Ա.Բախշյանն ահազանգ է ստացել, որ Մոսկվայում օպտիմալացվում է Լազարյան եղբայրների անվ. դպրոցը

Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքի իր էջում ՀՀ ԿԳ նախարարին, ինչպես գրում է, վատ լուր է փոխանցել. 

Բախշյանն անդրադարձել է Մոսկվայում գտնվող նախկին Լազարյան ճերամարանն օպտիմալացվելու տեղեկությանը: 

«Երեկ Մոսկվայի բարեկամս ահազանգեց, որ օպտիմալացնում են Մոսկվայի արեւելյան լեզուների խորացմամբ, «Լազարյան եղբայրների անվան» թիվ 2042 դպրոցը, նախկին Լազարյան ճեմարանը, որտեղ սովորում են 650 աշակերտ, որոնցից մոտ 310-ը հայ երեխա է: Սա այն դպրոցն է, որի տնօրենը, ըստ Լեւոն Մկրտչյանի, բողոքել էր այն մասին, որ Հայաստանից գնացած երեխաները ռուսերեն լավ չգիտեն:
Պատկերացրեք, այս բողոքից էր նաեւ մեր նախարարը իմացել, որ ռուսերենի ուսուցման դրվածքը մեզ մոտ լավ չէ ու եզրակացրել՝ պետք է շատ արագ ռուսաց լեզվի հայեցակարգը, որը, ինչպես երեկ պարզվեց, ՀՀ վարչապետի հանձնարարականով չի արվել, հրապարակել: 
Լազարյան ճեմարանը, որն ունի 150 եւ ավելի տարվա լավ կրթօջախի պատմություն եւ եթե ստույգ է բարեկամիս ահազանգը, օպտիմալացնում են հենց այս օրերին»,- գրել է Անահիտ Բախշյանը: 

Նա նաեւ հավելել է. «Մոտ օրերս ՌԴ ԿԳ նախարարն է գալու Հայաստան ու տեսնենք այս փաստի մասին ի՞նչ է ասելու ինքը, բայց ինձ ավելի հուզում է այն հարցը, թե ՀՀ ԿԳ նախարարն ի՞նչ է ասելու, ի՞նչ է հարցնելու ՌԴ ԿԳ նախարարին ու ինչպե՞ս է պաշտպանելու հարյուրամյա հայկական դպրոցի ապագան:
Ուշի ուշով հետեւելու ենք այդ հանդիպմանն ու կարծում եմ ռուսաց լեզվի ուսուցման հայեցակարգի հետ կապված այս խառը պատմության քաղաքական շատ երանգների վրա լույս կսփռվի նաեւ Լազարյան ճեմարանի օպտիմալացման ստվերը բացահայտելուց հետո»:
 

Տպել
466 դիտում

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է անում ՅՈՒՆԵՍԿՕ-ին միանալ Ղարաբաղում անցկացվելիք մոնիթորինգին

Ֆրանկոֆոնիայի Բուխարեստի գրասենյակում քննարկվել է ՀՀ-ում անցկացվելիք գագաթնաժողովի ընթացքը

ՀՀ-ն ընգրկվել Է ՄԱԿ-ի Պատվո ցանկում՝ մոտ 146 000 դոլար անդամավճարը պարտաճանաչ տալու համար

Մոսկվայի քաղաքապետը պարգեւատրել է լրագրողներին, պարգեւ է ստացել նաեւ Արթուր Գասպարյանը

Երեւանցի 19-ամյա աղջիկն արդեն 21 օր է՝ համարվում է անհետ կորած

Ծնվել է Քարդաշյան-Ուեսթ զույգի երրորդ երեխան

Հայաստանի մի մասում ձյուն է տեղում, որոշ ճանապարհների առկա է մառախուղ ու մերկասառույց

Ապագա նախագահը քաղաքականության մեջ երբեւէ չեղած անկուսակցական պետք է լինի. Սերժ Սարգսյան

Ավտովթար Լոռիում. վիրավորներից 2-ը երեխաներ են (լուսանկարներ)

Անհատ ձեռներեցները տաքսու լիցենզիա այլեւս չեն ստանա. նոր նախագիծ է մշակվում

Փաստաբանի ահազանգից հետո Հովհաննես Հարությունյանը ենթարկվել է վնասվածքաբանի հետազոտության

Վրաստանում հարձակման ենթարկված հայաստանցի գործարարը դուրս է գրվել, գտնվում է տանը

Սերժ Սարգսյանը Հովհաննես Չեքիջյանին հանձնել է Հայրենիքի շքանշանը (լուսանկարներ)

Հարկերի հավաքագրումը հնարավոր է նաեւ առանց հարկային բեռի մեծացման

Սերժ Սարգսյանին զեկուցելուց հետո դատախազությունը զեկուցում է հասարակությանը

Շամիրամ գյուղի սգո սրահում անցյալ տարվա օգոստոսին կատարված սպանդի քննությունն ավարտվել է

Այս գիշեր Արցախում մահացած զինծառայողը ընտանեկան խնդիրների պատճառո՞վ է ինքնասպան եղել

Վստա՞հ եք, որ ինքն է գրել, ես Վիգեն Սարգսյանի ձեռագիրը լավ գիտեմ. Շ. Պետրոսյան (տեսանյութ)

Սրտանոթային հիվանդները լավ կանեն պաշտպանվեն սուր շնչառական վարակներից. ՀՀ գլխավոր սրտաբան

Թանկացումներ Հայաստանում. օլիգարխիան կարող է ընդվզել իշխանության դեմ