Երևան
15 °C
Հայաստանի Հանրապետության անկախության 26-ամյակը Երեւանում անցավ շատ տխուր: Համապետական այս միջոցառումը մայրաքաղաքում ըստ էության չնշվեց որեւէ կերպ: Մասնավորապես՝ Հանրապետության, Ազատության հրապարակներում եւ կենտրոնական այլ հատվածներում տոնական մթնոլորտը բացակայում էր իսպառ:
Սակայն, Երեւանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը երեկ գիշեր հաղորդագրություն տարածեց անկախության օրվա շրջանակներում տեղի ունեցած միջոցառումների մասին. «ՀՀ անկախության 26-րդ տարեդարձի առիթով Երևանի բոլոր վարչական շրջաններում կազմակերպվել են տոնական միջոցառումներ: Հանդիսություններն ուղեկցվել են ազգային-ազգագրական երգերով, հայկական էստրադայի հայտնի երգիչ-երգչուհիների, պարախմբերի, ինչպես նաև վարչական շրջանների մշակութային կրթօջախների սաների կատարումներով»,- մասնավորապես, ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:
armtimes.com-ը դեռ սեպտեմբերի 20-ին քաղաքապետարանի լրատվության ղեկավար Արթուր Գեւորգյանից հետաքրքրվել էր, թե սեպտեմբերի 21-ին մայրաքաղաքում ինչ միջոցառումներ են սպասվում: Գեւորգյանը պատասխանեց, որ անկախության տոնը համապետական է, եւ դրանով համայնքը չի զբաղվում: Վերջինս առաջարկեց համապատասխան տեղեկատվությունը ձեռք բերել մշակույթի նախարարությունից, որտեղից եւս պատասխան չստացանք:
Պաշտպանության նախարարության տեղեկատվության վարչության պետ Գեւորգ Ալթունյանն էլ սեպտեմբերի 20-ին մեր զրույցում փոխանցել էր, որ տոնական համերգի եւ Սարդարապատի հուշահամալիրում զինվորական շարանցման անցկացումը քննարկման փուլում է: Այս երկու միջոցառումներն այդպես էլ տեղի չունեցավ:
Armtimes.com-ն այսօր Պնախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ինչու՞ քննարկվող միջոցառումը Սարդարապատում տեղի չունեցավ:
«Դա քննարկման փուլում է եղել, հստակ որոշում չի եղել: Այդ օրը Հայաստանում մի քանի միջոցառումներ է եղել`դասակները փոքր խմբերով շքերթ են կազմակերպել: Պարտադիր չէ, որ դա լիներ Սարդարապատում»,- ասաց Հովհաննիսյանը:
Շատ պատահականորեն, սակայն, երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ շքեղ հրավառություն, որի մասին մայրաքաղաքի բնակիչներն անտեղյակ էին:
Armtimes.com-ին Երեւանի քաղաքապետարանից այսօր փոխանցեցին, որ այն կազմակերպել է կառավարությունը:
ՀՀ կառավարության տեղեկատվության վարչությունից եւ վարչապետ Կարապետյանի մամուլի խոսնակից, սակայն, չհաջողվեց ճշտել, թե երբ է կայացվել հրավառություն իրականացնելու որոշումը կամ ինչ-որ կերպ հանրությանը տեղյակ պահվե՞լ է հրավառության ժամի եւ վայրի մասին:
Հ.Գ. armtimes.com-ի օպերատորը Հանրապետության հրապարակի հրավառությունը նկարահանել է, քանի որ շատ պատահականորեն այդ պահին այնտեղով անցնելիս է եղել: Ինչպես նա է փոխանցում, հրավառությամբ հիանալու բախտ են ունեցել հիմնականում հարեւան Իրանից մեր երկիր ժամանած զբոսաշրջիկները, որոնք այդ ժամին հիմնականում հավաքվում են Հանրապետության հրապարակում երգող շատրվաններով հիանալու:
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ