Աստվածաբանության գծով ասպիրանտուրա. Գարեգին Բ-ն ընդունել է ՌԴ ԿԳ նախարարին

25/09/2017 schedule17:58

Սեպտեմբերի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ռուսաստանի Դաշնության կրթության եւ գիտության նախարար Օլգա Վասիլեւային՝ ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի:

Հանդիպմանը Նորին Սրբությունն իր գոհունակությունը հայտնեց երկու բարեկամ ժողովուրդների միջեւ առկա դարավոր սերտ ու բարեկամական կապերի առիթով: Վեհափառ Հայրապետը ողջունեց երկու նախարարությունների միջեւ ձեւավորված արդյունավետ համագործակցությունը` կարեւոր նկատելով կրթական ոլորտում նման շփումները եւ փորձի փոխանակումը աճող սերնդի կրթության ու դաստիարակության գործընթացի արդյունավետ կազմակերպման հարցում:

Այնուհետեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախարար Վասիլեւային տեղեկացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության արգասավոր համագործակցության ու համատեղ իրականացվող միջոցառումների մասին` ընդգծելով կրթական համակարգում ազգային, հոգեւոր արժեքների ուսուցման կարեւորությունը:

Նորին Սրբությունը նախարարին ներկայացրեց Մայր Աթոռի հովանու ներքո գործող կրթական հաստատությունների` Գեւորգյան հոգեւոր ճեմարանի եւ Վազգենյան դպրանոցի, Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանի, «Էօռնեկյան» հանրակրթական դպրոցի, Գեւորգ Էմինի անվան Երեւանի թիվ 182 դպրոցի, Հայորդյաց տների եւ այլ կրթական կենտրոնների գործունեությունն ու դրանց կարգավիճակը, անդրադարձ կատարեց հանրակարթական դպրոցներում «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդմանը: Այս կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գնահատանքով արձանագրեց տարբեր ոլորտներում, եւ ի մասնավորի կրթության ասպարեզում, Հայոց Եկեղեցուն հայրենի իշխանությունների կողմից ցուցաբերվող աջակցությունը:

ՌԴ կրթության եւ գիտության նախարարը եւս ուրախություն հայտնեց հանդիպման առիթով, ապա Վեհափառ Հայրապետին տեղեկացրեց կրթական համակարգում տեղ գտած բարեփոխումների վերաբերյալ: Մասնավոր անդրադարձ կատարվեց աստվածաբանության գծով ասպիրանտական կրթությանը եւ պետության կողմից Եկեղեցու հոգեւոր-կրթական հաստատությունների ճանաչմանը:

Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը հետաքրքրվեց նաեւ Ռուսաստանում բնակվող հայորդիների` հայոց լեզվի, մշակույթի եւ պատմության ուսուցման հնարավորությունների վերաբերյալ:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որպեսզի Աստված հաստատուն եւ անխախտ պահի հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը եւ արդյունավորի նախարար Օլգա Վասիլեւայի գործունեությունն ու առաքելությունը: Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արարողակարգի եւ արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Տպել
1116 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին