղազարյան

Հայաստանն աջակցելու է Արցախին մրցունակ ծրագրեր մշակելու հարցում. Ավինյան

Ռազմաբազայի զինվորականները Փանիկում զորավարժանքի հրահանգ չեն ունեցել. Շիրակի մարզպետ

Ոստիկանի վրա պատահական կրակել է ոչ թե Բիլյանը, այլ՝ Գրիգորյանը. Պավել Մանուկյան

«Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավարն ազատվել է ՔԿ-ի փոխնախագահի պաշտոնից