Վարչապետին մտահոգում է գյուղատնտեսության վիճակը. կվերլուծեն ու կպահեն դարակներում

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ պաշտոնապես մտահոգություն հայտնեց գյուղատնտեսության վիճակի շուրջ:

«Գյուղատնտեսության մասով մեզ պետք է ռեալ հասկանալ թվերը, շատ ուշադիր անդրադառնալու ենք դրան: Կատարողականի մասով 8 ամսվա ընթացքում ունենք 90,6 տոկոս, իսկ այս տարվա օգոստոսին 2016-ի օգոստոսի համեմատ՝ 75 տոկոս կատարողական»,- ՀՀ կառավարության երեկվա նիստում հայտարարեց վարչապետը: Ասել կուզի՝ այս տարվա 8 ամսին անկումը գյուղատնտեսությունում կազմել է 9.4 տոկոս, իսկ միայն օգոստոսին՝ 25 տոկոս:

«Գյուղատնտեսության ոլորտը կառավարության կողմից ճանաչվել է որպես գերակա ոլորտներից մեկը։ Կառավարությունը շեշտը դնում է գյուղական համայնքների տնտեսական մեծ ներուժը բացահայտելու, անհրաժեշտ պայմաններն ապահովելու եւ այն արդյունավետ իրագործելու վրա։ Վերջին ամիսներին գյուղատնտեսական ոլորտին վերաբերող վիճակագրական արդյունքները մտահոգության տեղիք են տալիս, եւ հետեւաբար առկա է անհրաժեշտություն` ապահովելու ոլորտում ձեւավորվող համախառն արդյունքների հաշվառման վերլուծության կատարումը։ Սա առավել կարեւոր է համայնքային զարգացման համար, որպեսզի համախառն արդյունքի գնահատումը մեզ համար դառնա կանխատեսելի եւ հաշվառելի»,- ասաց նա:

Ու այս ֆոնին վարչապետը երեկ հանձնարարեց գյուղնախարարին, տարածքային կառավարման նախարարին եւ մարզպետներին երկու շաբաթվա ընթացքում ամփոփել  արձանագրված ցուցանիշները՝ անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում արձանագրված անկման պատճառներին:

Անչափ հետաքրքրիր կլինի տեսնել, թե վերը նշած պաշտոնյաները ինչ պատճառներ են գտնելու գյուղոլորտի այսպիսի գահավիժման համար: Ուշագրավն այն է, որ, օրինակ, գյուղատնտեսության նախարարը նիստի ժամանակ չհայտարարեց, որ օգոստոսին արձանագրված 25 տոկոս անկումը երաշտի հետեւանք է: Դա որոշակիորեն կթեթեւացներ նախարարի պատասխանատվությունը: Բայց եթե նախարարը չխոսեց այդ մասին, նշանակում է՝ երաշտը չէ պատճառը:

Ուրեմն պետք է ենթադրել, որ կան այլ պատճառներ: Առաջինը, իհարկե, մեր վիճակագրության հավաստիությունն է: Բոլորովին պետք չէ բացառել, որ այս տարի ներկայացվող վիճակագրական տվյալները համեմատաբար ավելի մոտ են իրականությանը, քան նախկինում: Այսինքն, նախկինում խիստ ուռճացվող տվյալները այս տարի ներկայացվում են ավելի համեստ ուռճացված, եւ համեմատության մեջ ստացվում է, որ գյուղոլորտում անկում է: Թերեւս սա է պատճառը որ երեկ վարչապետը գյուղատնտեսության ոլորտին վերաբերող իր հանձնարարականների շրջանակում վիճակագրական տվյալները ուսումնասիրելու առաջարկ արեց նաեւ ՀՀ ԱՎԾ ղեկավարին՝ Ստեփան Մնացականյանին: Եթե խոսքը միայն վիճակագրական տվյալների մեջ է, ապա մտահոգվելու կարիք չկա: Դրանից մեր գյուղատնտեսության մեջ ոչ մի բան չի փոխվի: Բայց սա հնարավոր պատճառներից մեկն է:

Այս անկման հիմնական պատճառը մեր գյուղատնտեսության իրական վիճակն է, եւ սա արդեն վիճակագրական շեղումների ու զեղումների հետ կապ չունի: Այդ ոլորտի վիճակը իրոք ծանր է ու գնալով ավելի է ծանրանում: Օրերս ներկայացրել էինք մաքսային ծառայության տեղեկանքներում տեղ գտած ցուցանիշները, որոնք վկայում էին մի շատ տխուր պատկերի մասին: Ըստ այդմ, բուսական ծագման արտադրանքը Հայաստանը հիմա ավելի շատ է ներկրում, ավելի քիչ է արտադրում ու արտահանում: Այս տվյալները գյուղապետերի նկարած ու դզած-փչած թվերը չեն: Դրանք մաքսակետերում արձանագրված ցուցանիշներ են, որոնց արժանահավատությունը անհամեմատ ավելի բարձր է:

Մյուս ոլորտներում նման պատկեր գոնե այս տարվա առաջին կիսամյակում առայժմ չի արձանագրվել, սակայն կարելի ենթադրել, որ  դրանից խուսափել հնարավոր չի լինի: Խնդիրն այն է, որ անդամակցելով ԵՏՄ-ին, մեր բուսաբուծության մրցունակության մակարդակը էականորեն նվազեց: Տարբեր հարկային ռեժիմներով, պետական հովանավորչության տարբեր սխեմաներով ԵՏՄ այլ երկրներ, մասնավորապես՝ Ռուսաստանը ունի ավելի մրցունակ գյուղատնտեսություն: Դա, իհարկե, արհեստական առավելություն է ու թերեւս ժամանակավոր բնույթ ունի, սակայն դա հենց այսօր է վնասում է մեզ: Պետք է սպասել, որ առաջիկայում այդ նույն միտումները կարձանագրվեն նաեւ անասնապահության ոլորտում:

Բայց գյուղատնտեսության ներկայիս վիճակի հիմնական պատճառները, անշուշտ, մեր մեջ է ու հենց մենք ենք մեղավոր դրանում: Հենց մենք ենք ամեն ինչ արել, որ այդ ոլորտը մրցունակ չլինի: Օրինակ, մինչ օրս Հայաստանում չի արվել որեւէ քայլ հողի օգտագործման արդյունավետության համար ֆինանսական պատասխանատվության մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ: Արդյունքում հողը դիտվում է որպես անշարժ գույք, որը ունի որոշակի գին, սակայն, պատկերավոր ասած, արտադրական միջոց չէ: Այս իրավիճակում վիճակագրական տվյալների ուսումնասիրության, անկման պատճառների վերլուծության վերաբերյալ հանձնարարականները ոչ մի շոշափելի հետեւանք չեն ունենալու: Դրանք «պատշաճ» կերպով կկատարվեն, մի քանի տասնյակ էջերից բաղկացած հետազոտություն կգրվի ու կդրվի որեւէ դարակի ամենահեռավոր անկյունում: Կասկածո՞ւմ եք: Սպասեք մի քանի ամիս:

Տպել
16383 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին