Վարչապետի հանձնարարականի ոդիսականը. ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի բառախաղը

22/09/2017 schedule19:39

Վերջին օրերին ամենաթեժ քննարկվող թեմաներից մեկը Հայաստանում ռուսաց լեզվի զարգացման հայեցակարգն ու հայաստանյան դպրոցներում ռուսերենին այլ` ավելի բարձր կարգավիճակ տալու հարցն էր:

ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը պարզաբանում էր, թե մինչ այդ էլ լատինատառ ուղղության զարգացման հայեցակարգն է  ընդունվել ու զարմանում էր, թե ինչու հատկապես ռուսաց լեզվի զարգացման հայեցակարգը բուռն քննարկումների առիթ դարձավ: Բայց ԿԳ նախարարը մի «մանրուք» էր բաց թողել: Նախ՝ առաջին անգամ չէ, որ ՌԴ պաշտոնյաները խոսում են ԱՊՀ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում ռուսերենին հատուկ կարգավիճակ տալու մասին: Իսկ վերջին անգամ՝ հայեցակարգի գոյության մասին հայտնի դառնալուց ոչ շատ առաջ, Ռուսաստանի ԱԳՆ հատուկ կարգադրությունների դեսպան Էլեոնորա Միտրոֆանովան էր անդրադարձել այս հարցին ու հայտարարել, որ ՌԴ-ն պետք է ջանք գործադրի նախկին ԽՍՀՄ պետություններում ռուսերենին օրենսդրական հատուկ կարգավիճակ տալու ուղղությամբ: Ու հենց ռուս տարբեր գործիչների այս ու նմանօրինակ հայտարարություններն են, որ էապես փոխում են այս հարցի նկատմամբ տրամադրություններն ու տրամադրվածությունը եւ հարցը տեղափոխում քաղաքական քննարկումների դաշտ:

Քանի որ հարցը արդեն քաղաքականացված էր, այս հայեցակարգի նախագծում տեղ գտած մի ձեւակերպում, թե այն մշակվել է վարչապետը Կարեն Կարապետյանի հանձնարարականի հիման վրա, առավել մեծացրեց հետաքրքրությունը ռուսաց լեզվի ու դրա զարգացման հայեցակարգի նկատմամբ: Բայց ահա սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում վարչապետը կանգնեց ու շատ պարզ հայտարարեց՝ «Ռուսաց լեզվի վերաբերյալ հանձնարարական չի եղել»:

Այս ամենից հետո հարցի քաղաքական հնչեղությունն ապահովված է: Ստացվում է, որ ՀՅԴ-ական նախարարը հայեցակարգի գոյությունը հիմնավորում է ՀՀԿ-ական վարչապետի հանձնարարականով, որը հայտարարում է, թե նման հանձնարակական չի եղել: Ու հարց է առաջանում՝ կրթության եւ գիտության նախարա՞րն է այն գցում վարչապետի վրա, թե՞ վարչապետն է, հասկանալով հարցի քաղաքական հնչեղությունը, իրեն ապահովագրում՝ փաստի առաջ կանգնեցնելով Լեւոն Մկրտչյանին: Իսկ այս հարցն արդեն հետաքրքիր է հատկապես վերջին շրջանում ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն գործընկերության մեջ «ճաքերի» առաջացման մասին լուրերի ֆոնին, որոնք, ի դեպ, հերքում են թե՛ ՀՅԴ-ական, թե՛ ՀՀԿ-ական նեկայացուցիչները:

Անդրադառնալով այս հարցին, քաղաքագետ Գագիկ Համբարյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց, թե ինչպես եւ սպասվում էր, ՀՀԿ-ն անպատասխան չթողեց «անաստասմիկոյանոտ» ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի արարքը, երբ նա որպես ուսման մեջ առաջադիմություն ունեցող աշակերտ, պարգեւատրման համար նախագահական էր տարել նաեւ Հրազդանի քաղաքապետի անչափահաս որդուն, որը, չունենալով վարորդական իրավունք եւ վարելով ծառայողական ավտոմեքենա, վրաերթի էր ենթարկել մի տղամարդու, որն ավելի ուշ հիվանդանոցում մահացել էր...Այդ հանգամանքը իսկական սկանդալի վերածվեց:

«Կարեն Կարապետյանի այս պատասխանից Լևոն Մկրտչյանը հայտնվեց շատ վատ վիճակում...ՀՀ վարչապետը Հայաստանում ռուսաց լեզվի մասին շատ անհանգստացող ԿԳ նախարարին պատասխանեց՝ " Месть это блюдо, которое нужно подавать холодным." կարգախոսին համապատասխան...»,- իր մեկնաբանության մեջ նշում էր քաղաքագետը:

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն այս հարցի կապակցությամբ armtimes.com-ին ասաց «Հանգի՛ստ եղեք, այստեղ որեւէ քաղաքական ենթատեքստ չկա», ու հավելեց, թե վարչպետի ու ԿԳ նախարարի հայտարարություններում առկա հակասության պատճառները պարզելու համար պետք է դիմել ԿԳՆ եւ կառավարության աշխատակազմ:

Մեր հարցին, թե արդյոք չկա՞ քաղաքական հնչեղություն ունեցող հարցի պատասխանատվությունը կոալիցիոն գործընկերներից յուրաքանչյուր կողմից մյուսի վրա գցելու միտում, Վարդանյանը շեշտեց՝ «Բացարձակ չեմ տեսնում որեւէ պատասխանատվություն կոալիցիոն գործընկերոջ վրա գցելու միտումներ»:

ՀՀԿ-ից եւս ցանկանում էինք այս թեմայով մեկնաբանություն ստանալ, բայց մեզ հասկացրին, թե ՀՀԿ-ում հակված են այս հարցը չխորացնել, դրա համար շատերը խուսափում են այս թնջուկի առնչությամբ քաղաքական գնահատականներ հնչեցնել:

Այսօր Լեւոն Մկրտչյանը հանդես եկավ հաշվետու ասուլիսով, որի ժամանակ, բնականաբար, անդրադարձավ նաեւ այս հարցին:

«Նախ ես, իբրեւ նախարար, երբեք պատասխանատվությունից չեմ խուսափում, իսկ իբրեւ նախարարություն, մենք ընդհանուր ոլորտային պատասխանատվություն ունենք: Վարչապետի հանձնարարականը եղել է օտար լեզուների ուղղությամբ որակական դրական փոփոխութոյւն առաջացնելու համար, որի ընթացքում դեկտեմբեր ամսին ձեւավորվել են 2 հանձնախմբեր՝ մեկը լատինատառ ուղղությունն է, մյուսը՝ ռուսատառ: Եվ այդ հանձնախմբերը ձեւավորել են հայեցակարգեր, որպեսզի այդ ծրագրերն իրականացնենք: Որովհետեւ եթե ուզում ես որակական փոփոխություն իրականացնել, պետք է ասես, թե ինչպես ես իրականացնելու: Ասելու ձեւը հայեցակարգն է: Վարչապետը կոնկրետ չի ասել՝ ստեղծեք ռուսաց լեզվի հայեցակարգ: Վարչապետի հանձնարարականը եղել է օտար լեզուների որակական փոփոխությունների, օտար լեզուների բարելավման հայեցակարգ»,- փորձեց պարզաբանել Լեւոն Մկրտչյանը:

Կարելի է ասել, որ պաշտոնական «կռուտիտը» կա, որով կփորձենք «թե՛ գայլերին կուշտ պահել, թե՛ գառներին փրկել», այսինքն՝ ոչ վարչապետին գցել, ոչ էլ ԿԳ նախարարին:

 

Տպել
3346 դիտում

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)