ԿԳ նախարարն արձագանքել է ռուսաց լեզվի հայեցակարգի վերաբերյալ վարչապետի հայտարարությանը

Վերջերս, երբ հրապարակվեց հայաստանյան դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդման հայեցեկարգը, հայտնի դարձավ, որ այն մշակվել է ՀՀ վարչապետի հանձնարարականով:

Հայեցակարգի հիմնավորման մեջ հենց այդպես էլ նշված է. «Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ վարչապետի հանձնարարականով»:

Ավելի ուշ կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանը, պատասխանելով լրագրողների հարցին, ասաց, թե ռուսաց լեզվի վերաբերյալ հանձնարարական չի եղել:

Իսկ այսօր խնդրին անդրադարձավ Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը: Դարձյալ լրագրողների հետ զրույցում նա պարզաբանեց, որ վարչապետի հանձնարակական ավելի գլոբալ է եղել՝ օտար լեզուների դասավանդման բնագավառում հասնել որակական փոփոխությունների:

«Ես երբեք պատասխանատվությունից չեմ խուսափում՝ իբրեւ նախարար, եւ մենք՝ իբրեւ նախարարություն, ոլորտային պատասխանատվություն ենք կրում: Վարչապետի հանձնարարականը եղել է օտար լեզուների ուղղությամբ որակական դրական փոփոխություն առաջացնելու վերաբերյալ, որի համար դեռեւս դեկտեմբեր ամսին ձեւավորվել են երկու հանձնախմբեր՝ մեկը լատինատառ ուղղությամբ, մյուսը՝ ռուսական, եւ արդյունքում ձեւավորել ենք հայեցակարգեր, որպեսզի այդ ծրագիրը իրականացնենք, որովհետեւ եթե ուզում ես որակական փոփոխություն կատարել, պետք է ասես, թե ինչպես ես դա անելու: Այդ ծրագիրն իրագործելու ձեւը հայեցակարգն է: Վարչապետը չի ասել՝ ստեղծեք ռուսաց լեզվի հայեցակարգ, վարչապետի հանձնարականը եղել է՝ որակական փոփոխություն առաջացնել օտար լեզուների դասավանդման մեթոդիկայում»,- մեկնաբանեց ԿԳ նախարարը՝ հավելելով. 

«Ինչպե՞ս պետք է կատարել օտար լեզուների բարելաման հանձնարականը: Ծրագիր չպիտի՞ մշակել»:

Տպել
1830 դիտում

Դավիթ Տոնոյանը ժամանել է Քեմփ Մարմալ ռազմաբազա, որտեղ ծառայում են հայ խաղաղապահները

Պեկինում տեղի է ունեցել «Նոր Հայաստանը եւ նրա տարածաշրջանային կարեւորությունը» թեմայով գիտաժողով

Եռագույն փողկապն աղքատությունն ու արտագաղթը չի վերացնում, գնաճը շարունակվում է. Շարմազանովը՝ վարչապետին

Նոյեմբերի 20-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 501 դատապարտյալ

Եւ մի տանիր զմեզ ի փորձություն ...

Տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ բալետի արտիստ Վահագն Մարգարյանի

Քրտնաջան և թափանցիկ աշխատանքի ակնկալիքով. քաղաքապետը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթունի նոր ղեկավարին

էրեբունու զանգվածային անկարգությունների գործով ինքնակամ ներկայացած անձը Մասիսի սպորտդպրոցի տնօրենն է

Ոստիկանները Շենգենյան վիզայի կեղծման դեպք են բացահայտել. վիզան 6500 եվրո է արժեցել (տեսանյութ)

Ժողովուրդ ջան, հավատացե՛ք Նիկոլ Փաշինյանին, քանի դեռ ինքը հակառակը չի ապացուցել. Արփինե Հովհաննիսյան

Երևանի քաղաքապետը խոստացել է օգնել նախադպրոցական կրթության մոդելի կիրառման հարցում

Տնտեսական աճի տեմպը շարունակում է անկում ապրել՝ 6%. նախկին վարչապետ

Երևանի հ. 48 մանկապարտեզի տնօրենը կարգապահական տույժի է ենթարկվել (լուսանկար)

Վերսկսվել է «Բերդ» բնակելի շենքի կառուցապատումը

Ողբերգական վթարից մահացած Հրանտ Գասպարյանի ծնողները խնդրում են կրտսեր որդուն վաղաժամկետ զորացրել

Մոլորված ու Ադրբեջանում հայտնված Կ. Ղազարյանին դատարանում ահաբեկիչ են որակել (լուսանկարներ)

ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՌԵՍՈ» ընկերությունը առաջարկում են իրենց հաճախորդներին «Ապահով հանգիստ» ապահովագրական փաթեթը

Մեղադրանքները Կ. Հարությունյանի հիվանդ երեւակայության արդյունքն են. ԱԺ-ն պատասխանում է աշխատակցի բողոքին

Ազգերի լիգա. Հայաստանի համար սկսվեց մեծ հույսերով, ավարտվեց, ինչպես միշտ

Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է գյուղտեխնիկայի արտադրություն հիմնելու ներդրումային ծրագիրը