Թուրք հաքերները կոտրել են Ֆրանսիայում Հայաստանի զբոսաշրջության գրասենյակի կայքէջը

25/09/2017 schedule21:00

Թուրք հաքերներից  կազմված ASLAN NAFERLER TIM (A.N.T.) խմբավորումը կոտրել է Ֆրանսիայում Հայաստանի զբոսաշրջության գրասենյակի կայքէջը և տեղադրել իրենց էլեկտրոնային պաստառը։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում Հայաստանի զբոսաշրջության Գրասենյակից: 

«Կիրակի, սեպտեմբերի 24-ի առավոտյան թուրք հաքերներից  կազմված ASLAN NAFERLER խմբավորումը կոտրել է  destination-armenie.fr  ֆրանսալեզու կայքը, որը հանդիսանում է Ֆրանսիայում և ֆրանկոֆոն երկրներում Հայաստանի Զբոսաշրջության Գրասենյակի կայքէջը:

Նույն օրը, թուրք հաքերներից կազմված նույն խմբավորումը կոտրել է նաև Ֆրանսիայում Հայաստանի Առևտրաարդյունաբերական Պալատի  կայքէջը www.cciarmenie.fr.

Բարեբախտաբար, աշխատակիցների զգոնության և արդյունավետ աշխատանքի շնորհիվ հնարավոր է եղել կարճ ժամանակում վերականգնել կայքէջերի բնականոն աշխատատաանքը, չհաշված որոշ անսարքություններ, որոնք կվերականգնվեն սեղմ ժամկետներում:

Այս երկու կազմակերպությունները, որոնք ֆրանսիայում գործում են 2015 թվականից ի վեր, Հայաստանը ներկայացնող կառույցներ են։

Այս առիթով Ֆրանսիայում Հայաստանի Առևտրաարդյունաբերական Պալատի ներկայացուցիչ ու Ֆրանսիայում և ֆրանկոֆոն երկրներում Հայաստանի Զբոսաշրջության Գրասենյակի հիմնադիր Վարդան Գաբրիէլեանը խիստ դատապարտել է թուրքական այս անհեթեթ թշնամական արարքը, որը ևս մեկ անգամ ցույց է տալիս Թուրքիայի ճիգերը՝ ամեն կերպ խոչնդոտելու Հայաստանի զարգացմանը ուղղված ցանկացած նախաձերնությանը, որը ամրապնդում է այն համոզմունքը, որ հայը դատապարտված է իր ճիգերը կրկնապատկելու ու դեմ հանդիման գալու ոչ միայն աշխատանքային տարբեր բնույթի դժվարություններին, այլ նաև Թուրքիայի թշնամական խոչընդոտներին:

Վարդան Գաբրիելեանը հայտարարեց նաև, որ Ֆրանսիայի մեջ Հայաստանի Զբոսաշրջության Գրասենյակը, որը արդեն հաջողել է հետաքրքրել ֆրանսիական մամուլը՝ Հայաստանի զբոսաշրջական գրավչությամբ, կշարունակի իր աշխատանքները մամուլի ու զանգվածային լրատվության ուղղությամբ և իր ուժերը առաջիկա շրջանում առավելապես կկենտրոնացնի տուրիզմի գործակալությունների վրա, նրանց լավագույն ձևով վերապատրաստելու և Հայաստանի տուրիստական առավելությունները ֆրանսիացի զբոսաշրջիկներին ներկայացնելու համար։

Այս հարձակումը նախորդում է  Փարիզում բացվող Top Résa միջազգային  ցուցահանդեսին, որը սկսում է վաղը և որը համարվում է աշխարհում զբոսաշրջությանն ուղղված կարևորագույն միջոցառումներից մեկը:

Հիշեցնենք նաև, որ վերջին շրջանում ավելի հաճախակի են դարձել թուրք և ադրբեջանցի հաքերների կողմից կազմակերպվող  կիբեր հարձակումները, որոնք նպատակ են հետապնդում խոչնդոտել Հայաստանի զարգացմանը նպաստող քայլերին»,- նշված է գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

Տպել
1598 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին