Ինձ համար հիմա կարեւորը լավ թիմ գտնելն է, ինչն օգտակար կլինի նաեւ հավաքականին. Այվազով

25/09/2017 schedule19:05

Ձմեռային տրանսֆերային պատուհահի ժամանակ Գյումրիի «Շիրակի» դարպասապահ Անատոլի Այվազովը կշարունակի ինտենսիվորեն նոր թիմ փնտրել: Այս մասին նա նշեց armtimes.com-ի հետ զրույցում: 21-ամյա դարպասապահը որպես ֆուտբոլիստ աճելու հնարավորություններ տեսնում է միայն Հայաստանից դուրս, իրեն ավելի ուժեղ առաջնությունում փորձելու մեծ ցանկություն ունի: Այժմ որոշ տարբերակներ կան, սակայն վերջնական ոչինչ որոշված չէ:

«Հիմա սպասում եմ ձմեռային դադարին: Բնականաբար, թիմ փնտրելու եմ, որովհետեւ ցանկանում եմ ավելի ուժեղ առաջնություն տեղափոխվել եւ աճել որպես ֆուտբոլիստ, բայց դեռ ոչինչ չեմ կարող ասել, որովհետեւ դեռ պայմանագիր ունեմ «Շիրակի» հետ եւ ցանկանում եմ խաղալ այստեղ: Ռուսաստանի որոշ թիմեր կան, ինչ-որ թեթեւ բանակցություններ ընթացել են, բայց ամեն ինչ թողել ենք ձմռանը, այդ ժամանակ կորոշենք»,- ասաց նա:

Այվազովը հավաքականում նորամուտը նշելու մեծ հնարավորություն ուներ սեպտեմբերի 1-ին եւ 4-ին կայացած աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Ռումինիայի եւ Դանիայի դեմ խաղերում: Հավաքականի հիմնական դարպասապահ Արսեն Բեգլարյանն անվստահ ելույթներ էր ունենում մրցաշրջանի սկզբում: Այվազովը կարող էր նրա տեղը զբաղեցնել ընտրական այդ խաղերում, սակայն հրաժարվեց հավաքականը գնալ՝ նշելով, որ որոշ ժամանակ ցանկանում է կենտրոնանալ ակումբային կարիերայի հարցերը լուծելու վրա: Մյուս կողմից ընդունում է, որ հավաքականում խաղալը գուցե ավելի օգտակար լիներ թիմ գտնելու համար:

«Հնարավոր է, որ դա դրական անդրադառնար, սակայն միեւնույն ժամանակ այստեղ կան շատ օրինակներ, որ խաղացել են հավաքականում, բայց իրենց համար այնքան էլ հաջող չի դասավորվել: Իհարկե, ցանկանում եմ խաղալ հավաքականում: Միշտ ասել եմ, որ դա իմ երազանքն է, ուղղակի հիմա ինձ համար լավագույն տարբերակը նախեւառաջ լավ թիմ գտնելն է, որպեսզի առաջխաղացում ունենամ եւ ավելի լավ վիճակում մոտենամ հավաքականի հանդիպումներին: Դա օգտակար կլինի եւ՛ ինձ, եւ՛ հավաքականի համար»,- ասաց նա:

Այվազովը խոսեց նաեւ թիմի վերջին հաջողության մասին: Երեկ՝ սեպտեմբերի 24-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում գավաթակիր «Շիրակը» 5-րդ անգամ դարձավ երկրի սուպերգավաթակիր: Գյումրեցիները 2:0 հաշվով առավելության հասան չեմպիոն «Ալաշկերտի» նկատմամբ: Թիմերը խաղադաշտ էին դուրս եկել մարտական կազմերով, եւ հանդիպումն անցավ գրավիչ պայքարում, ինչը Հայաստանի Սուպերգավաթի խաղարկությանն այնքան էլ հատուկ չէ:

«Շատ լավ  ֆուտբոլ էր: Մենք հասկացել էինք մարզչի բոլոր առաջադրանքները: Շատ ուրախ ենք, որ նվաճեցինք հերթական գավաթը: «Ալաշկերտի» դեմ «Շիրակի» հանդիպումները միշտ էլ շատ սկզբունքային են, ոչ ոքի համար դա նորություն չէ: Այս անգամ նույնպես թիմերը դաշտ էին դուրս եկել մարտական կազմերով. սա սովորական հանդիպում չէր, Սուպերգավաթն էր, եւ իհարկե 2 թիմերն էլ ցանկանում էին հաղթել»,- ասաց Այվազովը:

«Շիրակը» Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության ընթացիկ մրցաշրջանի առաջատարն է: Թիմը 6 տուրից հետո 15 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 2-րդ տեղում ընթացող չեմպիոն «Ալաշկերտին» գերազանցում է 4 միավորով:

Տպել
1719 դիտում

Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների խորացումն ու զարգացումը չենք հակադրում մեր տարածաշրջանային հարաբերություններին․ Նիկոլ Փաշինյան

37-ամյա տղամարդը խորտկարանում «կերել-խմել», առանց վճարելու փախել է

Կոստանյանը ՀՀ-ում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողին է ներկայացրել բռնի տեղահանվածներին առնչվող հումանիտար հարցերը

Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

ՀՀ նախագահն ու «Մոդեքս»-ի տնօրենը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը

Դուբայում հորդառատ անձրևները չեն դադարում․ հեղեղվել են ճանապարհներ ու մետրոներ (լուսանկարներ)

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում