Սիլվա Հակոբյանը 2 տարի դադարից հետո կներկայանա նոր աշխատանքով

22/09/2017 schedule14:16

Երգչուհի Սիլվա Հակոբյանը տեւական դադարից հետո կներկայանա նոր երգով ու տեսահոլովակով: Մինչեւ տարվա վերջ նա տեսահոլովակ կներկայացնի «Սիրո աստղ» երգի հիման վրա, որը գրել է  քույրը՝ Մանե Հակոբյանը: Armtimes.com-ի հետ զրույցում նա խոսեց նոր աշխատանքի եւ ապագա ծրագրերի մասին:

«Տեսահոլովակն այս տարվա վերջին հաստատ կլինի, բայց ես կոնկրետ ժամկետներ ասել չեմ կարող: Աշխույժ երգ չի լինելու: Կոչվում է «Սիրո աստղ», երջանիկ սիրո մասին է: Այդ տեսահոլովակից հետո կսկսեմ ավելի ակտիվ աշխատել, ու բացի այդ՝ պատրաստվում եմ իմ մենահամերգին, որը կայանալու է Կրեմլում հաջորդ տարվա ապրիլի 8-ին»,- ասաց նա:

Վերջին 2 տարիների ընթացքում Սիլվա Հակոբյանի անձնական կյանքում փոփոխություններ են տեղի ունեցել: Նա նախ նշանադրվել է, ապա ամուսնացել: Դա, ինչպես նաեւ արտասահմանյան շրջագայությունները, խանգարել են, որ նոր աշխատանքներ ներկայացնի, սակայն հիմա զգում է, որ հանդիսատեսի մոտ կա պահանջը:

«Շատ պլաններ ունեմ: Մոտավորապես 2 տարի լռեցի, բայց հարգելի պատճառներով (ծիծաղում է): Այս ընթացքում հասկացա, թե ինչքան է կարոտել ինձ իմ հանդիսատեսը, որովհետեւ շատ են գրում. «Երբ եք նոր երգ, նոր տեսահոլովակ ներկայացնելու»: Կարծում եմ՝ դադարն էլ է մարդուն պետք, չնայած դադար ասելով... ես անընդհատ շրջագայել եմ, ունեցել եմ համերգային ծրագրեր Արամեի հետ եւ ոչ միայն, եւ հենց դա էլ մեծ մասամբ խանգարում էր, որպեսզի իմ հայաստանյան գործունեությունն ավելի բուռն լիներ: Հիմա ես վերադառնում եմ: Շատ շուտով»,- ասաց նա:

Երգչուհին նշեց, որ ամուսնությունից հետո իր կյանքը լիովին փոխվել է: Նոր պարտականություններ են ավելացել, պատասխանատվությունն է մեծացել, սակայն դա չի նշանակում, որ իր մասնագիտական գործունեությունը 2-րդ պլան է մղվել: Նա ընդգծում է, որ խոսակցությունները, թե ամուսնությունից հետո գուցե թողնի աշխատանքը, չեն համապատասխանում իրականությանը:

«Կյանքս փոխվել է. հիմա ծնողներիցս առանձին եմ ապրում (ծիծաղում է), պատասխանատվությունն է մեծացել, հետո երբ բալիկ ծնվի, երեւի էլ ավելի կհասկանամ՝ ինչ է ամուսնությունը: Ինչ վերաբերում է գործունեությանս, չեմ դադարեցնի, որովհետեւ չնայած իմ ամուսինը շոու բիզնեսից չէ, բայց շատ հասկացող, ըմբռնող անձնավորություն է: Յուրաքանչյուր արտիստի հենց նման կողակից է պետք, որն իրեն սատարում ու քաջալերում է: Իմ ամուսինն այդ տեսակներից է, եւ ես շատ հպարտ ու գոհ եմ»,- ասաց նա:

Սիլվա Հակոբյանը նշեց, որ մյուս տարի հնարավոր է՝ մենահամերգ ունենա նաեւ Երեւանում: Իր խոսքով՝ մի փոքր աչքաթող է արել հայաստանյան հանդիսատեսին եւ ուզում է լրացնել բացը: Բացի այդ՝ շատ է կարոտել այստեղի իր լսարանին: Երգչուհին ասաց, որ վերջնական օր դեռ չկա, բայց եթե մենահամերգը կայանա, հնարավոր է՝ հատուկ օր լինի, որպեսզի համատեղի օգտակարը հաճելիի հետ:

Տպել
1294 դիտում

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը