Բաքվի 26 կոմիսարների փողոցը վերանվանել են Ապրիլի 2-ի փողոց. ո՞րն է պատճառը (ֆոտո)

Ադրբեջանական լրատվամիջոցները փոխանցում են, որ Բաքվի թաղամասերից մեկում գտնվող «Բաքվի 26 կոմիսարների» փողոցը վերանվանել են «Ապրիլի 2»-ի փողոց: «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը armtimes.com-ի հետ զրույցում այս փաստը կապեց շաբաթներ առաջ «Բաքվի 26 կոմիսարների» փողոցում տեղակայված «26» անունը կրող սրճարանի վրա հարձակման հետ:

«Հավանաբար հիշում եք, որ շաբաթներ առաջ Ադրբեջանի իրավապահները բառիս բուն իմաստով հարձակում գործեցին «26» անունը կրող պանդոկի վրա, ջարդուփշուր արեցին գույքը, հենց տեղում ջնջեցին սրճարանի անունը, իսկ քիչ հետո հայտնի դարձավ, որ սեփականատերը ոստիկանություն է բերման ենթարկվել և նշանակվել է կարճ կալանք: Հասարակական հիստերիան կառուցվեց նրա շուրջ, թե 26 կոմիսարների մեջ եղել եղել նաև դաշնակցական հայեր, որոնք ադրբեջանցիներին կոտորել են: Մինչ այդ էլ ավելի ծիծաղաշարժ բան էր տեղի ունեցել 26 կոմիսարների անվան փողոցի դեպքում»,- նշեց Ստյոպա Սաֆարյանը՝ հավելելով, որ ավելի վաղ էլ 26 թվից հանվել էին ծագումով հայերն ու հնչեցվում էր 17 կոմիսարների անվան փողոց:

«Այնպես որ, այս ամենը դրա շարունակություն է, երբ իսպառ Բաքվից վերացվում է այդ անունը: Վերանվանումը ապրիլի 2-ով թերևս ուղերձ է: Ապրիլի 2-ը քառօրյա պատերազմի օրն է, իբրև թե հայերից վրեժխնդրության օր»,- եզրափակեց Ստյոպա Սաֆարյանը:

Տպել
3475 դիտում

Աուտիզմով հիվանդ տղայի որոնումներն այսօր վերսկսել են Այնթափում, ավարտել անարդյունք

Եթե Արթուր Վանեցյանը առաջադրվի, ես չեմ առաջադրվի. ըստ Tert.am-ի ասել է Ռուբեն Հայրապետյանը

Նախագահ Արմեն Սարգսյանն ու մի խումբ երեխաներ նախագահականի մոտ ուսումնասիրել են աստղերը

Վրաստան գնալիս մեքենայի սեփականատիրոջ լիազորագրի պահանջը ժամանակավոր հետաձգվում է

Երեք գյուղերը սպասարկող տրանսպորտը չի աշխատում, բայց կաշխատի. պարզաբանում է փոխնախարարը

Բողոքների տեղատարափից հետո «Օդից փող» հաղորդաշարն այլեւս եթերում չի լինի

73-ամյա միայնակ թոշակառուի դեմ հայցը 6 տարի է՝ լուծում չի ստանում. բաց նամակ վարչապետին

Վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչը պաշտոնից ազատման դիմում է գրել

Բազմաթիվ կոնֆլիկտներից հետո, վերջապես տեղի ունեցավ Արամ Մանուկյանի արձանի բացումը

Պաշտպանության բանակում որևէ արտառոց պատահար տեղի չի ունեցել, Ադրբեջանը ստում է. ՊԲ

ԶԼՄ ներկայացուցիչները մտահոգված են՝ կա այլակարծության նկատմամբ անհանդուրժողականություն

Փախստական, քաղաքացիություն չունեցող անձանց պաշտպանության հարցերը՝ ՀՀ դատախազությունում

Ոստիկանության պետը ծաղիկներ խոնարհեց զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշարձանին

Արամ Մանուկյանը գտավ հաղթանակ՝ պարտությունների տեղատարափի ներքո. վարչապետ (լուսանկարներ)

Մարտի 1-ի գործով հարցաքննության կանչված Յուրի Խաչատուրովը տեղափոխվել է շքեղ առանձնատուն

Վարչապետի այսօրվա երեւանյան զբոսանքը. զվարճալի միջադեպեր

Հայաստանի ու Վրաստանի օմբուդսմանները կխորացնեն համագործակցությունը

Քաղաքացին հայտնել է Գագիկ Խաչատրյանի կողմից իրականացված հետապնդումների մասին. ՊԵԿ

Վարչապետը հանձնարարել է պատշաճ վիճակի բերել Սևանա լճի շրջակայքի օբյեկտների պայմանագրերը

ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինվորականները տանկերով մտել են Փանիկ եւ խուճապի մատնել մարդկանց