Chessify ստարտափը կներկայացնի Հայաստանը Seedstars World-ում

25/09/2017 schedule19:55

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ Երևանում կազմակերպել էր Seedstars միջազգային մրցույթի երևանյան փուլը։

Միջոցառման ընթացքում 70 հայտադիմումից ընտրված 11 ստարտափ Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում ներկայացրել է իր արտադրանքը միջազգային և տեղական մասնագետներից կազմված ժյուրիի անդամներին։ Ժյուրիի անդամները ներկայացված պրոդուկտները գնահատել են մի քանի չափանիշով՝ թիմը, առկա վիճակը, կիրառելիությունը ավելի մեծ շուկայում, ստեղծած արժեքը և այլն։ Հատկապես մեծ հետաքրքրություն են ներկայացրել արհեստական բանականության և մեքենայացված ուսուցման հենքով պրոդուկտները, որոնք լուծումներ են առաջարկում առողջապահության, կրթության և ֆինանսների կառավարման գործում:

«Այս տարվա միջոցառման մասնակից ստարտափները հաճելիորեն զարմացրին, շատերի պրոդուկտները բավականին հղկված էին և պատրաստ դուրս գալու միջազգային շուկաներ, շատերը արդեն ունեին նշանակալի ձեռքբերումներ թե ներգրավված ներդրումների, թե թիրախային շուկաներում պրոդուկտի զարգացման առումով։ Կարևոր եմ համարում ընդգծել նաև, որ բոլոր պրոդուկտները միտված էին մեծ ու գլոբալ խնդիրների լուծմանը։ Այս դրական փոփոխությունները և զարգացման միտումները հայկական ստարտափ էկոհամակարգի և բոլորիս կարևոր ձեռքբերումն է»,- նշել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը։

Մրցույթի վերջնական արդյունքներն ու հաղթողի անունը հայտարարել է ժյուրիի անդամ, միջոցառման գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի տեղեկատվական համակարգերի վարչության պետ Թոմաս Մազեջյանը:

Ժյուրիի որոշման արդյունքում Շվեյցարիայում կայանալիք «Seedstars» միջազգային մրցույթին Հայաստանը կներկայանա Chessify թիմով, որի ստեղծած արտադրանքը հնարավորություն է տալիս հեռախոսով գրքից նկարել խնդիրը, թվայնացնել ու աշխատել դրա վրա. տեղաշարժել խաղաքարերը, վիզուալ ավելի հեշտ պատկերացնել հետագա քայլերը: Ներկայումս այն ունի արդեն 100,000-ից ավելի ներբեռնում։ Միջազգային մրցույթում ստարտափը հնարավորություն կունենա իր պրոդուկտը ներկայացնելու հնարավոր ներդրողների, գործընկերների դատին և պայքարելու 1 միլիոն ԱՄՆ դոլարի չափով մրցանակի համար։

Հայաստանյան փուլի երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Inapptics և Breedge ընկերությունները։

Մրցույթի տեղական փուլի կազմակերպմանն աջակցեցին միջոցառման գլխավոր գործընկեր, Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը, Շվեյցարիայի դեսպանատունը Հայաստանում, Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը և Մայքրոսոֆթ Էր-Էյ ընկերությունը։ Միջոցառման արծաթե գործընկերն է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն։

Տպել
558 դիտում

Սպանվել է 4 պաղեստինցի. իսրայելա-պաղեստինյան ամենաթեժ բախումները գրանցվել են այսօր. ֆոտո

Վարդենյաց լեռնանցքում, Հրազդան քաղաքում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մերկասառույց է

Արքայազն Հարրին ու դերասանուհի Մարքլը կամուսնանան մայիսի 19-ին` հարսնացուի կնքվելուց հետո

ԿԺԴՀ-ն մտադիր է դառնալ աշխարհի ամենահզոր ու մեծ ռազմական կապիտալով տերությունը

Հայ մարմնամարզիկները կմասնակցեն Միխայիլ Վորոնինի անվան միջազգային մրցաշարին

Էռնեկյանը հայց է ներկայացրել հայկական գինու արտադրությամբ զբաղվողների դեմ

ՀՀԿ-ականներն ուզում են ասել, որ Սերժ Սարգսյանը ստախո՞ս է. Նիկոլ Փաշինյան

Պնախարարը մասնակցել է ցուցահանդեսի. հասույթը կտրամադրվի զինծառայողների ապահովագրությանը

Բարձրագույն կրթության օրինագիծ. հանրային քննարկում` ուսանողների մասնակցությամբ

Չեղարկել ԱՊՀ համաձայնագիրը, դուրս գալ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից. Վարուժան Ավետիսյանի հոդվածը, մաս 3

Օլիմպիադա-2018. Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում օլիմպիական եռուզեռ է. ֆոտոշարք

Ասուլիս առանց Սերժ Սարգսյանի. կարող է կարդալ այն, ինչ չի ուզում լսել

Մահվան ելքով պատահար Լիճքի հանքավայրում

Հայտարարվել է «Երևան 2800» տոնակատարության լոգոտիպի մրցույթ. հաղթողը 2 մլն կստանա

«Բագրատտուրի» սեփականատիրոջը տրանսպորտի նախարարությունը տուգանել է

Սրահը գազով տաքացնող ավտոբուսի երթուղին սպասարկող կազմակերպությունը տուգանվել է

Շանթի ընկեր Վարդան Վարդանյանն ազատ չի արձակվի. Արտուշ Գաբրիելյանը մերժել է դիմումը

Ապրիլի 1-ից կարգելվի աջղեկ մեքենաների ներմուծումը. հետագայում՝ շահագործումը

Հասմիկ Շիրոյանին երկրպագուներն են խորհուրդ տվել մասնակցել «Դեպի եվրատեսիլին»

Արա Բաբլոյանն ու Հունաստանի ԱԳՆ տեղակալը խոսել են հայ-հունական բարեկամության մասին