«Խավարումը» եւ ՌԴ-ում Ստալինի պաշտամունքի վերածնունդը. Հայկ Դեմոյանի հոդվածը

The Armenian Mirror Spectator-ը հրապարակել է Հայկ Դեմոյանի հոդվածը Հայաստանին սպառնացող ինքնության նոր ճգնաժամի մասին: Հոդվածում հեղինակը նաև կարծիք է հայտնում, որ Թումանյանի տուն-թանգարանի «Խավարում» ցուցադրությունը դադարեցնելու որոշումը, ամենայն հավանականությամբ, ընդունվել է ամենաբարձր մակարդակում և կապված է Ռուսաստանում Ստալինի պաշտամունքի վերածննդի հետ. 

 «Թվում է՝ պրոստալինիզմի բույրը դանդաղ տարածվում է Հայաստանի պաշտոնական քաղաքականության մեջ: Հեռուստաեթերում և սոցիալական ցանցերում Հայաստանի փողոցների վերանվանման մասին և հատկապես Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի «Խավարում» ցուցադրությունն արգելելուց հետո վերջին հանրային քննարկումները մշակութային և քաղաքական հիշողության վտանգավոր զարգացումների ինդիկատոր են: 

Ցուցադրությունը դադարեցնելուց կարճ ժամանակ անց մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը պաշտոնական հայտարարություն տարածեց, թե նման ցուցադրությունըստալինյան զտումների մասին փոքր-ինչ քաղաքական է: Ի՞նչ է հատկապես նշանակում փոքր-ինչ քաղաքական ձևակերպումը թանգարանային ցուցադրության մասին և ի՞նչը պետք է վերանայվի, որպեսզի ցուցադրությունը նորից բացվի: Նա չհստակեցրեց: Ոչ մի պարզ բացատրություն չհնչեց, թե ինչու նախարարությունը հանկարծ որոշեց փակել այդ ցուցադրությունը բացումից երեք շաբաթ անց: 

Այս օրինակները Հայաստանին սպառնացող ինքնության նոր ճգնաժամի պարզ իլյուստրացիան չեն: Դրանք նույնիսկ մշակութային ֆորմալ անկախության պայմաններում գրաքննության բանալ օրինակ չեն, այլ Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական առաջնահերթությունների և դրանց հնարավոր աղետալի հետևանքների բացահայտ ազդանշաններն են: 

Վերջին երեք տարիներին նեո-ստալինյան նախաձեռնությունների բախվելու իմ փորձառությունը մասամբ հայտնի է, մասամբ՝ ոչ: Շատերը կհիշեն Երևանի կենտրոնում Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու հարցով էպիզոդը: 2013-ին, Երևանի ավագանու անդամ լինելով, ես դեմ քվեարկեցի այդ որոշմանը, թեև այն ընդունվեց գրեթե միաձայն: Հասարակության և ստալինյան բռնաճնշումների զոհերի հարազատների ճնշման հետևանքով որոշումը չիրականացվեց և Միկոյանի կիսանդրին էլ, որն արդեն պատրաստ էր Երևանի կենտրոնական հրապարակներից մեկում տեղադրվելու համար, խորհրդավոր կերպով անհետացավ: 

Մեկ այլ օրինակ 2016-ի դեկտեմբերին էր, երբ որպես Հայաստանում հանրային խորհրդի անդամ, կապի և տրանսպորտի նախարարությանն ու Հայփոստին առաջարկեցի 2017-ին հատուկ նամականիշ մարել՝ նվիրելով ստալինյան բռնաճնշումների զոհերի հիշատակին: Առաջակն ընդունվեց, ներառվեց փոստային վճարման միջոցների տարեկան թողարկումների ցանկում: Սակայն երբ ես հանրային խորհուրդը լքեցի Հայփոստին առնչվող կոռուպցիոն հարցերի պատճառով, պարզվեց, որ իմ առաջարկը պարզապես հեռացվել է 2017-ի համար նախապատրաստվող նամականիշների ցանկից:  

Ենթադրում եմ, որ ստալինյան շրջանը դատապարտող ցուցադրության դադարեցնելու որոշումն ամենայն հավանականությամբ ընդունվել է ամենաբարձր մակարդակում և կապված է Ռուսաստանում Ստալինի պաշտամունքի վերածննդի հետ: Վերջերս՝ հունիսին, պատասխանելով Օլիվեր Սթոնին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, թե խորհրդային դիկտատոր Ստալինին «չափազանց հրեշավոր» ներկայացնելը «ևս մեկ հարձակում է Խորհրդային Միության և Ռուսաստանի վրա»: Իհարկե, Հայաստանում նման ցուցադրությունը որոշ առումով գնահատվել է որպես «հարձակում Ռուսաստանի վրա», և ավելի ազնիվ կլիներ, եթե Մշակույթի նախարարությունն ընդուներ դա, և ոչ թե փորձեր տեսախցիկների առջև արդարացնել նման որոշումը: 

Պատժված լինելու վախը և ֆատալ կոմֆորմիզմը Հայաստանում տիրող ընդհանուր հոգեբանական և բարոյական ճգնաժամի միակ տեսանելի նշանը չէ: 1988-ի սերնդից հետո Հայաստանում հանրային կարծիքը, որպես պետականաշինության գործընթացում որոշիչ գործոն, պարզապես անհետացավ: Այն իրավիճակում, երբ անհետանում է նաև իր պարտականությունների հստակ գիտակցությամբ մտավորականների ավագ սերունդը, այժմ մենք ունենք մարգինալիզացված հասարակություն, որը երբեք ձայն չի բարձրացնի: Փոխարենը կաջակցի վերը նշված նախաձեռնություններին, լինեն դրանք ստալինիստների, բոլշևիկների կամ մասոնների մասով: 

Այս ամենից առաջ մեկ հարց է առաջանում՝ ո՞ւր գնալ: Եվ դրանից հետո մեկ այլ կարևոր հարց՝ ո՞վ ենք մենք: 

Հ.Գ. Թեև Միկոյանի կիսանդրին անհետացել է, այն վստահաբար պահվում է ինչ-որ տեղ՝ սպասելով տեղադրման համար ճիշտ ժամանակին: Եթե դա պատահի, կնշանակի բոլորիս համար նոր սկիզբ, քայլ, որը մեզ կտանի ոչ մի տեղ...»

 

Տպել
6079 դիտում

ՀՀ ԱԳՆ ղեկավարը շնորհավորել է Արցախի Հանրապետության ԱԳՆ 25-ամյակի կապակցությամբ

Ականատեսի հայացքով այն, ինչ դեռ չի ասվել ֆուտբոլի ԱԱ 2018-ի մասին

Ոչ մի նյութական միջոց չենք հատկացնում ԵԿՄ-ին. ԶՈւ թիկունքի վարչության գնդապետ

Կաթողիկոսն իր օրհնությունն է բաշխել «Անդրանիկ» սկաուտական ճամբարի մասնակիցներին

Այստեղից է սկսվել թավշյա հեղափոխությունը. ցուցանակ՝ Հանրային ռադիոյի հայտնի դռան մոտ

Դատավորն առանց պատճառ հետաձգել է զինված խմբի գործով նիստը. պաշտպանները միտում են տեսնում

«Սուրբ Սարգիս» եկեղեցու տարածքում գողություն է եղել

Հանցագործությունների մասին զեկույցներ, հանձնարարություններ ոստիկանությունում (տեսանյութ)

«Հաղթանակ» զբոսայգու մոտակայքում 12 հազար քմ տարածք է այրվել

Սեպտեմբերին նախատեսվում է ՀՀ վարչապետի այցն ԱՄՆ

Էրեբունիում անչափահասին առևանգելու փորձի մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է բաժին

ԱԱԾ տնօրենը հանդիպել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային

ՎՏԲ-Հայաստան Բանկը գնում է ոսկու գրավադրմամբ վարկեր`ավելացնելով վարկի գումարը

Իտալիայի պատվո հյուպատոսը Գյումրու Ռուսթավելին ինքնագլուխ է քանդում. գլխավոր ճարտարապետ

6-ի տղաներն ասեցին՝ Էդոյի գլխին սարքեցին. Սարի թաղի գործով մեղադրյալը կրկին կալանավորվել է

Ռուս գնդապետն ափսոսանքն է հայտնել Փանիկում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ

«Օրենքով գող» Կոբա Շեմազաշվիլին կեղծ անձնագրով մտել է Հայաստան, հետո լքել այն (տեսանյութ)

«Արարատյան ավտոկայան»-ի նախկին, ներկա տնօրենները իրենց յուրացումներից վճարել են 30մլն դրամ

Երեւանի Մուշավան թաղամասում այրվում են տնակներ. հայտարարվել է հրդեհի բարդության 2 կանչ

Ինչու Բագրատաշենի անցակետից չեն թույլատրել 2 տոննա ձմերուկի ներկրումը. ՊԵԿ-ը պարզաբանում է