Թուրքիայի եւ Իրանի նախագահները քրդերի անկախության հարցով հեռախոսազրույց են ունեցել

25/09/2017 schedule12:14

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի հարցը, գրում է Reuters-ը:

Երկու առաջնորդները մտահոգություն են հայտնել, որ հանրաքվեի անցկացումը տարածաշրջանային քաոսի առիթ կդառնա:

«Երկու երկրի ղեկավարները նկատել են, որ հանրաքվեն կհանգեցնի տարածաշրջանում քաոսի առաջացմանը եւ ընդգծել են Իրաքի տարածքային ամբողջականության կարեւորությունը»,- նշված է Թուրքիայի նախագահականի տարածած հաղորդագրության մեջ:

Իրաքի Քրդստանի տարածաշրջանային ինքնավարության տարածքում այսօր ընթանում է անկախության հանրաքվե, թեեւ Թուրքիան, Իրանը եւ Իրաքը սպառնում են ռազմական գործողություններով։ Իրաքի եւ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերը նախօրեին քննարկում են ունեցել։ 

Քրդերի անկախության հանրաքվեին դեմ են հանդես եկել աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնները: Աջակցում են Իսրայելը եւ արաբական մի քանի երկրներ: 

Իրաքյան Քրդստանի տարածաշրջանային կառավարության ղեկավարը հանրաքվեին ընդառաջ հանրահավաքներից մեկի ժամանակ հայտարարել է, որ պետությունների թշնամությունը չի նշանակում ժողովուրդների թշնամություն եւ Քրդստանի տարածքում ապրող բոլոր ժողովուրդները՝ արաբները, թուրքոմանները, եզդիները, հայերը եղբայրներ են: 

Տպել
955 դիտում

Թիվ 3/5 տեղամասի քվեարկության արդյունքները վերահաշվարկվել են, որևէ ցուցանիշի փոփոխություն չի արձանագրվել. ԿԸՀ

Դատախազության հանձնարարությամբ առերևույթ ընտրախախտումների 42 դեպքերով նախապատրաստվում են նյութեր

Միջազգային սիմպոզիում՝ նվիրված անցումային արդարադատությանը. ներկա կլինի նաեւ Նիկոլ Փաշինյանը

«Dasaran.am» կրթական հարթակը նոր ծրագրի միջոցով կաջակցի զորակոչի կազմակերպմանը

Հեռուստաաշտարակի վերանորգման պատճառով որոշ ռադիոհաճախականություններ ժամանակավոր կանջատվեն

ԿԳՆ-ում անցկացվել է Տարվա լավագույն ուսուցիչ, տնօրեն եւ դաստիարակ մրցույթների վերջին փուլը

Դավիթ Տոնոյանն ընդունել է «Դիտակետ» ծրագրի պատասխանատուներին

Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ Տարածաշրջանային տնօրենների պատվիրակությանը

Գտնվել է առաջ քաշված խնդրի փոխզիջումային տարբերակ. տրանսպորտի փոխնախարար Ա. Փամբուխչյան

Հայ-շվեյցարական համագործակցության շրջանակը բավականին լայն է. Բաբլոյանը՝ Շվեյցարիայի Համադաշնության փոխնախագահին

ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպել է Եգիպտոսի վարչապետի հետ

Կանցկացվի ՀՀ և ՌԴ ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորման ստորաբաժանումների մարտավարական զորավարժություն

Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությունն ու ՊՆ-ն կհամագործակցեն Սիրիայի հումանիտար օգնության հարցում

Իշխել հնարավոր է, եթե դու իշխանության մասնիկ ես. ԵԿՄ-ում թեժ զարգացումներ են

Թող ոչ մի երեխա չտեսնի եւ չիմանա պատերազմի սարսափը. մանուկներին նվիրված միջոցառում (լուսանկարներ)

Համապատասխան արձագանք ստանալուն պես կկազմակերպվի 16-ամյա Ումութ Ալի Օզմենի վերադարձը Թուրքիա. ԱԳՆ

Բնակիչների մեծ մասը չսատարեց այդ մոտեցմանը. ՀՀԿ-ն շնորհավորել է Երևանի նորընտիր քաղաքապետին

Մրցույթն ավարտվեց. Գյումրու ծննդատան նոր տնօրենը Էդգար Սուքիասյանն է

Բռնցքամարտի մարզիչներին ստիպում են Արթուր Գեւորգյանի դեմ դուրս գալ. նա պարզաբանում է