Հայաստանի պետական պարտքը «դիսկոմֆորտի զոնայում է», բայց էլի ենք պարտք վերցնելու

26/09/2017 schedule10:29

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը երեկ ավետեց բարի լուր՝ այս տարի մեր տնտեսական աճը կլինի ավելին, քան նախատեսված էր ՀՀ բյուջեով: Նախատեսված էր 3.2 տոկոս, կլինի 4.3: Ուրախանա՞լ, թե չուրախանալ. այս է խնդիրը: Առաջին հայացքից եթե մեր տնտեսությունը ավելի է աճելու, քան նախատեսված էր, անշուշտ, պետք է ուրախանանք: Բայց դա՝ միայն առաջին հայացքից: Իրականում պետք է ուսումնասիրել, թե ինչպես է ստացվելու այդ աճը:   

Նախ, երբ մշակվում էր այս տարվա պետական բյուջեն, եւ կանխատեսվում էր այս տարվա տնտեսական աճը, այն ժամանակ ոչ ոք չէր ասում, թե 2016-ին ընդամենը 0.2 տոկոս է լինելու: Կանխատեսվում էր 2-3 տոկոս: Եվ ստացվեց, որ այս տարվա 4.3 տոկոսը կստացվի միայն շնորհիվ նրա, որ այդ աճը համեմատվելու է անցած տարվա գրեթե չաճած տնտեսության հետ: Այսինքն, համեմատության բազան չափազանց ցածր է: Սրանով ուրախանալու հիմքերը արդեն իսկ մի քիչ խարխլվում են: Բայց՝ մի քիչ: Իսկ երբ նայում ենք, թե ինչ գին ենք վճարելու դրա համար, կարող է նույնիսկ մի քիչ տխրենք: Ինչպես երեկ տեղեկացրել է նախարարը, այս տարվա ընթացքում մեր պետական պարտքը կաճի մոտ 430 միլիոն դոլարով, որից 400 միլիոնը արտաքին պարտքն է: Ըստ Արամյանի, բացարձակ թվերն այնքան էլ կարեւոր չեն, այլ կարեւոր է վարվող քաղաքականությունը, թե ինչպես է կայունացվում եւ աստիճանաբար նվազեցվում պարտքը, եւ կարեւոր է, որ դա լինի ՀՆԱ առաջանցիկ աճի հաշվին, ոչ թե՝ Հունաստանի օրինակով: Այսինքն, տնտեսությունը պետք է ավելի արագ աճի, քան պարտքը: Չհամաձայնել ֆինանսների նախարարի հետ, թերեւս, հնարավոր չէ: Սակայն ցուցանիշները ցույց են տալիս, որ մենք գնում ենք հենց Հունաստանի ճանապարհով: Եթե այս տարի մեր պարտքը աճի 430 միլիոն դոլարով, իսկ տնտեսությունը (ՀՆԱ-ն) 4.3 տոկոսով, կստացվի, որ մեր պարտքը 1.5 անգամ ավելի արագ է աճում, քան տնտեսությունը: Այլ կերպ ասած, պարտքի աճն է առաջանցիկ եւ ոչ թե տնտեսության: Իսկ վերջին 6-7 տարիների դինամիկան ընդհանրապես սահմռկեցուցիչ է՝ պարտքը աճել է 5 անգամ ավելի արագ տեմպերով, քան տնտեսությունը: Մասնավորապես, 2009 թվականին մեր ՀՆԱ-ն կազմեց 8.7 միլիորդ դոլար, իսկ պարտքը 3.1 միլիարդ դոլար էր: 2016 թվականին մեր ՀՆԱ-ն դարձավ 10.3 միլիորդ դոլար, իսկ պարտքը կազմեց 5.9 միլիարդ դոլար: Այսպիսով ՀՆԱ-ն աճեց 18 տոկոսով, պարտքը՝ 90 տոկոսով: Հետաքրքիր է՝ Հունաստանի դեպքում է՞լ է այսպես եղել, թե այնտեղ մի քիչ ավելի մեղմ պատկեր էր: 

2017 թվականի վերջին, ըստ Վարդան Արամյանի, մեր պարտքը կկազմի ՀՆԱ-ի 58.8 տոկոս, մինչդեռ տարվա սկզբին 56.6 տոկոս էր: Այս ցուցանիշով մենք մոտեցել ենք վերջնագծին, որը սահմանված է մեր օրենսդրությամբ: Ըստ «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի, մեր պարտքը չի կարող գերազանցել ՀՆԱ-ի 60 տոկոսը՝ դա առավելագույն թույլատրելի սահմանագիծն է: Հիմա ֆինանսների նախարարությունը Արժույթի միջազգային հիմնադրամի հետ քննարկումներ է անցկացնում պարտքի չափանիշներում որոշակի փոփոխություններ անելու վերաբերյալ. «Առաջարկելու ենք հարկաբյուջետային կանոններ, որ միջնաժամկետում պարտքը հետ բերենք կոմֆորտ զոնայի մեջ»,- երեկ ասել է ֆինանսների նախարարը: Տարօրինակն այն է, որ մինչ այժմ պետական պաշտոնյաները կարծես թե չեն հայտարարել, թե մեր պետական պարտքը «դիսկոմֆորտի զոնայի» մեջ է:

Պարտք վերցնելու նպատակը տնտեսական աճի ապահովումն է: Աճը, կամ առնվազն՝ ակնկալված աճը չի եղել: Բայց, ըստ նախարարի, ահռելի պարտքեր ներգրավելով՝ մենք խուսափել ենք տնտեսական անկումից:  «Մենք դրսից պարտք ենք վերցրել, ներդրումներ ենք արել: Նորմալ է, որ տնտեսությունում անկում չի գրանցվել, մինչդեռ տարածաշրջանում եւ ԵԱՏՄ երկրներում՝ բոլորի մոտ եղավ այդ անկումը, որովհետեւ Ռուսաստանի ազդեցությունը բավականին մեծ էր»,- ասել է նախարարը:

Իրոք, մեր տնտեսության կախվածությունը Ռուսաստանից մեծ է, շատ մեծ, չափազանց մեծ: Եվ մեր տնտեսության աճը կամ նվազումը հիմնականում պայմանավորված է Ռուսաստանից ստացվող մասնավոր տրանսֆերտներից: Եթե արտագնա աշխատանքի մեկնած կամ ընդհանրապես արտագաղթած մեր հայրենակիցները շատ են փող ուղարկում Հայաստան, ապա մեզ մոտ արձանագրվում է տնտեսական աճ: Եթե տրանսֆերտները նվազում են՝ նվազում է նաեւ տնտեսությունը: Ցավոք սրտի, այս օրինաչափությունը կպահպանվի նաեւ այս տարի: Արձանագրվելիք տնտեսական աճը՝ 4.3 տոկոսը, մեծամասամբ պայմանավորված կլինի նրանով, որ ի տարբերություն 2015-2016 թթ., մասնավոր տրանսֆերտների ծավալի աճ է արձանագրվում: Տարին դեռ չի ավարտվել, եւ այս պահին դժվար է ասել, թե այս տարի որքանով ավելին կլինեն մասնավոր տրանսֆերտները անցած տարվա համեմատ, սակայն կարելի է վստահաբար պնդել, որ տրանսֆերտների աճը մեծապես կնպաստի ՀՆԱ-ի աճին: Այս տեսանկյունից դիտելիս կստացվի, որ մենք պարտք ներգրավելով՝ ընդամենը «լցնում ենք» այն բացը, որը առաջանում է տրանսֆերտների նվազումից:

Եվ ընդհանրապես, ավելի կարեւոր է ոչ թե պարտքի մակարդակը, այլ այն, թե ինչպես է օգտագործվում այդ պարտքը: Եթե այդ գումարները ուղղվում են այնպիսի ծախսերի, որոնք հետագայում բերելու են տնտեսության աշխուժացմանը, ապա դա կարելի է նորմալ համարել: «Այդ միջոցները չեն բաժանվել մարդկանց, դրանք ուղղվել են ենթակառուցվածքներին»,- երեկ ասել է նախարարը: Եթե խոսքը, օրինակ, «Հյուսիս-Հարավ» մայրուղու մասին է, ապա, ցավոք, այստեղ լուրջ խնդիրներ կան: Դեռ պարզ չէ՝ այդ մայրուղու շինարարությունը երբ կավարտվի, կամ կավարտվի՞ երբեւէ, թե կիսատ կմնա: Մի ուշագրավ փաստ եւս: Ենթակառուցվածքներին ուղղված միջոցները պետք է հանգեցնեին շինարարության ծավալների աճին, մինչդեռ 2008-2009 թթ. սկսած՝ մեզ մոտ անընդմեջ անկում է գրանցվել շինարարության ոլորտում: Այնպես որ, ներգրավված միջոցների առնվազն մի մասը կարծես թե «բաժանվել է մարդկանց»:

Մի խոսքով, եթե նույնիսկ Վարդան Արամյանի կանխատեսումները իրականանան եւ արձանագրվի կանխատեսվածից ավելի բարձր տնտեսական աճ, գործ կունենանք ընդամենը քանակական փոփոխության հետ: Որակական փոփոխություններ մեր տնտեսության մեջ գոնե առայժմ չեն զգացվում:

Տպել
6206 դիտում

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ

The Daily Mail-ը կոչ է անում վերականգնել «Զվաթնոցի» հին շենքը

ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանն ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի պատվիրակությանը

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ջին Բլոքին եւ Էրիկ Էսրաիլյանին. առաջին այցից հյուրերը տպավորված են

ՀՀ-ում է «օրենքով գող» Պզոն (Արմեն Ղազարյանը)

Ես և մեր թիմը հույս ենք դնում ձեզ վրա, այս ընտրություններով պետք է լուծենք համապետական խնդիր. վարչապետ

Քրեական հեղինակություն Դոն Պիպոն ազատ է արձակվել 50 միլիոն դրամ գրավի դիմաց