Դոնալդ Թրամփը բարձր հովանավորություն է առաջարկում Սերժ Սարգսյանին

22/09/2017 schedule19:29

Այս տարի Հայաստանի անկախության 26-ամյակին նվիրված տարբեր պետությունների ղեկավարների՝ Սերժ Սարգսյանին հղած ուղերձների մի մասը առանձնահատուկ նշանակություն ունեին: Նման շնորհավորանքները ընդհանրապես լինում են երկու տեսակի՝  հերթապահ շնորհավորանքներ, զուտ միջազգային արարողակարգի պահանջները բավարարելու նպատակով, կամ ավելի լուրջ՝ հագեցած քաղաքական բովանդակությամբ եւ մեսիջներով: Հայաստանի ստացած շնորհավորական ուղերձների մեջ գերակշռում էր երկրորդ տեսակը:

Այս առումով, թերեւս, ամենաթույլը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորանքն էր, որը նախորդ տարվա շնորհավորական տեքստի գրեթե բառացի կրկնությունն էր: Ի տարբերություն ՌԴ նախագահի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը ոչ միայն կրկնությունը չէր նախորդ տարվա ուղերձի, այլեւ աննախադեպ դետալացված բովանդակություն ուներ:  

Թրամփի ելույթը, ըստ էության, այս ընթացքում Հայաստանում ԱՄՆ դեսպանի տարբեր աղմկոտ հայտարարությունների խտացումն էր: «Ձեր անկախացումից ի վեր մենք աշխատել ենք միասին՝ մեր ընդհանուր շահերի ներքո աջակցելու Հայաստանի ժողովրդավարությանն ու տնտեսությանը: Մենք պատրաստ ենք շարունակել մեր աջակցությունը Հայաստանին նոր Սահմանադրության իրականացման ու կառավարման խորհրդարանական համակարգին անցում կատարելու հարցերում:

Մենք ձգտում ենք ընդլայնել մեր երկրների համար երկուստեք շահավետ առեւտրային ու ներդրումային կապերը: Մենք նաեւ բարձր ենք գնահատում Հայաստանի մասնակցությունը միջազգային խաղաղապահ գործողություններին եւ ՆԱՏՕ-ի ու այլ բազմազգ վարժանքներին, մասնավորապես՝ այս տարվա ամռանը տեղի ունեցած «Ազնիվ գործընկեր» վարժանքին, որը գլխավորում էր ամերիկյան կողմը»,- ասված է Դոնալդ Թրամփի ուղերձում:

ԱՄՆ պետքարտուղարի շնորհավորական ուղերձում, ընդ որում՝ որպես լրացում նշվում է ժողովրդարությունն առաջ տանելու, վստահելու եւ թափանցիկ տնտեսության առաջընթացը խթանելու պատրաստակամությունը: ԱՄՆ-ի համար փաստորեն Հայաստանի ժողովրդավարությունը եւ տնտեսության վստահելիությունն ու թափանցիկությունը դեռ խնդիր են:

Եվ դա ամրագրվում է ամենաբարձր մակարդակով, ինչը, ըստ էության, թաքնված շանտաժ եւ սպառնալիք կարելի է համարել՝ ուղղված գործող իշխանություններին: ԱՄՆ-ն հավանություն է տալիս Հայաստանը խորհրդարանական հանրապետություն դարձնելու քայլին: Հայ-ամերիկյան առեւտրաշրջանառությունը մեծացնելու ցանկություն կա, նաեւ՝ ԱՄՆ-ն ցանկանում է ներդրումներ անել Հայաստանում: ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ:

Սույն ամրագրումները չափազանց կարեւոր են եւ, ըստ էության, նշան են Հայաստանի հանդեպ հատուկ հետաքրքրության: ԱՄՆ նախագահի մակարդակով Հայաստանի հետ համագործակցության հանդեպ ցուցաբերված այս ուշադրությունը որքան էլ հաճելի թվա, ռուս-ամերիկյան ներկա հարաբերությունների համատեքստում չափազանց վտանգավոր է: Ինչպես հայտնի է, Հայաստանը նոյեմբերին պատրաստվում է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիր ստորագրել, եւ մինչեւ այժմ տեղի ունեցող զարգացումները կասկածներ էին հարուցել, որ աշխարհաքաղաքական կենտրոնները Հայաստանին դրել են ընտրության առջեւ: Այսինքն՝ այդ միջոցառումը դիտվում է ոչ թե զուտ որպես համաձայնագրի ստորագրում, այլ աշխարհաքաղաքական բեւեռի ընտրություն:

Հայաստանն, ինչպես հայտնի է, փորձում է առաջնորդվել «ե՛ւ- ե՛ւ»-ի քաղաքականությամբ եւ դաշնակցային հարաբերություններ պահպանելով ՌԴ-ի հետ, նաեւ ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի անդամ լինելով՝ խորացնել համագործակցությունը նաեւ ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ: Ահա այս երկու թշնամական բեւեռները, փաստորեն, այնքան էլ չեն ողջունում Հայաստանի այս մոտեցումը, «ե՛ւ- ե՛ւ»-ը դարձնելով «կամ- կամ»: Այսինքն՝ կամ ՀՀ-ն շարունակում է մնալ ՌԴ ազդեցության գոտում, կամ տեղափոխվում է Արեւմուտքի ազդեցության գոտի: Եվ ԱՄՆ նախագահի սույն աննախադեպ մանրակրկիտ ուղերձը պետք է դիտել այս ընտրության համատեքստում: ԱՄՆ-ն, ըստ էության, Հայաստանին «ապահովագրություն» է առաջարկում ՌԴ-ի ազդեցության գոտուց դուրս գալու պարագայում:

Սա այն խոստացված գործիքն է, որի մասին ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը խոսում էր մեկ ամիս առաջ «Ազատություն» ռադիոկայանի եթերում: «Մենք ցանկանում ենք Հայաստանին գործիքներ տալ՝ շարունակելու կայացնել ինքնիշխան որոշումներ, և վստահ լինել, որ Հայաստանը մյուսների կողմից ճնշման չի ենթարկվի՝ հետևելու մի ուղու, դեպի ուր Հայաստանը չի ցանկանում գնալ»,- ասել էր դեսպանը: Այն ժամանակ այդպես էլ չպարզաբանվեց՝ կոնկրետ ինչ գործիքների մասին է խոսքը:

ԱՄՆ նախագահի շնորհավորական ուղերձից հետո կարող ենք ենթադրել, որ ԱՄՆ-ն ոչ թե գործիքներ է առաջարկում, այլ գործիք, եւ դա ԱՄՆ-ի բարձր մակարդակի հովանավորությունն է: Արդյոք սա բավարա՞ր է աշխարհաքաղաքական բեւեռ փոխելու եւ արդյոք Հայաստանն իսկապես ստիպվա՞ծ կլինի ընտրություն կատարել, թե՞ կկարողանա իսկապես կյանքի կոչել «ե՛ւ- ե՛ւ»-ի սկզբունքը՝ ցույց կտա ժամանակը: Այս պահին, դատելով իշխանությունների վերջին շրջանի հայտարարություններից, ակնհայտ է, որ որքան էլ ԱՄՆ-ն գործիքներ խոստանա, ընտրություն կատարելու պարագայում Հայաստանը կընտրի Ռուսաստանը:

Ի դեպ,  «կամ-կամ»-ը ուրվագծված էր նաեւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի շնորհավորական ուղերձում: «Գերմանիան ողջունում է Հայաստանի եւ Եվրամիության միջեւ նոր, համապարփակ գործընկերության մասին համաձայնագրի բանակցությունների ավարտը եւ հետայսու եւս գործընկերաբար կաջակցի Հայաստանին եվրատլանտյան հանրությանն ինտեգրվելու ճանապարհին»,-ասված է նրա ուղերձում: Հայաստանը, փաստորեն, Եվրատլանտյան հանրությանն է ինտեգրվում, իսկ ՀՀ քաղաքացիներս դրանից տեղյակ չենք:

Տպել
5810 դիտում

ՀՀ ոստիկանությունն Արցախի գործընկերներին կնվիրաբերի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ

Տրագիզմ կլինի, եթե պարզվի՝ Փաշինյանը Մսրա Մելիքն էր Հայաստանի գլխին, հետո ՀՀԿ-ն էլ չի փրկի. Աշոտյան

Բրազիլուհին մոլորվել է Սևաբերդ գյուղից դեպի Ակնալիճ տանող լեռնային հատվածում

Վաղը Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակն է. հրավիրված է 600 հյուր

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Բագրատունյաց-Արարատյան խաչմերուկում

Որոշ գովազդներ կհեռարձակվեն միայն ժամը 22:00-ից մինչեւ 06:00-ն. +21 նշագրումը կլինի պարտադիր

Բաքվի գործողությունները խաթարում են խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձեւավորմանն ուղղված ջանքերը

Անցել է ժամանակը, երբ Հայաստանի ղեկավարի սիրտն ու ուղեղը հանած է ու տեղը դոլար է շարած. վարչապետ

«Ես որոշակի քիմիա զգացի մեր միջեւ». Քոչարյանի հարցազրույցը «Комерсантъ»-ին

ԱԻՆ-ում անցկացվել է միգրացիոն հոսքերի կառավարման թեմայով շտաբային ուսումնավարժություն

Հայաստանում վարչապետի քիփ, վարչապետի՝ փայ մտնող ախպեր, ավտոների վրա քշող ախպոր տղա չի լինելու

ԱԻՆ սեյսմիկ ծառայության թիմը՝ «Գեովիկտորինա» մրցույթի հաղթող

Ասում են՝ արտահերթ խորհրդարանականին կողմ չենք քվեարկի, Սերժը կասեր՝ իյա, իրո՞ք, էդ դու՞ք եք որոշում. վարչապետ

Հայ-գերմանական համագործակցությունը բարձր մակարդակի վրա է. Տոնոյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին

Պրոռեկտորի կնոջից ավտոմեքենա վարձակալելու խնդիրը կարող է լինել միայն բարոյական. Դավիթ Մուրադյան

Բոլոր ուժերը իսկապես պայքարում են, ոչ ոք թատրոն չի տալիս, ոչ մեկի համար ոչինչ գրված չէ այս անգամ. վարչապետ

Սարյանի պուրակում տեղադրված դաշնամուրի վրա առաջինը նվագեց մաեստրո Մանսուրյանը

Կոնկրետ Տարոն Ավիայի հարցով չեմ զբաղվում. Տիգրան Ավինյանը Գյումրիում ասուլիս է անցկացրել

Մանիպուլյատիվ մեթոդներ. Լը Մոնդի ու Վաշինգթոն Փոստի «ֆեյքերը»

Վերանայեք Գյումրու բյուջեն. առաջարկը Սամվել Բալասանյանը ներկայացրել է Գյումրի եկած Տիգրան Ավինյանին