Հասունացող սկանդալ. գեյերի ցանկը կհրապարակվի

22/09/2017 schedule15:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի սեպտեմբերի 23-ի համարում

Հայաստանյան քաղաքական էլիտայում հոմոսեքսուալիստների հայտնաբերմամբ զբաղվող «Հայ արիական միաբանություն» կուսակցության տիտանական աշխատանքները մոտենում են ավարտին: Մինչեւ այս տարվա ավարտը կուսակցության նախագահ Արմեն Ավետիսյանը համապատասխան լուսանկարներով եւ վիդեոկադրերով լրագրողներին ու հանրությանը կներկայացնի արվամոլ նախարարների, պատգամավորների եւ բարձրաստիճան պաշտոնյաների ցանկը: «Շատերի վերաբերյալ մենք արդեն ունենք անհրաժեշտ փաստեր, սակայն այդ նկարներն այս պահին չենք հրապարակում: Պատճառն այն է, որ այդ լուսանկարներում կան նաեւ մեզ հետաքրքրող այլ մարդիկ եւս, ուստի անհրաժեշտ է բացահայտել ողջ այդ արատավոր շղթան, վերջնականապես փակել օղակն ու հանրությանը համակարգված ձեւով ներկայացնել այդ տականքներին: Եւ մենք այդ քայլին շատ լրջորեն ենք նախապատրաստվում»,- ասում է «Հայ արիական միաբանության» նախագահ Արմեն Ավետիսյանը:

Կուսակցությունն արդեն 100 տոկոսանոց ճշտված փաստեր եւ լուսանկարներ ունի երկու նախարարի, երկու պատգամավորի եւ երեք բարձրաստիճան պաշտոնյայի հոմոսեքսուալ կապերի մասին, իսկ եւս մեկ պատգամավորի ու երկու այլ բարձրաստիճան պաշտոնյայի վերաբերյալ, որոնք, ըստ Արմեն Ավետիսյանի, շատ  լուրջ ոլորտներ են համակարգում, ստացված օպերատիվ տեղեկությունն այս պահին ճշտվում է: Վերջերս մեր կառավարության անդամ նախարարներից մեկի հոմոսեքսուալ կապերի մասին վկայող՝ «Հայ արիական միաբանության» լուսանկարների կոլեկցիան համալրվել է եւս մեկով: «Մենք տեղեկություն ստացանք, որ տվյալ նախարարն իր ընկերոջ հետ հանգստանում է Ծաղկաձորում: Մեր ընկերներից մեկն անմիջապես գնացել եւ լուսանկարել է այդ նախարարին՝ իր սենյակում մի տղամարդու հետ համբուրվելիս: Ասեմ ձեզ, որ բավականին նողկալի լուսանկար է»,- խոստովանում է Արմեն Ավետիսյանը:

Ի դեպ, վերջինս նշում է, որ  արվամոլներ կան նաեւ մեր գործարարների շրջանում, սակայն կուսակցությունն իր առաջ խնդիր է դրել հանրությանը նախեւառաջ ներկայացնել արվամոլ նախարարների եւ պատգամավորների ցուցակը: «Մեր առաջնահերթ խնդիրն է՝ հստակեցնել նախարարների եւ պատգամավորների ցանկը, որպեսզի նրանք ոչ միայն պաշտոնանկ արվեն, այլ նաեւ վտարվեն հանրապետությունից»,- ասում է «Հայ արիական միաբանության» նախագահը: Ըստ Արմեն Ավետիսյանի՝ իրենք տեղեկություններ են ստացել, որ որոշ նախարարներ եւ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք ըստ էության արվամոլներ չեն, այդուհանդերձ, երբեմն-երբեմն օգտվել են տղամարդկանց մատուցած սեքսուալ ծառայություններից՝ որպես, այսպես ասած, «էկզոտիկայի» դրսեւորում:

Բայց քանի որ նրանց այդ ոչ պարբերական «գաստրոլները» հաստատող լուսանկարներ «Հայ արիական միաբանությունը» չունի, ուստի այդ պաշտոնյաների անունները քաղաքական էլիտայի հիմնական արվամոլների ցուցակի հետ չի հրապարակվի: Մեզ հետ զրույցում երեկ Արմեն Ավետիսյանը մի փաստ եւս հրապարակեց. պարզվում է՝ մեր վարչապետներից մեկը եւս ժամանակին օգտվել է կառավարության անդամ արվամոլ նախարարների «ծառայություններից»: Սակայն, այդ վարչապետի անունը եւս սպասվող ասուլիսում «Հայ արիական միաբանությունը» չի հրապարակի, քանզի չի կարողացել ձեռք բերել անհրաժեշտ փաստական տվյալներ:

Այսպիսով, հայ քաղաքական էլիտայի բարձրաստիճան հոմոսեքսուալիստների ցուցակը, վերջիններիս արվամոլական կապերն ապացուցող անհրաժեշտ փաստական տվյալներով, «Հայ արիական միաբանությունում» հիմնականում պատրաստ է. մնում է ճշտել մեկ պատգամավորի եւ երկու-երեք բարձրաստիճան պաշտոնյայի հոմոսեքսուալ կապերի մասին ստացված օպերատիվ տեղեկությունը, որից հետո կուսակցության նախագահը հանդես կգա ասուլիսով եւ բաց կինո-ֆոտոդիտում կկազմակերպի լրագրողների համար: Ա.Ավետիսյանը զգուշացնում է, որ իրենց ունեցած լուսանկարներում եւ տեսաժապավեններում բավականին նողկալի տեսարաններ կան: Եւ քանի որ թեման իսկապես սկանդալային է, արդյո՞ք «Հայ արիական միաբանության» այս նախաձեռնությունն ընդամենը շանտաժ չէ, որպեսզի նշյալ պաշտոնյաներն իրենց անունը չհրապարակելու համար «մուծվեն» «Հայ արիական միաբանությանը»: «Նրանցից որեւէ մեկը մեզ եթե փող առաջարկի, անմիջապես այդ փաստը եւ առաջարկվող գումարի չափը կհրապարակենք հենց ձեր թերթում»,- խոստացավ Արմեն Ավետիսյանը:

Հ. Գ. Ի դեպ, Քրեական օրենսգիրքը պատիժ է նախատեսում մարդու անձնական կամ ընտանեկան կյանքի մասին ապօրինի տեղեկություններ հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու համար: Երեկ, ի պատասխան մեր այս դիտարկման, «Հայ արիական միաբանության» նախագահ Արմեն Ավետիսյանն ասաց. «Նրանք հասարակությունն ու երկիրն են փչացնում, դա քրեորեն պատժելի չէ, իսկ իմ արածը, որ այդ տականքներին ջրի երես եմ հանելու, պատժելի՞ է: Այդ անունները միանշանակ հրապարակվելու են»:        

Նաիրա Զոհրաբյան

Տպել
8731 դիտում

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել