«Ելք»-ի ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագիծը`ԱԺ հանձնաժողովի նիստում. ինչպե՞ս են քվեարկելու ուժերը

Սեպտեմբերի 27-ին ՀՀ Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստում կքննարկվի «Ելք» խմբակցության՝ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ի հետ դադարեցնելու մասին նախագիծը:

Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական Տնտեսական Միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու հարցով հիմնական զեկուցողը «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն է, իսկ հարակից զեկուցողն արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը:

ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագծում «Ելք» խմբակցությունը որպես հիմնավորում նշում է այն, որ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանի Հանրապետությունը տնտեսական, սոցիալական եւ ռազմաքաղաքական հետընթաց է գրանցել:

Մասնավորապես, «Ելքի» նախագծում ասվում է. «ԵԱՏՄ անդամակցության 3 տարում Հայաստանի ՀՆԱ-ն կրճատվել է 8%-ով, զբաղվածության մակարդակը՝ 13%-ով, միջազգային պահուստները` 40%-ով, պետական պարտքն աճել է 10%-ով, միաժամանակ ներդրումների զուտ հոսքերը 2014 թվականին կազմել են 167.4 մլրդ դրամ, իսկ 2016-ին դրանք նվազել են` հասնելով 81 միլիարդ դրամի։ 2017 թվականին Հայաստանից դեպի Ռուսաստան 25 մլն ԱՄՆ դոլարի դրամական հոսք է տեղի ունեցել, իսկ ռուսական կողմից Հայաստան այս տարի ներդրումները գրեթե զրոյական են:

ԵԱՏՄ անդամակցության հետեւանքով 900 անուն ապրանք թանկանալու է: Եթե դեղորայքի ներմուծման համար մինչ այժմ գործել է 0% մաքսատուրք, ԵԱՏՄ-ում այն դառնում է 8-12․5%, շաքարավազի (հիմնականում ներմուծվում է Բրազիլիայից և Ուկրաինայից) համար գործող 10% մաքսատուրքը ԵԱՏՄ պայմանագրի համապատասխան դրույթների ուժի մեջ մտնելուց հետո դառնալու է 40%, թռչնամսի համար մեզ մոտ գործող 10%-ը ԵԱՏՄ-ում կաճի մինչեւ 25%, Հայաստանում արտասահմանյան մեքենաների ներմուծման համար գործող 10% մաքսատուրքը ԵԱՏՄ-ում տատանվում է 25-200%-ի միջակայքում:

ԵԱՏՄ անդամ-պետությունները որևէ օգնություն չեն ցուցաբերել և այժմ էլ չեն ցուցաբերում Արցախի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը, ավելին՝ ամենաբարձր մակարդակներում բազմիցս հանդես են եկել ի պաշտպանություն ադրբեջանական կողմի ագրեսիվ քաղաքականության, իսկ Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանը, շարունակում է զինել Ադրբեջանին՝ մատակարարելով նրանց բանակի տեխնիկայի և հատկապես հարձակողական զենք-զինամթերքի 85%-ից ավելին, այդ թվում՝ գերժամանակակից հզոր և հակամարդկային զինատեսակներով»:

Դաշինքն որպես այլընտրանք տեսնում է ԵՄ-Հայաստանի ակտիվ համագործակցությունը:

Նշենք, որ «Ելքի» ԵԱՏՄ-ից դուրս գալն այնքան էլ դուր չի գալիս Հայաստանի իշխանություններին: Մասնավորապես՝ ԱԺ բացարձակ մեծամասնություն կազմող ՀՀԿ-ականներն պնդում են, որ Հայաստանի օրակարգում այս պահին նման հարց լինել չի կարող: «Ծառուկյան» խմբակցությունը, որը պատգամավորների թվով 2-րդն է ԱԺ-ում, այս նախագծի վերաբերյալ առայժմ խուսափողական պատասխաններ է տալիս: Խմբակցության պատգամավորները միաբերան ասում են, որ Գագիկ Ծառուկյանի կողմից հանձնարարություն են ստացել ուսումնասիրել նախագիծը: ԵԱՏՄ-ից դուրս գալուն կողմ  չէ նաեւ ՀՀԿ-ի քաղաքական գործընկեր ՀՅԴ-ն:

Չի բացառվում, որ այս նախագիծն այդպես էլ ԱԺ նիստերի օրակարգ չընդունվի, քանի որ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի 11 անդամից միայն վեցը ՀՀԿ-ականներ են:

Տպել
6507 դիտում

Սպանվել է 4 պաղեստինցի. իսրայելա-պաղեստինյան ամենաթեժ բախումները գրանցվել են այսօր. ֆոտո

Վարդենյաց լեռնանցքում, Հրազդան քաղաքում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մերկասառույց է

Արքայազն Հարրին ու դերասանուհի Մարքլը կամուսնանան մայիսի 19-ին` հարսնացուի կնքվելուց հետո

ԿԺԴՀ-ն մտադիր է դառնալ աշխարհի ամենահզոր ու մեծ ռազմական կապիտալով տերությունը

Հայ մարմնամարզիկները կմասնակցեն Միխայիլ Վորոնինի անվան միջազգային մրցաշարին

Էռնեկյանը հայց է ներկայացրել հայկական գինու արտադրությամբ զբաղվողների դեմ

ՀՀԿ-ականներն ուզում են ասել, որ Սերժ Սարգսյանը ստախո՞ս է. Նիկոլ Փաշինյան

Պնախարարը մասնակցել է ցուցահանդեսի. հասույթը կտրամադրվի զինծառայողների ապահովագրությանը

Բարձրագույն կրթության օրինագիծ. հանրային քննարկում` ուսանողների մասնակցությամբ

Չեղարկել ԱՊՀ համաձայնագիրը, դուրս գալ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից. Վարուժան Ավետիսյանի հոդվածը, մաս 3

Օլիմպիադա-2018. Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում օլիմպիական եռուզեռ է. ֆոտոշարք

Ասուլիս առանց Սերժ Սարգսյանի. կարող է կարդալ այն, ինչ չի ուզում լսել

Մահվան ելքով պատահար Լիճքի հանքավայրում

Հայտարարվել է «Երևան 2800» տոնակատարության լոգոտիպի մրցույթ. հաղթողը 2 մլն կստանա

«Բագրատտուրի» սեփականատիրոջը տրանսպորտի նախարարությունը տուգանել է

Սրահը գազով տաքացնող ավտոբուսի երթուղին սպասարկող կազմակերպությունը տուգանվել է

Շանթի ընկեր Վարդան Վարդանյանն ազատ չի արձակվի. Արտուշ Գաբրիելյանը մերժել է դիմումը

Ապրիլի 1-ից կարգելվի աջղեկ մեքենաների ներմուծումը. հետագայում՝ շահագործումը

Հասմիկ Շիրոյանին երկրպագուներն են խորհուրդ տվել մասնակցել «Դեպի եվրատեսիլին»

Արա Բաբլոյանն ու Հունաստանի ԱԳՆ տեղակալը խոսել են հայ-հունական բարեկամության մասին