Բաքվում Աշոտյանին եւ Թանդիլյանին հնարավորություն չի տրվել մտնել հայկական եկեղեցու տարածք

Բաքվում ընթացքող Եվրանեսթ ԽՎ-ի համաժողովի մեր պատվիրակները ֆեյսբուքում նոր լուսանկարներ են հրապարակել:

Արմեն Աշոտյանին եւ Մանե Թանդիլյանին տրամադրել են նկարներ տեղի նախկին հայկական եկեղեցուց: 

«Սա նախկին հայկական եկեղեցին է Բաքվում, որը չի գործում։ Այն պատկանում է Ադրբեջանի նախագահի գրադարանին։ Եկեղեցու տարածքը և շենքը փակ է։ Մեր պատվիրակները հնարավորություն չեն ունեցել մուտք գործել եկեղեցու տարածք»,-գրում է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջը:

Հիշեցնենք, որ Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը եւ պատվիրակության անդամ Մանե Թանդիլյանը սեպտեմբերի սեպտեմբերի 22-ին Բաքվում մասնակցում էին Եվրանեսթ ԽՎ-ի սոցիալական, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված համաժողովին՝ նվիրված Արեւելյան գործընկերության երկրներում կանանց առողջության եւ գենդերային հավասարության բարելավման խնդիրներում խորհրդարանական ներգրավվածության հարցերին: Նրանք Հայաստան վերադառնալու են այսօր:

Տպել
5802 դիտում

Հայաստանը ներկայացնող ֆիլմը չի ընդգրկվել «Օսկար»-ի հավակնորդների ցանկում

ՌԴ-ի եւ Բելառուսն ընդունել են Դաշնային պետության 2018 թ-ի բյուջեն

Սերժ Սարգսյանը ստորագրել է ռուսական զենքի գնման համար արտահանման վարկ ստանալու օրենքը

Երուսաղեմը կորցնելու դեպքում մահմեդականները կկորցնեն Մեքքան ու Մեդինան. Էրդողան

Գերմանիան եւ Ֆրանսիան պայմանավորվել են փոխել Եվրամիությունը

Անկարան պատրաստ չէ կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները. ԱԳՆ-ի հայտարարությունը

«Գրին քարտ»-ով ԱՄՆ են ժամանում իրենց հասարակություններում «վատագույնները». Թրամփ

Նյու Յորքի նախկին քրիստոնեական եկեղեցում ծաղկում է Իսլամը

Վրաստանում վարորդական իրավունքի գործնական քննությունը տեղափոխվում է փողոց

Սահակաշվիլին հայտարարել է, որ պատրաստ է պայմանավորվել Պորոշենկոյի հետ

Արեւմուտքն օգնում է բռնապետերին թալանել իրենց երկրները. քննարկում ԱՄՆ-ի Սենատում

Թրամփի վարչակազմը կարող է խափանել Boeing ու Airbus օդանավերի վաճառքն Իրանին. WSJ

Հրազդան գետի հունը պատվել է սառույցով.լուսանկարներ

Միջպետական ճանապարհի մերկասառույցը մեկ շաբաթ է չի մաքրվում. լուսանկարներ

Վերջին 10 տարում ԱՄՆ քաղաքացի է դարձել 27.000 հայ

Սպանվել է 4 պաղեստինցի. իսրայելա-պաղեստինյան ամենաթեժ բախումները գրանցվել են այսօր. ֆոտո

Վարդենյաց լեռնանցքում, Հրազդան քաղաքում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մերկասառույց է

Հայաստանը ստանձնեց Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունը

Արքայազն Հարրին ու դերասանուհի Մարքլը կամուսնանան մայիսի 19-ին` հարսնացուի կնքվելուց հետո

ԿԺԴՀ-ն մտադիր է դառնալ աշխարհի ամենահզոր ու մեծ ռազմական կապիտալով տերությունը