Թրամփն ինձ հետ հանդիպմանը ռուսական С-400-ներ գնելու որոշումը չի քննարկել. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Յորքում հանդիպման եւ բանակցությունների ժամանակ չի խոսել ռուսական С-400-ներ գնելու Անկարայի որոշման մասին, գրում է t24.com.tr-ն: 

«Թրամփը հարկ չի համարել այդ համակարգերի գնման մասին խոսել եւ դա մեր վճռական դիրքորոշման ապացույցն է: Բացի այդ, եթե Միացյալ Նահանգները չեն կարող մեզ ինչ-որ բան առաջարկել, չեն կարող նաեւ խոսել այդ թեմայով»,- հայտարարել է էրդողանը թուրք լրագրողներին Միացյալ Նահանգներից Թուրքիա վերադառնալու ճանապարհին, ինքնաթիռում: 

Էրդողանը հավելել է, որ Սպիտակ տան ղեկավարի հետ իրենց հանդիպման օրակարգում Սիրիային եւ Իրաքին վերաբերող հարցեր են եղել, նաեւ Թուրքիայում 2016-ի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձը կազմակերպելու համար մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի գործունեությունը, որն ապրում է ԱՄՆ-ում եւ որին Անկարան պահանջում է արտահանձնել:

Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիան արդեն փոխանցել է ՌԴ-ին C-400 համակարգերի մատակարարման համար անհրաժեշտ կանխավճարը: ԱՄՆ-ի ռազմական ղեկավարությունը թուրքական կողմին արդեն մտահոգություն է հայտնել նոր պայմանագրի վերաբերյալ: Պենտագոնից նշել են, որ իրենց մտահոգությունն արդեն փոխանցել են Թուրքիային եւ խնդրի շուրջ զրույց ունեցել թուրք գործընկերների հետ: «Թուրքիայի անվտանգությունն ապահովելու լավագույն տարբերակն այնպիսի զենիթահրթիռային համակարգ գնելն է, որով թուրքական կողմը կկարողանա հեշտությամբ համատեղ աշխատել ՆԱՏՕ-ի հետ»,- կարծում են Պենտագոնում:

Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման պարտավորագրի գումարը կազմում Է ավելի քան 2 միլիարդ դոլար: Այդ մասին սեպտեմբերի 13-ին հայտնել Է «Կոﬔրսանտ» թերթը՝ վկայակոչելով ռազմադիվանագիտական շրջանների ﬕ աղբյուր:

Հրատարակությունը գրում Է, որ թուրքական կողմը կստանա չորս դիվիզիոն C-400: Նշվում Է, որ դա աﬔնախոշոր պարտավորագիրն Է, որը երբեւԷ կնքվել Է Ռուսաստանի եւ Թուրքիայի, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրի ﬕջեւ: «Կորﬔրսանտի» տեղեկություններով՝ C-400-ի վերաբերյալ համաձայնագրի ստորագրուﬕց հետո ﬓացել են ﬕ քանի բաց հարցեր: «Նախ, «ՌոսօբորոնԷքսպորտի» կողﬕց ստորագրված պարտավորագրում թուրքական կողմը չի հիշատակում զենքի գնման համար վարկի տրամադրումը, այս ասպեկտը հարկ կլինի առանձին քննարկել: Երկրորդ՝ Թուրքիան մտադիր Է C-400 համակարգերի արտադրություն կազմակերպել իր տարածքում:

Դրան դեմ են Ռուսաստանի հատուկ ծառայությունները, որոնք աննպատակահարմար են համարում ՆԱՏՕ-ի անդամ երկրին տեխնոլոգիաների հանձնման հնարավորությունը, նշել Է թերթը:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շեշտել էր, որ Թուրքիան որեւէ մեկին հաշվետու չէ իր անվտանգությունն ապահովելու ճանապարհին կատարած քայլերից եւ «իր անկախությունը պահելու հետ կապված որոշումներն ինքնուրույն է կայացնում»:

Էրդողանը հիշեցրել է Արեւմուտքին, որ Թուրքիայի հետ բարեկամ համարվող դաշնակից երկրները ժամանակին հրաժարվել են Թուրքիային անօդաչու սարքեր վաճառել, մինչդեռ, ըստ Էրդողանի, զինել են ահաբեկիչներին:

Հուլիսի 14-ին ամերիկյան հեղինակավոր «Բլումբերգ» գործակալությունը հայտնել է, որ Թուրքիան համաձայնվել է Ռուսաստանին վճարել 2,5 միլիարդ դոլար C-400 ՀՕՊ համակարգերի 4 դիվիզիոն ստանալու համար: Ըստ գործակալության՝ Թուրքիան Ռուսաստանից C-400 համակարգի առաջին 2 դիվիզիոնն ստանալու է 2018-ի ընթացքում: Հաջորդ 2-ն արտադրվելու է Թուրքիայի տարածքում:

2016-ի հոկտեմբերից Թուրքիան բանակցում է Ռուսաստանի հետ՝ C-400 համակարգեր ստանալու շուրջ: Ընդ որում, կողմերը եւս քննարկում էին C-400 համատեղ արտադրության տեխնոլոգիաների հարցը: Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել էր, որ կողմերն ավարտել են C-400 ԶՀՀ-ների վաճառքի համար տեխնիկական աշխատանքները, սակայն շարունակում են քննարկել ֆինանսական հարցերը:

Թուրք պաշտոնյան նաեւ հայտնել է, որ C-400-ի գնումը Թուրքիայի համար անհրաժեշտությունից դրդված քայլ է, քանի որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները չեն ցանկացել Թուրքիայի ՀՕՊ համակարգեր վաճառել իրենց ցանկացած պայմաններով:

Հիշեցնենք, որ մի քանի տարի է, ինչ Թուրքիան ցանկանում է միջին եւ մեծ հեռահարության ՀՕՊ համակարգեր ձեռք բերել: 2013-ին հայտարարված մրցույթում հաղթել էր չինական ընկերություն: Սակայն հետագայում ՆԱՏՕ-ի ճնշմամբ պայմանագիրը չեղարկվեց: ՆԱՏՕ-ի անդամ երկրները հրաժարվել են Թուրքիային ՀՕՊ համակարգեր վաճառել, ինչի պատճառն այն է, որ Թուրքիան պահանջում էր նաեւ համատեղ արտադրության տեխնոլոգիաներ:

Ամիսներ առաջ հեղինակավոր Bloomberg–ը՝ վկայակոչելով թուրք պաշտոնյային, հայտնել էր, որ Թուրքիան համաձայնվել է Ռուսաստանին 2,5 մլրդ դոլար վճարել C–400 զենիթահրթիռային համալիրներ գնելու համար։

Նրա խոսքով՝ նախնական պայմանավորվածության համաձայն՝ Թուրքիան C–400–ի 2 համալիր կստանա հաջորդ տարվա ընթացքում, որից հետո եւս 2 համալիր կարտադրվի հենց Թուրքիայում։ Օրեր անց ռուսաստանյան «Ռոստեխ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը հաստատեց, որ Թուրքիան եւ Ռուսաստանը ավարտել են Թուրքիային C-400 համակարգեր վաճառելու վերաբերյալ պայմանագրի տեխնիկական հարցերը, մնացել են միայն վարչական հարցերը: Միեւնույն ժամանակ նա ընդգծեց, որ անհնար է Թուրքիայում C-400 ՀՕՊ համակարգերի արտադրություն սկսել: Ըստ նրա՝ դրա համար կպահանջվեն տասնյակ տարիներ:

Այս գործարքին անդրադարձել էր նաեւ ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը՝ նշելով, որ Ռուսաստանից «C-400» զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերելը Թուրքիայի սուվերեն որոշումն է։

Տպել
2793 դիտում

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք