Չստացված բարեգործություն. ուր կորան համերգի փողերը

22/09/2017 schedule15:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի սեպտեմբերի 23-ի համարում

Աշխարհի ամենաառաջատար օպերային թատրոններում մեծ հեղինակություն վայելող երգչուհի Հասմիկ Պապյանի երեւանյան միակ մենահամերգը չարդարացրեց սպասելիքները: Վերջին անգամ տասնհինգ տարի առաջ Երեւանում մենահամերգով հանդես եկած երգչուհին, ում ներկայացումների տոմսերը ձեռք բերելու համար Եվրոպայում հսկայական հերթեր են գոյանում, իսկ թատրոնները նրան ձեռքից ձեռք են փախցնում՝ Հայաստանից մեկնեց ոչ այնքան բավարարված:

Հիշեցնենք, որ դեռ մեկնումից առաջ տված իր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնի սոպրանոն հայտարարեց, թե համերգը կազմակերպչական բազմաթիվ թերություններ է ունեցել, խոստացավ, որ հաջորդ անգամ այստեղ համերգ տալու դեպքում, կազմակերպչական հարցերը օպերային թատրոնի ղեկավարությանը վստահելու փոխարեն, ինքը կլուծի այդ խնդիրը, եւ այլն: Հասմիկ Պապյանին, սակայն, այժմ շատ ավելի մեծ հիասթափություն է սպասվում: Ինչպես հայտարարվել էր՝ երգչուհու երեւանյան համերգը բարեգործական էր, եւ մենք արդեն տեղեկացրել ենք, որ համերգից ստացված ողջ շահույթը տրամադրվելու էր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնին՝ այնտեղ Բենջամեն Բրիտտենի «Նոյ» մանկական օպերան բեմադրելու համար:

Երգչուհին Հայաստանից մեկնեց այն համոզվածությամբ, որ իրեն հաջողվել է ապահովել մանկական օպերայի բեմադրությանն անհրաժեշտ գումարը: Հենց մամուլի ասուլիսում Հասմիկ Պապյանը հայտարարեց, թե օպերային թատրոնից իրեն հայտնել են, որ իր համերգի տոմսերի վաճառքից ստացվել է 8-10 հազար դոլարի շահույթ: «Ես չգիտեմ, թե որտեղ է հիմա այդ գումարը, բայց հուսով եմ, որ կծառայի իր նպատակին»,- ասաց Հասմիկ Պապյանը: Օպերային թատրոնից, սակայն, մեզ  փոխանցեցին, որ նման գումար իրենց մոտ չկա: Ավելին, թատրոնի ադմինիստրատիվ աշխատակիցները մեզ հետ զրույցում պնդում էին, որ եթե հաշվենք նաեւ երգչուհու համերգի փորձերի ժամանակ ծախսված էլեկտրաէներգիայի գումարը՝ այլեւս ոչ մի շահույթի մասին խոսք լինել չի կարող:

Երեկ, երբ մենք փորձեցինք  թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանից ճշտել, թե, այնուամենայնիվ, որքան գումար է հավաքվել Հասմիկ Պապյանի համերգից, նա ասաց. «Շահույթը կազմել է 2 միլիոն 50 հազար դրամ, այսինքն՝ մոտ 4 հազար դոլար»: Մեր այն հարցին, թե այդ դեպքում ի՞նչ հիմքի վրա էր երգչուհին կրկնակի թիվ հրապարակում (եւ դեռ ավելին), Կամո Հովհաննիսյանը պատասխանեց. «Գնային պայմանավորվածությունը եղել է կազմակերպիչ չորս կողմերի ներկայացուցիչների ներկայությամբ՝ նախագահի աշխատակազմի, մշակույթի նախարարության, օպերային թատրոնի եւ Հասմիկ Պապյանի: Մենք Հասմիկ Պապյանին ասացինք, որ եթե բոլոր տոմսերը վաճառվեն, կստացվի 8 հազար դոլարի շահույթ: Երեւի Հասմիկն ուղղակի համոզված է եղել, որ նախնական խոսակցությունն իրականություն է դարձել»,- փորձում էր խնդիրը պարզաբանել օպերային թատրոնի տնօրենը:

Բայց այս բացատրությունը տրամաբանությանը կդիմանար, եթե Կամո Հովհաննիսյանը չասեր նաեւ, որ Հասմիկ Պապյանի համերգի ժամանակ թատրոնի դահլիճում 1300-ից ավելի մարդ է եղել, եւ մի քանի անգամ չշեշտեր, որ չի վաճառվել ընդամենը մոտավորապես 15 տոմս: Այնինչ՝ օպերային թատրոնի դահլիճն ունի 1074 տեղ: Այս դեպքում բնական հարց է առաջանում՝ ինչպե՞ս է պատահել, որ այդքան հանդիսատես ունենալով դահլիճում՝ թատրոնն իր ասած 8 հազար դոլարը չի ապահովել: Կամո Հովհաննիսյանն ասում էր, որ իրենք 150 հրավիրատոմս են բաժանել (որից միայն 100-ը Հասմիկ Պապյանն է վերցրել), բայց հասկանալի է, որ սա էլ չի կարող եղանակ փոխել: Ինչեւ, ըստ Կամո Հովհաննիսյանի, վաճառված տոմսերը հանդիսատեսի թվի հետ կապ չունեն, իրենք կոնսերվատորիայի ուսանողների են ներս թողել եւ այլն:

Փաստն այն է, որ Հասմիկ Պապյանի համերգն ամենեւին էլ իր նպատակին չծառայեց, եւ հասկանալի է, որ ամբողջ այս պատմությանը տեղեկանալու դեպքում՝ հայտնի երգչուհին խիստ հիասթափվելու է: Հետաքրքիր է սակայն, որ «Նոյ» մանկական օպերան, այնուամենայնիվ, բեմադրվելու է, բայց արդեն՝ նաեւ այլ գումարներ հայթայթելով: Ներկայացումն, ըստ օպերային թատրոնի տնօրենի, պետք է բեմադրի կամերային երաժշտական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Մելիքսեթյանը: Երբ մենք փորձեցինք պարոն Հովհաննիսյանից ճշտել, թե ինչու է որոշվել բեմադրել հատկապես այս օպերան, նա ասաց, որ տարիներ առաջ եւս մեր թատրոնում սույն օպերան բեմադրվել է, եւ այն բավական հաջող ու հետաքրքիր է ստացվել, եւ դա է պատճառը, որ կրկին որոշվել է վերաբեմադրել:

Ըստ ամենայնի, դա կիրականացվի գարնանը: Թե որքան գումար է անհրաժեշտ «Նոյի» համար, Կամո Հովհաննիսյանը չկարողացավ հայտնել՝ ասելով, որ իրենք հաշվարկները դեռ չեն վերջացրել: Երեկ մենք օպերային թատրոնի տնօրենից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչն էր պատճառը, որ Հասմիկ Պապյանն այդքան դժգոհ էր մնացել իրենցից՝ կազմակերպչական խնդիրների առումով: «Ես չեմ կարծում, որ Հասմիկն ասած լինի, թե համերգը լավ կազմակերպված չի եղել: Նա հրապարակավ բոլորի մոտ շնորհակալություն հայտնեց օպերային թատրոնից, որովհետեւ թատրոնն արել է բոլոր հնարավոր եւ անհնար բաները, որ նրա համերգը հաջող անցնի»,- ասաց օպերային թատրոնի տնօրենը:

Լուսինե Բարսեղյան 

Տպել
1646 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում