Ո՞վ պետք է վճարի 35 համարի ավտոբուսի վթարից տուժածների բուժման համար

Երեւանի N35 ավտոբուսի վարորդը վթարի մասին նշել է, որ հանդիպակաց գոտուց դիմացը մեքենա է հայտնվել, ինքը փախցրել է ավտոբուսը, եւ այն բախվել է պատին:

Մեր հարցմանը պատասխանելով ՝ նախնական այս տեղեկությունը հայտնեց Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը՝ հավելելով, որ քննություն է ընթանում, եւ վթարի վերջնական պատկերն ու պատճառը պարզ կլինեն դրա ավարտից հետո:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից նույնպես ասացին, որ քննություն է ընթանում, եւ վթարի պատճառների մասին հնարավոր կլինի խոսել միայն դրա ավարտից հետո:

Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 21-ին, Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Շերամի փողոցում 35 համարի ավտոբուսը վթարի էր ենթարկվել, մոտ տասը հոգի ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Տուժածներից չորսը հոսպիտալացվել էին եւ այսօրվա դրությամբ գտնվում էին «Աստղիկ» բժշկական կենտրոնում:

Բուժհաստատությունում նրանց հարազատներին հանդիպել մեզ չհաջողվեց: Աշխատակիցներից մեկը տեղեկացրեց, որ տուժածներից մեկն ասել է, թե հարազատ չունի, մեկ ուրիշն էլ նշել է, որ հեռախոս չունի ու նաեւ բարեկամների համարները չի հիշում:

ՀՀ առողջապահության նախարարությունից ու Երեւանի քաղաքապետարանից փորձեցինք պարզել, թե այս եւ նմանատիպ այլ դեպքերում ով պետք է ստանձնի տուժածների բուժման ծախսերը: Ի դեպ, տվյալ պարագայում 35 համարի երթուղին սպասարկում է Երեւանի քաղաքապետարանի «Երեւանի ավտոբուս» ընկերությունը: Այսինքն՝ այսպես կոչված այլ գծատեր չկա:

Քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Արթուր Գեւորգյանն ասաց, որ տուժածների բուժման փոխհատուցման վերաբերյալ հարցի պատասխանը չունի:

Նա նկատեց, որ երբ քննության արդյունքով գործը մտնում է դատարան, նման հարցերը դատարանն է վճռում. «Դատարանն է որոշում՝ ով մեղավորն է, նա էլ պետք է փոխհատուցի»:

Տուժածները, սակայն, բուժօգնության կարիք ունեն այսօր: Համայնքային բյուջեով այսպիսի դեպքերի համար որեւէ աջակցություն չի՞ նախատեսվում: Գեւորգյանն ասաց, որ չգիտի, նաեւ նախադեպ չկա՝ հարցին ըստ այդմ պատասխանելու համար:

ՀՀ առողջապահության նախարարությունից նույնպես չհաջողվեց մեկնաբանություն ստանալ, թե արդյոք ավտոբուսի վթարի պատճառով հիվանդանոցում հայտնված մարդիկ չպե՞տք է անվճար բուժօգնություն ստանան:

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում, օրինակ, այդ մասին ոչինչ չի նշվում: 14-րդ հոդվածով արտոնություններ են սահմանվում միայն արտակարգ իրավիճակների դեպքում. «Արտակարգ իրավիճակներում տուժած մարդիկ բժշկական օգնություն եւ սպասարկում են ստանում անվճար` պետության կողմից երաշխավորված կարգով»:

Հայաստանում բոլոր քաղաքացիների համար անվճար է նաեւ շտապ եւ անհետաձգելի բուժօգնությունը: Այդ քաղաքացիները չորս օր, անկախ սոցիալական կարգավիճակից, իրավունք ունեն անվճար բուժում ստանալ վերակենդանացման բաժանմունքում: Իսկ թե հետո ինչ կարգ կգործի, փաստորեն, հայտնի չէ:

Տպել
6308 դիտում

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա