Զինվորի զորացրման հիմքը կե՞ղծ է. ՊՆ-ն հրաժարվում է պատասխանել գրավոր հարցմանը

2017 թվականի օգոստոսի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարություն գրավոր հարցում էինք ուղարկել՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել նախկին զինծառայող Միքայել Կեսոյանի առողջական խնդիրների հետ կապված վերջինիս տրամադրված երկու փաստաթղթերի մեջ տեղ գտած հակասության վերաբերյալ: Միքայել Կեսոյանը զորակոչվել էր բանակ` ունենալով տեսողական խնդիրներ, որը հարաճելու միտում չի ունեցել, սակայն մեկ տարուց ավելի ծառայելուց հետո նրան զորացրել են՝ պատճառաբանելով, որ նման հեռատեսությամբ նա ծառայության համար պիտանի չէ: Նախկին զինծառայողը մեզ հետ զրույցում հարց էր բարձրացրել, որ եթե պիտանի չի եղել ծառայությանը եւ տեսողությունը բանակում չի վատացել, ապա ինչո՞ւ են իրեն զորակոչել բանակ: Միքայել Կեսոյանը նաեւ ՊՆ-ից խնդրել էր կենսաթոշակ նշանակել իրեն:

Նախկին զինծառայող Միքայել Վաչիկի Կեսոյանը 2015 թվականի երկրորդ զորակոչով ծառայության է անցել ՀՀ ՊՆ N զորամասում, որից հետո եղել է ՊԲ N զորամասում, որը ապրիլյան պատերազմի ժամանակ գտնվել է ադրբեջանական զինված ուժերի հիմնական հարվածի տակ: Այդ մասին նրա զինգրքույկում կա համապատասխան նշումը:

Ապրիլյան պատերազմից հետո Կեսոյանը տեղափոխվել է հոսպիտալ, եւ 2016 թվականին նոյեմբերին ոչ պիտանի է համարվել զինծառայության համար, վաղաժամ զորացրվել է: ՀՀ պաշտպանության նախարարության Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի թիվ 3093 որոշմամբ նախկին զինծառայողի մոտ առկա է եղել «OU Բարձր աստիճանի հեռատեսություն՝ OD -7.5D, բարդ ուղիղ հիպերմետրոպիկ աստիգմատիզմ-0.5D» ախտորոշմամբ հիվանդություն, որը վնասվածքի, խեղման հետ կապ չունի եւ կապված չի եղել զինվորական ծառայության հետ:

«ՀՀ ՊՆ 08.04.2013 թվականի թիվ 410 հրամանի 86Բ, 16Գ, 36Գ հոդվածի 1-ին սյունակի համաձայն՝ պիտանի չէ զինվորական ծառայության համար խաղաղ ժամանակ, պիտանի է սահմանափակումներով՝ պատերազմի ժամանակ»,- ասված է ԿՌԲՀ-ի որոշման մեջ:

Միքայել Կեսոյանը համաձայն չլինելով այս որոշման հետ՝ դիմել է պաշտպանության նախարարին, որի փոխարեն պատասխանել է Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահը:

Մինչ այդ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդես էր եկել հայտարարությամբ եւ նշել, որ ապրիլյան պատերազմի մասնակիցների նկատմամբ ցանկացած որոշում պետք է լինի օբյեկտիվ, հաստատված համապատասխան փաստաթղթերով: Նախարարը նշել էր նաեւ, որ այդ գործընթացը գտնվելու է իր հսկողության տակ:

Կեսոյանը 2017 թվականի մայիսի 5-ին ստացել է ԿՌԲ հանձնաժողովի նախագահ Սահակ Օհանյանի պատասխան նամակը, որտեղ նշել է. «Հիվանդության պատճառական կապը որոշվել է որ, կապված չէ ծառայության հետ, քանի որ Ձեր (Միքայել Կեսոյանի, հեղ.) խնդիրը առկա է եղել վաղ մանկական հասակից»: Հաջորդ հիմնավորման մեջ ասված է. «Ձեր վերաբերյալ զորակոչային եւ ՀՀ ԿՌԲՀ-ի կողմից կայացված որոշման ախտորոշումների տարբերությունը պայմանավորված չէ հիվանդության աճով, քանի որ հեռատեսությունը տվյալ տարիքային խմբում չունի հարաճելու միտում, եւ նրա աստիճանը մնում է անփոփոխ կամ կարող է նվազել: Ձեր դիմումում նշված մարտական գործողությունները նույնպես չէին կարող ազդել եւ չեն ազդել հեռատեսության աստիճանի փոփոխման վրա»:

ԿՌԲՀ-ի որոշման եւ գրության համադրությամբ ստացվում է, որ զինծառայողը պիտանի է եղել զորակոչմանը, սակայն վաղաժամ զորացրվել է համարվելով ոչ պիտանի ծառայությանը տեսողության վատացման պատճառով:

Այս հակասությունները պարզաբանելու նպատակով armtimes.com-ի օգոստոսի 14-ին հարցում էր ուղարկել ՊՆ: Նույն օրը պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գեւորգ Ալթունյանը պատասխանել էր. «Ձեր հարցմանն ի պատասխան տեղեկացնում եմ, որ հարցման մեջ նշված տեղեկությունները տրամադրելու համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա: Ըստ այդմ` հարցման պատասխանը կտրամադրվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում»: «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը այս դեպքում սահմանում է, որ լրացուցիչ ուսումնասիրություն ենթադրող հարցման դեպքում տեղեկատվություն տնօրինողը պարտավոր է 30-օրյա ժամկետում պատասխանել դրան: Նշենք նաեւ, որ մեծամասամբ ՀՀ ՊՆ-ն մեր գրավոր հարցումները ստանալուց հետո տեղեկացնում է, որ լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա:

Նախորդ շաբաթ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետին հիշեցրեցինք, որ մեր հարցմանը նախարարությունը չի պատասխանում, թեեւ օրենքով սահմանված ժամկետը լրացել է: Գեւորգ Ալթունյանը խոստացավ պարզել ինչն ինչոց է, սակայն այդպես էլ հարցման պատասխանը չստացանք: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին ուղղված մեր հարցմամբ փորձել էինք պարզել.

Ինչպե՞ս է ստացվել, որ նախքան զորակոչվելը զինծառայողի հիվանդությունը հիմք չի հանդիսացել ծառայության համար ոչ պիտանի ճանաչելու համար (քանի որ ինչպես նշված է Ս.Օհանյանի գրությունում այդ հիվանդությունը աճման միտում չունի) եւ արդյո՞ք պատշաճ ուսումնասիրություն արվել է պարզելու համար, թե զինծառայողի մոտ տեսողության վատացումն ինչի հետեւանք է եղել:

Զինծառայողի հարազատները մեզ ուղարկված նամակում իրենց վրդովմունքն են հայտնել ԿՌԲՀ-ի որոշման վերաբերյալ՝ նշելով. «Բնական է, որ ԿՌԲՀ-ի նախագահը երբեք չմասնակցելով մարտական գործողություններին հորջորջվեց որպես մարտական գործողությունների մասնակից: Բժշկական բնագավառում չունենալով որեւէ հանրօգուտ աշխատանք, ստացավ կառավարական պարգեւ «Մխիթար Հերացի» կրծքանշան: Պարզ է, որ նրա մեջ վատ հատկանիշները այնքան շատ են, որ նա հաջողությամբ բազմաթիվ զինվորների նկատմամբ ընդունել է նման որոշումներ: Պարզ է, որ ինքն իր գործողությունների մասին սրբորեն է ներկայացնում նախարարին եւ ցավալի է, որ պաշտպանության նախարար ետ է կանգնում իր հայտարարություններից»:

Տպել
6143 դիտում

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա