26 տարի է անհայտ է՝ կա՞ կապ սեռական ակտի ու երեխայի ծնվելու միջեւ. Լիլիթ Ավագյանի հոդվածը

22/09/2017 schedule13:50

Արդեն 26 տարի է՝ տոնում ենք Հայաստանի Անկախության օրը, որն ամանորյա տոներից հետո թերեւս երկրորդն է՝ հոգեհարազատությամբ: Նախ՝ օրը ոչ աշխատանքային է: Մի առավելություն էլ կա. ի տարբերություն Ամանորի, ամենեւին չի պարտավորեցնում տոնական շքեղ սեղաններ գցել՝ հատուկ այդ նպատակով վերցրած վարկով:

Տեսնելով, թե ինչ հաճույքով ենք մենք հրաժարվում մեր պետության անկախությունը խորհրդանշող ցանկացած ատրիբուտից, տոնական այդ օրը մեզ կարող ենք թույլ տալ հետաքրքրվել՝ սիրո՞ւմ ենք մենք անկախություն: Իսկ պատասխանը հնչում է այսպես՝ ոչ, չենք սիրում: Անկախություն մենք չենք սիրում, եւ չենք սիրում վաղուց: Պատմությունն այնպես է դասավորվել, որ անկախություն չսիրելը մեր ժողովրդի համար ինքնությունը պահպանելու, ցավոք, միակ միջոցն է եղել թե՜ երեկ, եւ թե՜ այսօր: Եվ այն, որ այդքան ծանր ու դրամատիկ պատմություն ունենալուց հետո ողջ եւ առողջ հասել ենք 21-րդ դար, նաեւ նրա «շնորհիվ» է, որ անկախ չապրելու եւ դրանից դժգոհ չմնալու բազմադարյա իմունիտետ ունենք: Մեր էներգետիկ համակարգը, տրանսպորտը, կապը, լեզուն հանձնելով այլ երկրների տնօրինմանը, թեթեւացած շունչ ենք քաշում, քանի որ այդպիսով ազատվում ենք դրանք գրագետ տնօրինելու պարտականությունից: Եվ այսքանից հետո արժանին պետք է մատուցել ռուսների նուրբ հումորին, երբ վերջիններս` ի դեմս ՌԴ նախագահի եւ վարչապետի, շնորհավորում են իրենց հայ գործընկերներին` անկախության տոնի առթիվ` համապատասխան մաղթանքներ հղելով:

Անկախության 26 տարիներին գործող իշխանությունները պերմանենտ կեղծել են ընտրությունները: Անցած դարի 50-ական թվականներին մի խումբ անթրոպոլոգներ մեկնել էին Ավստրալիա ու ուսումնասիրել այնտեղ բնակվող աբորիգեններին: Ու ապշել էին. պարզվում է՝ աբորիգենները ոչ մի կապ չեն տեսնում սեռական ակտի ու երեխայի ծնունդի միջեւ: Վերջիններիս ընկալմամբ` սրանք երկու տարբեր, միմյանց հետ որեւէ առնչություն չունեցող գործողություններ են: Հայաստանի իշխանություններն էլ ոչ մի կապ չեն գտնում կեղծված ընտրությունների ու տնտեսական անկման, թանկացման, արտագաղթի, կոռուպցիայի միջեւ: Ինչպես աբորիգենների համար, մեզ մոտ էլ վստահ են, որ սրանք երկու` միմյանց հետ ոչ մի կապ չունեցող գործընթացներ են:

Ու՞մ մտքով կանցներ, որ «Այո» ասելով անկախությանը՝ դրանից 26 տարի անց ԿԳ դաշնակցական նախարարը հանրությանը կներկայացնի ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգը… Նկատենք, որ հայեցակարգի հիմնավորումները շատ ընդհանրություններ ունեն Հայաստանում ռուսաց լեզվի կարեւորության մասին Անաստաս Միկոյանի՝ 1937 թ. արտասանած ճառի հետ. «Նրանք (ազգայնական-դավաճանները-Լ.Ա.) ամեն ինչ անում էին ռուսաց լեզուն Հայաստանից դուրս վանելու համար, որպեսզի դրանով իսկ Հայաստանի յերիտասարդ խորհրդային ինտելիգենցիային անջատեյին, մեկուսացնեյին ռուսական մեծ կուլտուրայից: Յերեւանի համալսարանն ավարտած յերիտասարդ մարդկանց հետ ունեցած զրույցների մեջ յես համոզվեցի, թե վորքան վատ են նրանք տիրապետում ռուսաց լեզվին, թեեւ այդ լեզուն ուսումնասիրելու ձգտումը վիթխարի յե:

Ռուսաց լեզուն այդ Լենինի ու Ստալինի լեզուն է: Դա այն լեզուն ե, վորով գրված են Հոկտեմբերյան Սոցիալիստական Մեծ հեղափոխության պատմական փաստաթղթերը, բնագրերը, Լենինյան-Ստալինյան հեղափոխական թեորիայի մեծագույն ստեղծագործությունների բնագիրը (բուռն ծափահարություններ, լոզունգներ տեղերից՝ «Կեցցե՛ ռուս մեծ ժողովուրդը»):

 Ռուսերեն լեզվով են գրականության, արվեստի, գիտության՝ աշխարհում լավագույն կլասիկ յերկերը:

Ով ուզում է կուլտուրական լինել, նա չի կարող յոլա գնալ առանց ռուսաց լեզուն իմանալու («Գրական թերթ», 1937 թ., դեկտեմբերի 18):

26 տարիների ձախողումներն արդարացնելու մի «աշխատող» տարբերակ կա. նախ՝ անկախ Հայաստանը 5 տարեկան է, տակավին՝ մանուկ, ի՞նչ կարելի է ակնկալել երեխայից: Հետո վրա հասան «վարդագույն պատանեկության» տարիները՝ մինչեւ անկախության 18-րդ տարին: Այժմ՝ փոթորկուն երիտասարդությունն է՝ 26 տարեկան: Նման համեմատությունները վտանգավոր են. հաշվի առնենք, որ Հայաստանում կյանքի միջին տեւողությունը 73-76 տարի է… Թեեւ բավական է հետեւել անկախ Հայաստանի ընդերքի շահագործման քաղաքականությանը՝ հասկանալու համար, որ Հայաստանը հարյուրամյակի հայտ չներկայացնող պետություն է:

Եվ դա պարզ է նաեւ երկրի նախագահի կերպարից. Սերժ Սարգսյանը մինչեւ օրս գաղտնի է պահում՝ հարգելո՞ւ է 2014-ի ապրիլի 10-ին արտահայտած իր խոսքը. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլեւս երբեք չեմ առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկության չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ՝ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաեւ վարչապետի պաշտոնին»: Թե՞ ինչպես միշտ:

Թեեւ այս դեպքում էլ կան նախադեպեր, որոնք հույս, անգամ՝ որոշակի կայտառություն են հաղորդում իրականությանը: Այս ամենը կարծես արդեն եղել է հեռավոր Պարագվայում: Այնտեղ, մասնակցելով չորս տարբեր հեղաշրջումների, 1954 թվականի հերթական հեղաշրջումից հետո գեներալ Ստրեսսներն իրեն հայտարարում է նախագահ: Ստրեսսների լիազորությունները ձգվում են 1954-ից 1989թթ.: Նա անընդմեջ վերընտրվում է 1958-ին, 63-ին, 68-ին, 73-ին, 78-ին, 83-ին, 88-ին: Նրա իշխանությունն ավարտվում է 1989թ.: Ստրեսսներն ինքն էլ դառնում է հեղաշրջման զոհ, որի հեղինակը, ըհը…ըհը… փեսան էր:

Իսկ մինչ հայկական հեռուստաալիքները ցուցադրում են ազգային երգուպար, հայրենասիրական բովանդակությամբ ֆիլմեր, «Կուլտուրա» հեռուստաալիքով Բրոդսկու մասին հաղորդում է: «Մի օր,- պատմում է հաղորդման հեղինակը,- Բրոդսկին պատուհանի մոտ կանգնած հետեւում է փողոցով անցնող հազարավոր անցորդներին ու բացականչում է. «Աստված իմ, ի՜նչ ահավոր է. այս բոլոր մարդիկ մի օր մահանալու են»:

Տպել
29162 դիտում

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից